00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Եթե ոստիկանը տեսնում է՝ անչափահաս է ու բերման է ենթարկում, պետք է պատժվի․ նախկին ծառայող

Եթե այդքան դաժան է ոստիկանությունը, 2018-ին ռադիոտուն մտնելիս կկրակեին․ նախկին ոստիկան
Բաժանորդագրվել
Ոստիկանության նախկին սպա, ուժային կառույցների հարցերով փորձագետ Տիգրան Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ՀՀ ոստիկանության ու ոստիկանների այս օրերի պահվածքի մասին։
Եթե ոստիկանը համազգեստը հագել է, երդումը տվել է, ապա ուղղորդվում է Ոստիկանության ծառայության մասին օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով, բայց եթե անձը վստահ է՝ իր նյարդային համակարգը չի ների, չպիտի այնտեղ ծառայի։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց ոստիկանության նախկին ծառայող, ուժային կառույցների հարցերով փորձագետ Տիգրան Պետրոսյանը՝ մեկնաբանելով ընդդիմության բողոքի ակցիաների ընթացքում ծառայող ոստիկանների գործողությունները։
Ըստ Պետրոսյանի, դատելով այս օրերին բերման ենթարկելու կադրերից, ոստիկանությունն ավելորդ ուժ է կիրառում։ Օրինակ՝ եթե ցուցարարը չի ընդդիմանում, ապա կարելի է, օրինակ, երկու հոգով նրան բերման ենթարկել, իսկ ոստիկանները 5-6 անձով են դա անում։
«Ոստիկանությունն ինքն իրենով ռեպրեսիվ մարմին է, ոչ մեկ չի ասում խնդրելով բերման ենթարկեն, հրաման են ստացել, ծառայություն են կատարում, բայց դա պետք է կատարեն առավելագույնս հիշելով, որ այդ քաղաքացիներն իրենց քույրերն ու եղբայրներն են»,-նշեց Պետրոսյանը։
Ընդհանուր առմամբ, ոստիկանների գործողությունների բնույթը քննելիս, Պետրոսյանի բնորոշմամբ, կարելի է համեմատել եվրոպական երկրներում ոստիկանների գործողությունների հետ, որտեղ ակնհայտորեն ավելի կոպիտ ու դաժան են։
«Մենք մոնոնացիոնալ ազգ ենք, ազգային մտածելակերպ կա, շատերն իրար ճանաչում են, փոքր երկիր է։ Ի վերջո այդ մարդիկ էլ իրենց կարծիքն ունեն, ընդդիմությունն իր կարծիքն ունի, իշխանությունն՝ իր, յուրաքանչյուրն ազատ է արտահայտել իր կարծիքը, եթե ինքը դրանով չի ստորացնում ու նվաստացնում դիմացինին»,- ասաց փորձագետը։
Անդրադառնալով գրանցված դեպքերին, երբ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունն անչափահասների էր բերման ենթարկել, Պետրոսյանն ասաց, որ ոստիկանը բերման ենթարկելիս փաստաթղթերը չի ստուգում, բայց եթե անձն արտաքնապես ակնհայտ անչափահաս է, ապա նրան բերման ենթարկող ոստիկանը պետք է խստագույնս պատժվի, որովհետև անչափահասն քրեական օրենսգրքով արգելված բան չի անում։
Համեմատելով նախկինում և հիմա ոստիկանության գործողությունները, Պետրոսյանը նշում է, որ ոստիկանները հրաման կատարողներ են, այնպես չէ, որ նախկինում կոպիտ էին, հիմա մեղմանում են, կամ հակառակը, մեղմանում է նրան հրաման տվողը։
«Եթե 2018-ին այդքան դաժան էր ոստիկանությունը, ապա երբ ռազմավարական օբյեկտ հանդիսացող ռադիոտուն էին ներխուժում, հատուկ միջոցներ կկիրառեին կամ կկրակեին։ Եթե հիմա ոստիկանությունն ավելորդ ուժ կիրառի, նույն արևմտյան պետությունները (Փաշինյանին) կասեն՝ հարգելիս, դու էլ այդպես եկար իշխանության։ Ի՞նչ պիտի ասի նա, նրանք հակաժողովրդավարական են, ես՝ ժողովրդավարակա՞ն»,- մեկնաբանեց Պետրոսյանը։
Պետրոսյանը հավելեց՝ ոստիկանին պետք է տեսնել այն ժամանակ, երբ դրա կարիքը կա։ Ազգը ոստիկանի թշնամին չէ, ավելին՝ ոստիկանն էլ տվյալ ազգից է, նույն ՀՀ քաղաքացին է, պարզապես ծառայում է ու կատարում է հրամանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ից խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը Հայաստանում սկսել են զանգվածային բողոքի ակցիաներ ու ցույցեր։ Մայիսի 1-ին մեկնարկել է անհնազանդության նոր փուլը, որից հետո ընդդիմադիրները փակել են Երևանի Ֆրանսիայի հրապարակն ու ամեն օր գիշերում են այնտեղ, մայրաքաղաքում ու մարզերում բողոքի անցիաներ են անցկացվում։
Այս իրավիճակում ՀՀ ոստիկանության ծառայողները կամ ուղեկցում են երթերը, կամ բերման են ենթարկում փողոց փակող կամ անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիներին։ Վերջին երկու շաբաթում արձանագրվել են նաև դեպքեր, երբ ոստիկանը բիրտ ուժ է կիրառում ցուցարարի նկատմամբ, հարվածում է նրանցից մեկին, երբ քաղաքացու ձեռքերն արդեն շղթայված էին ևն։
Լրահոս
0