https://arm.sputniknews.ru/20220505/sahmanazatman-handznazhvoghvov-steghtselu-shurj-harcer-kan-vorvonc-pataskhany-chenq-gtel-grigvorjan-41710947.html
Սահմանազատման հանձնաժողով ստեղծելու շուրջ հարցեր կան, որոնց պատասխանը չենք գտել. Գրիգորյան
Սահմանազատման հանձնաժողով ստեղծելու շուրջ հարցեր կան, որոնց պատասխանը չենք գտել. Գրիգորյան
Sputnik Արմենիա
ԱԽ քարտուղարը պատասխանեց հարցին, թե հնարավո՞ր է, որ մոտ ապագայում Փաշինյան-Ալիև հանդիպում կայանա։ 05.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-05T13:11+0400
2022-05-05T13:11+0400
2022-05-05T14:03+0400
հայաստան
արմեն գրիգորյան
ադրբեջան
սահման
իլհամ ալիև
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33643566_0:57:1600:958_1920x0_80_0_0_bbd2a99662659f542995d407e4ad8deb.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողով ստեղծելու շուրջ կան հարցեր, որոնց պատասխանը դեռ հայկական կողմը չի գտել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։Նրա խոսքով` քննարկումները մոտեցումների, աշխատանքային խմբի շուրջ են։ Հենց գտնեն հայկական կողմին հուզող հարցերի պատասխանները, հանձնաժողովի ստեղծման հետ կապված հանդիպում կլինի։Հարցին, թե առաջիկայում հնարավո՞ր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում կայանա, Գրիգորյանը պատասխանեց, որ այդ հարցով նույնպես քննարկումները շարունակվում են։Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարությունը դեռ ապրիլի 25-ին հայտնել է, որ, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որ կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ, և որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33643566_180:0:1600:1065_1920x0_80_0_0_9c920234b45dacb7dea419cf81969501.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն գրիգորյան, ադրբեջան, սահման, իլհամ ալիև, նիկոլ փաշինյան
հայաստան, արմեն գրիգորյան, ադրբեջան, սահման, իլհամ ալիև, նիկոլ փաշինյան
Սահմանազատման հանձնաժողով ստեղծելու շուրջ հարցեր կան, որոնց պատասխանը չենք գտել. Գրիգորյան
13:11 05.05.2022 (Թարմացված է: 14:03 05.05.2022) ԱԽ քարտուղարը պատասխանեց հարցին, թե հնարավո՞ր է, որ մոտ ապագայում Փաշինյան-Ալիև հանդիպում կայանա։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողով ստեղծելու շուրջ կան հարցեր, որոնց պատասխանը դեռ հայկական կողմը չի գտել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողով ստեղծելու քննարկումներն ինտենսիվ կերպով շարունակվում են։ Մենք հույս ունեինք, որ հնարավոր է լինելու մինչև ապրիլի վերջ լուծումներ գտնել և առաջ շարժվել»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` քննարկումները մոտեցումների, աշխատանքային խմբի շուրջ են։ Հենց գտնեն հայկական կողմին հուզող հարցերի պատասխանները, հանձնաժողովի ստեղծման հետ կապված հանդիպում կլինի։
Հարցին, թե առաջիկայում հնարավո՞ր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում կայանա, Գրիգորյանը պատասխանեց, որ այդ հարցով նույնպես քննարկումները շարունակվում են։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարությունը դեռ ապրիլի 25-ին
հայտնել է, որ, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որ կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ, և որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։