https://arm.sputniknews.ru/20220505/minchev-ajs-pahn-anklavneri-harc-chi-bardzracvel-2-kvoghmn-el-lur-e-ajs-harcum-akh-qartughar-41709448.html
Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել` 2 կողմն էլ լուռ է այս հարցում. ԱԽ քարտուղար
Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել` 2 կողմն էլ լուռ է այս հարցում. ԱԽ քարտուղար
Sputnik Արմենիա
Արմեն Գրիգորյանը նշեց, թե որն է հայկական կողմի համար անկլավների հարցում ընդունելի տարբերակը։ 05.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-05T12:49+0400
2022-05-05T12:49+0400
2022-05-05T12:53+0400
արմեն գրիգորյան
անկլավ
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33643560_0:33:1600:934_1920x0_80_0_0_5f499d5e6d2d077fcdb4139e22b22e16.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացել` երկու կողմն էլ լուռ է այս հարցում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։Լրագրողները հետաքրքրվեցին` կա՞ անկլավների խնդիր այս պահին, քանի որ ընդդիմադիրների ակցիաների ուղղություններից մեկն էլ Տիգրանաշենն էր, որը, ըստ նրանց, հանձնելու վտանգի տակ է։Նրա խոսքով` Հայաստանում էլ, Ադրբեջանում էլ անկլավներ կան, որոնց տարածքները հավասար են։ ԱԽ քարտուղարը նշում է` հայաստանյան կողմի հույսն ու հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկալվներն էլ, որոնք ՀՀ տարածքում են, մնում են ՀՀ-ին։ Երկարաժամկետ լուծման տարբերակը, Գրիգորյանի համոզմամբ, սա է։Ըստ Գրիգորյանի, այս պահին ուսումնասիրություններ են տարվում պատմության հարցերով, որպեսզի պարզեն, թե ինչպես են դրանք առաջացել։Հիշեցնենք` ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրերին լուրեր էին շրջանառում, թե Փաշինյանը նոր փաստաթղթ է ստորագրելու, որով Տավուշի մարզի որոշ գյուղեր հանձնելու է Ադրբեջանին։ Խոսքը մասնավորապես Բարխուդարլուի, Սոֆուլուի և Վերին Ոսկեպարի (Յուխարի Ասկիփար) մասին է։ Բոլոր բնակիչները գյուղերը լքել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։Քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը նույնպես Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող անկլավներ ունի, օրինակ` Արծվաշենը, որը պետք է փոխանակվի անկլավի հետ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33643560_180:0:1600:1065_1920x0_80_0_0_4f25a0820350a7cc22a1840bd4b016dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընդդիմություն պնդումներ արմեն գրիգորյան անկլավներ
ընդդիմություն պնդումներ արմեն գրիգորյան անկլավներ
Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել` 2 կողմն էլ լուռ է այս հարցում. ԱԽ քարտուղար
12:49 05.05.2022 (Թարմացված է: 12:53 05.05.2022) Արմեն Գրիգորյանը նշեց, թե որն է հայկական կողմի համար անկլավների հարցում ընդունելի տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացել` երկու կողմն էլ լուռ է այս հարցում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին` կա՞ անկլավների խնդիր այս պահին, քանի որ ընդդիմադիրների ակցիաների ուղղություններից մեկն էլ Տիգրանաշենն էր, որը, ըստ նրանց, հանձնելու վտանգի տակ է։
«Ընդդիմության պնդումներն անհասկանալի են, որ եթե խաղաղության պայմանագիր կնքվի, ապա անկլավների հարց է առաջանալու։ Ընդդիմությունն ընդհանրապես շարունակական անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ կապ չունի։ Անկլավների հարց մինչ այս պահը չի քննարկվել»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` Հայաստանում էլ, Ադրբեջանում էլ անկլավներ կան, որոնց տարածքները հավասար են։ ԱԽ քարտուղարը նշում է` հայաստանյան կողմի հույսն ու հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկալվներն էլ, որոնք ՀՀ տարածքում են, մնում են ՀՀ-ին։ Երկարաժամկետ լուծման տարբերակը, Գրիգորյանի համոզմամբ, սա է։
Ըստ Գրիգորյանի, այս պահին ուսումնասիրություններ են տարվում պատմության հարցերով, որպեսզի պարզեն, թե ինչպես են դրանք առաջացել։
Հիշեցնենք` ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրերին լուրեր էին շրջանառում, թե Փաշինյանը նոր փաստաթղթ է ստորագրելու, որով Տավուշի մարզի որոշ գյուղեր հանձնելու է Ադրբեջանին։ Խոսքը մասնավորապես Բարխուդարլուի, Սոֆուլուի և Վերին Ոսկեպարի (Յուխարի Ասկիփար) մասին է։ Բոլոր բնակիչները գյուղերը լքել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
Քարոզարշավի ժամանակ
Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը նույնպես Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող անկլավներ ունի, օրինակ` Արծվաշենը, որը պետք է փոխանակվի անկլավի հետ։