https://arm.sputniknews.ru/20220506/cucararnery-pakel-en-argishtimashtvochaghtanaki-kamurj-hangujcy-41749092.html
Ցուցարարները փակել են Արգիշտի-Մաշտոց-Հաղթանակի կամուրջ հանգույցը. տեսանյութ
Ցուցարարները փակել են Արգիշտի-Մաշտոց-Հաղթանակի կամուրջ հանգույցը. տեսանյութ
Sputnik Արմենիա
«Դիմադրություն» շարժման մասնակիցները նստել են գետնին, տարածքում բազմաթիվ ոստիկաններ կան։ 06.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-06T13:25+0400
2022-05-06T13:25+0400
2022-05-06T14:00+0400
դիմադրություն շարժում
երևան
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/06/41749720_0:169:1600:1069_1920x0_80_0_0_c9d19926bb794546f6734712133143f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման մասնակիցները, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ փակել են Արգիշտի–Մաշտոց–Հաղթանակի կամուրջ հանգույցը։Նշենք, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանը, Արամ Վարդևանյանը, Աննա Գրիգորյանը և նրանց համախոհները երթը մեկնարկել են Մաշտոցի պողոտայից և շարժվել են դեպի Ամիրյան փողոց։Ցուցարարները նստել են գետնին։ Տարածքում բազմաթիվ ոստիկաններ կան։Սաղաթելյանը հորդորում է չտրվել որևէ սադրանքի և լինել զգոն։Ավելի վաղ հայտնել էինք, որ շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից միանգամից չորս ուղղություններով երթ են սկսել։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին և 5-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։Մայիսի 6-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/06/41749720_52:0:1600:1161_1920x0_80_0_0_1e5d7500617bded004912a5e5374ecc3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դիմադրություն շարժում, երևան, բողոքի ակցիա
դիմադրություն շարժում, երևան, բողոքի ակցիա
Ցուցարարները փակել են Արգիշտի-Մաշտոց-Հաղթանակի կամուրջ հանգույցը. տեսանյութ
13:25 06.05.2022 (Թարմացված է: 14:00 06.05.2022) «Դիմադրություն» շարժման մասնակիցները նստել են գետնին, տարածքում բազմաթիվ ոստիկաններ կան։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման մասնակիցները, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ փակել են Արգիշտի–Մաշտոց–Հաղթանակի կամուրջ հանգույցը։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանը, Արամ Վարդևանյանը, Աննա Գրիգորյանը և նրանց համախոհները երթը մեկնարկել են Մաշտոցի պողոտայից և շարժվել են դեպի Ամիրյան փողոց։
Ցուցարարները նստել են գետնին։ Տարածքում բազմաթիվ ոստիկաններ կան։
Սաղաթելյանը հորդորում է չտրվել որևէ սադրանքի և լինել զգոն։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից միանգամից չորս ուղղություններով երթ են սկսել։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին և 5-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 6-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։