https://arm.sputniknews.ru/20220506/amn-y-verjin-nahangy-misisipin-tshanachec-hajvoc-ceghaspanutjuny-41738773.html
ԱՄՆ-ի վերջին նահանգը` Միսիսիպին, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ-ի վերջին նահանգը` Միսիսիպին, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Sputnik Արմենիա
ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն էլ արդեն ընդունել են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր: 06.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-06T08:42+0400
2022-05-06T08:42+0400
2022-05-06T11:48+0400
հայոց ցեղասպանություն
ամն
ջո բայդեն
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/11/26833064_0:191:2961:1857_1920x0_80_0_0_c854ea356283805078c8fc58f0224cd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Միսիսիպին դարձել է ԱՄՆ 50–րդ և վերջին նահանգը, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ Նշվում է, որ նահանգապետն ապրիլը հռչակել է ցեղասպանության իրազեկման և ցեղասպանությունների կանխարգելման ամիս։ Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նահանգի իշխանություններին Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման համար:Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն էլ արդեն ընդունել են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն երկու տարի շարունակ ապրիլքսանչոսյան իր ուղերձում օգտագործում է «ցեղասպանություն» եզրույթը՝ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության բնաջնջման փաստերը նկարագրելու համար։Ցավով լի երաժշտություն. 5 հայտնի աստղերի` Ցեղասպանության զոհ դարձած նախնիների պատմությունը
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/11/26833064_115:0:2846:2048_1920x0_80_0_0_202127676c73267a594f5aa39e9c4bb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն նահանգ հայոց ցեղասպանություն
ամն նահանգ հայոց ցեղասպանություն
ԱՄՆ-ի վերջին նահանգը` Միսիսիպին, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
08:42 06.05.2022 (Թարմացված է: 11:48 06.05.2022) ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն էլ արդեն ընդունել են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր:
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Միսիսիպին դարձել է ԱՄՆ 50–րդ և վերջին նահանգը, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Տեղեկությունը
հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ Նշվում է, որ նահանգապետն ապրիլը հռչակել է ցեղասպանության իրազեկման և ցեղասպանությունների կանխարգելման ամիս։
Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նահանգի իշխանություններին Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման համար:
«Միսիսիպիի հայ համայնքի անունից երախտագիտություն ենք հայտնում նահանգապետ Թեյդ Ռիվզին, որ նա սատարել է հայ ժողովրդի արդար պահանջին և պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Երբ պատշաճ կերպով նշում և մարդկանց տեղեկացնում ենք նման պատմական փաստի մասին, մենք հնարավորություն ենք ստեղծում վերջ դնելու նման վայրագություններին», - ասել է ANCA-ի ակտիվիստ Սևան Պուլիամը։
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն էլ արդեն ընդունել են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն երկու տարի շարունակ ապրիլքսանչոսյան իր ուղերձում
օգտագործում է «ցեղասպանություն» եզրույթը՝ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության բնաջնջման փաստերը նկարագրելու համար։