ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը շարունակելու է ՀՀ–ին աջակցության ծրագրերը
10:08 06.05.2022 (Թարմացված է: 10:11 06.05.2022)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Սթիվեն Նիքսի հետ
© Photo : official site of MFA of RA
Բաժանորդագրվել
Միրզոյանը կարևորել էլ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնց նպատակն է աջակցել հանրային կառավարման տարբեր ոլորտներում բարեփոխումների օրակարգին։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Սթիվեն Նիքսի հետ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Սթիվեն Նիքսի հետ
© Photo : official site of MFA of RA
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից, Միրզոյանը կարևորել էլ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնց նպատակն է աջակցել հանրային կառավարման տարբեր ոլորտներում բարեփոխումների օրակարգին։
Նիքսը նշել է, որ շարունակելու են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների աջակցությանն ու կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդումը, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը:
Նա նշել է նաև, որ Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում պետական մարմինների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, մարդու իրավունքների վրա հիմնված ներառական զարգացման համար։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-6-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին մասնակցելու համար: