00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինձ էլ են խաբել». նախկին իմքայլական պատգամավորը միացել է «Դիմադրություն» շարժմանը

© Sputnik / Aram NersesyanԱրսեն Ջուլֆալակյանն անհնազանդության ակցիայի հինգերորդ օրը ելույթ է ունենում ընդդիմության հանրահավաքում (5 մայիսի, 2022), Երևան։
Արսեն Ջուլֆալակյանն անհնազանդության ակցիայի հինգերորդ օրը ելույթ է ունենում ընդդիմության հանրահավաքում (5 մայիսի, 2022), Երևան։  - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2022
Բաժանորդագրվել
Ջուլֆալակյանը շեշտեց, որ իշխանության հայտարարությունները միայն գեղեցիկ փաթեթավորում էին։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն այսօր «Դիմադրություն» շարժման հանարահավաքին ելույթ ունեցավ Ֆրանսիայի հրապարակից։
Նա հայտարարեց, որ իրեն, ինչպես և բոլորին, հանրահավաքի է բերել հայրենիքի փրկության խնդիրը։

«Դիմում է ձեզ մի մարդ, որը կուսակցական չէ, չի հարում որևէ քաղաքական ուժի...մեզ բոլորիս խաբել են։ Համընդհանուր էյֆորիայի ալիքի տակ մենք ուղղակի ուշադիր չենք եղել, թե ում բերանից են հնչում նույնիսկ ամենաճիշտ թեզերը։ Իրականում ամեն ինչ սուտ էր, մեզ խաբել են արցախյան հարցում, տարածքային ամբողջականության պահպանման հարցում, թռիչքաձև տնտեսություն ապահովելու հարցում»,- ասաց նա։

Ջուլֆալակյանը հավելեց, որ իշխանությունները խաբել են նաև առողջապահության ու իրենց սիրած ասֆալտապատման հարցում։
«Խաբել են ինձ անձամբ, երբ խնդրում էին միանալ իրենց, մասնակցել պետակաշինության կարևոր գործին ու կառուցել մեր երազած Հայաստանը»,- ասաց նա։
Ով էլ լինի Փաշինյանի փոխարեն, ընդունելու է Հայաստանի վզին փաթաթվող լուծումը. Տեր-Պետրոսյան
Ջուլֆալակյանը շեշտեց, որ «իշխանության այդ ձևական ցանկությունը միայն գեղեցիկ փաթեթավորում էր, որի շղարշի տակ անում էին իրենց ազգակործան քաղաքականությունը»։

«Մեր երկրի վարչապետը ստախոս է, դա արդեն ապացուցված է»,-եզրափակեց նա։

Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 5-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Լրահոս
0