https://arm.sputniknews.ru/20220506/arevmutqi-hamar-ukrainan-but-zenq-e-rusastani-dem-amn-um-rd-despan-41740268.html
Արևմուտքի համար Ուկրաինան «բութ զենք» է Ռուսաստանի դեմ. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան
Արևմուտքի համար Ուկրաինան «բութ զենք» է Ռուսաստանի դեմ. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան
Sputnik Արմենիա
Դիվանագետը կարծում է, որ Վաշինգտոնի պահվածքի հետևում թաքնված է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունն ամեն կերպ ձգձգելու ձգտումը։ 06.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-06T09:50+0400
2022-05-06T09:50+0400
2022-05-06T10:01+0400
ամն
ուկրաինա
ռուսաստան
դեսպան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/1142/99/11429924_0:0:1601:901_1920x0_80_0_0_eed90f63a351f7e8fbb9cb9232bffd1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Արևմուտքի գործողությունները հանգեցնում են այն մտքին, որ Ուկրաինայի հակամարտությունը կանխամտածված հրահրվել է, իսկ երկիրն օգտագործում են որպես «բութ գործիք ՌԴ-ի դեմ»: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ի իշխանավորներն օգտագործում են Ուկրաինայի իրավիճակն ու Ռուսաստանի կերպարը որպես սպառնալիք՝ «ընտրողների ուշադրությունը պետական կառավարման մեջ սեփական ձախողումներից ու Միացյալ Նահանգներում ներքին խնդիրներից շեղելու համար»:Անտոնովի կարծիքով՝ Վաշինգտոնի գործողությունների հետևում թաքնված է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը ձգձգելու ու ՌԴ-ին առավելագույն վնաս հասցնելու ձգտումը:Ռուսաստանի դեսպանի կարծիքով՝ ԱՄՆ-ն ուզում է Եվրոպայում անկայունության օջախը պահել՝ «դրանով իսկ համախմբելով իր շուրջն արևմտյան դաշնակիցներին՝ համաշխարհային ասպարեզում Միացյալ Նահանգների դիրքերը պահպանելու համար»:Դրա հետ մեկտեղ, դեսպանը կարևորել է Ուկրաինայի ապառազմականացմանը հասնելը` երկրի տարածքում Ռուսաստանի նկատմամբ սպառնալիքները չպետք է լինեն:«Այսօր չափազանց կարևոր է հասնել Ուկրաինայի ապազգայնակացմանը ու ապառազմականացմանը, որը կամրապնդի Կիևի ոչ միջուկային կարգավիճակը և նրա հավատարմությունը միջազգային համաձայնագրերին», - ասել է Անտոնովը:Նրա կարծիքով՝ ՌԴ-ն պետք է ամեն ինչ անի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի խափանումը կանխելու համար», - ասել է նա։Անտոնովը նշել է, որ հենց դա է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության նպատակը:Դիվանագետը նաև ավելացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել ռազմավարական կայունության վերաբերյալ խորհրդակցությունները, հենց դրան պատրաստ լինի ամերիկյան կողմը, որը երկխոսության դադար է տվել:«Ցավոք, Վաշինգտոնը միակողմանիորեն սառեցրել է Ժնևի գագաթնաժողովում մեկնարկած ռազմավարական խնդիրների շուրջ երկխոսությունը։ Դրանով իսկ վտանգել է սպառազինությունների վերահսկման հիմքերի պահպանման հեռանկարները։ Ռուսաստանը պատրաստ կլինի վերսկսել խորհրդակցությունները, երբ ԱՄՆ-ն պատրաստ լինի դրան», - ասել է Անտոնովը։Էրդողանն ու Մակրոնը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի իրավիճակըՀիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 72-րդ օրը։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1142/99/11429924_0:0:1601:1201_1920x0_80_0_0_35c2803d07913e0d47e6eda52402ad56.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ուկրաինա, ռուսաստան, դեսպան, պատերազմ
ամն, ուկրաինա, ռուսաստան, դեսպան, պատերազմ
Արևմուտքի համար Ուկրաինան «բութ զենք» է Ռուսաստանի դեմ. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան
09:50 06.05.2022 (Թարմացված է: 10:01 06.05.2022) Դիվանագետը կարծում է, որ Վաշինգտոնի պահվածքի հետևում թաքնված է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունն ամեն կերպ ձգձգելու ձգտումը։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Արևմուտքի գործողությունները հանգեցնում են այն մտքին, որ Ուկրաինայի հակամարտությունը կանխամտածված հրահրվել է, իսկ երկիրն օգտագործում են որպես «բութ գործիք ՌԴ-ի դեմ»: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ի իշխանավորներն օգտագործում են Ուկրաինայի իրավիճակն ու Ռուսաստանի կերպարը որպես սպառնալիք՝ «ընտրողների ուշադրությունը պետական կառավարման մեջ սեփական ձախողումներից ու Միացյալ Նահանգներում ներքին խնդիրներից շեղելու համար»:
Անտոնովի կարծիքով՝ Վաշինգտոնի գործողությունների հետևում թաքնված է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը ձգձգելու ու ՌԴ-ին առավելագույն վնաս հասցնելու ձգտումը:
«Ակնհայտ է, որ Վաշինգտոնի գործողությունների հետևում թաքնված է ռուսական հատուկ գործողությունն ամեն կերպ ձգձգելու ձգտումը՝ փորձելով առավելագույն վնաս հասցնել Ռուսաստանին ու կռվել մինչև վերջին ուկրաինացին», - նշված է Անտոնովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է դեսպանության Telegram-ալիքում:
Ռուսաստանի դեսպանի կարծիքով՝ ԱՄՆ-ն ուզում է Եվրոպայում անկայունության օջախը պահել՝ «դրանով իսկ համախմբելով իր շուրջն արևմտյան դաշնակիցներին՝ համաշխարհային ասպարեզում Միացյալ Նահանգների դիրքերը պահպանելու համար»:
Դրա հետ մեկտեղ, դեսպանը կարևորել է Ուկրաինայի ապառազմականացմանը հասնելը` երկրի տարածքում Ռուսաստանի նկատմամբ սպառնալիքները չպետք է լինեն:
«Այսօր չափազանց կարևոր է հասնել Ուկրաինայի ապազգայնակացմանը ու ապառազմականացմանը, որը կամրապնդի Կիևի ոչ միջուկային կարգավիճակը և նրա հավատարմությունը միջազգային համաձայնագրերին», - ասել է Անտոնովը:
Նրա կարծիքով՝ ՌԴ-ն պետք է ամեն ինչ անի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի խափանումը կանխելու համար», - ասել է նա։
Անտոնովը նշել է, որ հենց դա է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության նպատակը:
Դիվանագետը նաև ավելացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել ռազմավարական կայունության վերաբերյալ խորհրդակցությունները, հենց դրան պատրաստ լինի ամերիկյան կողմը, որը երկխոսության դադար է տվել:
«Ցավոք, Վաշինգտոնը միակողմանիորեն սառեցրել է Ժնևի գագաթնաժողովում մեկնարկած ռազմավարական խնդիրների շուրջ երկխոսությունը։ Դրանով իսկ վտանգել է սպառազինությունների վերահսկման հիմքերի պահպանման հեռանկարները։ Ռուսաստանը պատրաստ կլինի վերսկսել խորհրդակցությունները, երբ ԱՄՆ-ն պատրաստ լինի դրան», - ասել է Անտոնովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 72-րդ օրը։