https://arm.sputniknews.ru/20220506/adrbejanakan-bernatary-durs-e-ekel-handipakac-hatvats-arcakhi-mipy-haterqi-tshtpi-masin-41756937.html
Ադրբեջանական բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց հատված. Արցախի ՄԻՊ–ը` Հաթերքի ՃՏՊ–ի մասին
Ադրբեջանական բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց հատված. Արցախի ՄԻՊ–ը` Հաթերքի ՃՏՊ–ի մասին
Sputnik Արմենիա
Գեղամ Ստեփանյանը Հաթերք գյուղի ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ն որակել է որպես ակնհայտ դիտավորություն։ 06.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-06T15:09+0400
2022-05-06T15:09+0400
2022-05-06T15:12+0400
վթար
արցախ
բեռնատար
ադրբեջանցի
գեղամ ստեփանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/06/41756890_0:1086:1536:1950_1920x0_80_0_0_6b0df02cb346e6e98d3b82bf025aac19.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ տանող ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի ժամանակ ադրբեջանական բեռնատարների շարասյունը դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց հատված։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։Նա գրել է, որ ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերի հիման վրա այս պահի դրությամբ արձանագրել են մի քանի փաստ`Դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններն իրականացնում են ուսումնասիրություն, սակայն վերը նշված հանգամանքները փաստում են բախման և վնաս հասցնելու ակնհայտ դիտավորության մասին։Հիշեցնենք, որ ՃՏՊ–ի հետևանքով ադրբեջանական ավտոմեքենաներից մեկը հարվածել է ճամփեզրին կայանած հայկական տաքսիին ու գցել ձորակը, մեքենայում գտնվող ուղևորներն ու վարորդը չեն տուժել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/06/41756890_0:896:1536:2048_1920x0_80_0_0_fc68b161781af026c82e7451a453f618.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, արցախ, բեռնատար, ադրբեջանցի, գեղամ ստեփանյան
վթար, արցախ, բեռնատար, ադրբեջանցի, գեղամ ստեփանյան
Ադրբեջանական բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց հատված. Արցախի ՄԻՊ–ը` Հաթերքի ՃՏՊ–ի մասին
15:09 06.05.2022 (Թարմացված է: 15:12 06.05.2022) Գեղամ Ստեփանյանը Հաթերք գյուղի ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ն որակել է որպես ակնհայտ դիտավորություն։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ տանող ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի ժամանակ ադրբեջանական բեռնատարների շարասյունը դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց հատված։ Տեղեկությունը
հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մարտակերտ-Դրմբոն ճանապարհի 24-րդ կմ-ում ադրբեջանական շարասյան կազմում երթևեկող բեռնատարը, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց հատված, կցորդիչով բախվել է արցախյան գրանցման «Ռենո Լոգան» տաքսի ծառայություններ մատուցող մեքենային, որի հետևանքով մեքենան 12 մետր գլորվել է ճանապարհի աջ հատվածում գտվող ձորը»,– նշել է Ստեփանյանը։
Նա գրել է, որ ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերի հիման վրա այս պահի դրությամբ արձանագրել են մի քանի փաստ`
Ադրբեջանական բեռնատարը, տեսնելով հնարավոր բախումը, կարող էր դադարեցնել ընթացքը և թույլ չտալ բախումը։
Բախումից հետո, տեսնելով, որ տաքսի մեքենան գլորվել է ձորը, ադրբեջանական շարասյունը չի դադարեցրել, այլ շարունակել է ընթացքը։
Տաքսու վարորդի և ուղևորների պնդմամբ` տաքսու վարորդն ամեն կերպ փորձել է, սակայն բախումից խուսափելու հնարավորություն այլևս չի ունեցել։
Դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններն իրականացնում են ուսումնասիրություն, սակայն վերը նշված հանգամանքները փաստում են բախման և վնաս հասցնելու ակնհայտ դիտավորության մասին։
Հիշեցնենք, որ ՃՏՊ–ի հետևանքով ադրբեջանական ավտոմեքենաներից մեկը հարվածել է ճամփեզրին կայանած հայկական տաքսիին ու գցել ձորակը, մեքենայում գտնվող ուղևորներն ու վարորդը չեն տուժել։