https://arm.sputniknews.ru/20220506/dimadrutjun-sharzhman-masnakicnery-miangamic-4-ughghutjunnervov-ert-sksecin-41748059.html
«Դիմադրություն» շարժման մասնակիցները միանգամից 4 ուղղություններով երթ սկսեցին
«Դիմադրություն» շարժման մասնակիցները միանգամից 4 ուղղություններով երթ սկսեցին
Sputnik Արմենիա
«Դիմադրություն» շարժման մասնակիցները բաժանվեցին խմբերի ու գրեթե միաժամանակ սկսեցին քայլել տարբեր ուղղություններով։ 06.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-06T13:04+0400
2022-05-06T13:04+0400
2022-05-06T13:23+0400
դիմադրություն շարժում
տեսանյութեր
տեսանյութ
երթ
երևան
ընդդիմություն
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/06/41747664_23:0:848:464_1920x0_80_0_0_35f0bf1007cb2aa20680df5bb02c5a00.jpg
«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից Երևանում միանգամից չորս ուղղություններով երթ սկսեցին։Առաջինը երթը սկսեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։ Նրանք Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Կորյունի և Աբովյան փողոցներ, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանն իր համախոհների հետ գնաց Սայաթ-Նովա պողոտայով։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին և 5-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։Մայիսի 6-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/06/41747664_229:0:848:464_1920x0_80_0_0_780ebd18c1c94c65c881439caee1301b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դիմադրություն շարժում, տեսանյութեր, տեսանյութ, видео, երթ, երևան, ընդդիմություն, իշխանություն
դիմադրություն շարժում, տեսանյութեր, տեսանյութ, видео, երթ, երևան, ընդդիմություն, իշխանություն
«Դիմադրություն» շարժման մասնակիցները միանգամից 4 ուղղություններով երթ սկսեցին
13:04 06.05.2022 (Թարմացված է: 13:23 06.05.2022) «Դիմադրություն» շարժման մասնակիցները բաժանվեցին խմբերի ու գրեթե միաժամանակ սկսեցին քայլել տարբեր ուղղություններով։
«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից Երևանում միանգամից չորս ուղղություններով երթ սկսեցին։
Առաջինը երթը սկսեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։ Նրանք Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Կորյունի և Աբովյան փողոցներ, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանն իր համախոհների հետ գնաց Սայաթ-Նովա պողոտայով։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանը, Արամ Վարդևանյանը, Աննա Գրիգորյանը և նրանց համախոհները Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Ամիրյան փողոց, իսկ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի հետ երթը սկսեց Բաղրամյան պողոտայից՝ շարժվելով դեպի Ամիրյան փողոց։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին և 5-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 6-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։