https://arm.sputniknews.ru/20220505/hrvomi-papn-arajin-angam-hanrutjany-nerkajacel-e-sajlakvov-pattshary-hajtni-e-41719454.html
Հռոմի պապն առաջին անգամ հանրությանը ներկայացել է սայլակով. պատճառը հայտնի է
Հռոմի պապն առաջին անգամ հանրությանը ներկայացել է սայլակով. պատճառը հայտնի է
Sputnik Արմենիա
Կաթոլիկ միանձնուհիների հետ հանդիպմանը Ֆրանցիսկոսը եկել է սայլակով, որը տանում էր նրա օգնականը: 05.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-05T16:12+0400
2022-05-05T16:12+0400
2022-05-05T16:21+0400
հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ
վնասվածք
անվասայլակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36582382_0:0:3087:1737_1920x0_80_0_0_65b979c1564c9745d7ecea9c23201c22.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապն աջ ծնկի խնդիրների պատճառով առաջին անգամ օգտվել է անվասայլակից: Տեղեկությունը հայտնում է il Messaggero թերթը։Պարբերականի տվյալներով՝ այսօր International Union of Superiors General (IUSG) խոշոր կաթոլիկ կազմակերպության միանձնուհիների ընդունելությանը քահանայապետը սայլակով է հասել դահլիճի իր համար նախատեսված տեղը։ Սայլակը տանում էր նրա օգնականը:Ֆրանցիսկոս պապը արթրոզ ունի, որը խանգարում է նրան լիարժեք մասնակցել եկեղեցական ծառայություններին։ Նա միայն փոքր հեռավորություններ է կարողանում ոտքով հաղթահարել։Ապրիլի վերջին քահանայապետը բժիշկների խորհրդով չեղյալ է հայտարարել նախատեսված միջոցառումները, իսկ ավելի վաղ նա չի կարողացել գլխավորել Աստծո ողորմության կաթոլիկ տոնի պատարագը: Ծնկահոդի ցավի պատճառով Ֆրանցիսկոս պապը աթոռին նստած հետևել է պատարագին՝ վերջում կարճ քարոզով դիմելով հավատացյալներին:Անցյալ տարի հուլիսին աղիների վիրահատության ենթարկվելուց հետո նույնպես քահանայապետը սայլակի օգնությամբ էր տեղաշարժվում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36582382_172:0:2903:2048_1920x0_80_0_0_5ccf029c98a1cbd092b6fca5ff5b51ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ, վնասվածք, անվասայլակ
հռոմի սրբազան քահանայապետ ֆրանցիսկոս պապ, վնասվածք, անվասայլակ
Հռոմի պապն առաջին անգամ հանրությանը ներկայացել է սայլակով. պատճառը հայտնի է
16:12 05.05.2022 (Թարմացված է: 16:21 05.05.2022) Կաթոլիկ միանձնուհիների հետ հանդիպմանը Ֆրանցիսկոսը եկել է սայլակով, որը տանում էր նրա օգնականը:
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապն աջ ծնկի խնդիրների պատճառով առաջին անգամ օգտվել է անվասայլակից: Տեղեկությունը հայտնում է il Messaggero թերթը։
Պարբերականի տվյալներով՝ այսօր International Union of Superiors General (IUSG) խոշոր կաթոլիկ կազմակերպության միանձնուհիների ընդունելությանը քահանայապետը սայլակով է հասել դահլիճի իր համար նախատեսված տեղը։ Սայլակը տանում էր նրա օգնականը:
Ֆրանցիսկոս պապը արթրոզ ունի, որը խանգարում է նրան լիարժեք մասնակցել եկեղեցական ծառայություններին։ Նա միայն փոքր հեռավորություններ է կարողանում ոտքով հաղթահարել։
Ապրիլի վերջին քահանայապետը բժիշկների խորհրդով չեղյալ է հայտարարել նախատեսված միջոցառումները, իսկ ավելի վաղ նա չի կարողացել գլխավորել Աստծո ողորմության կաթոլիկ տոնի պատարագը: Ծնկահոդի ցավի պատճառով Ֆրանցիսկոս պապը աթոռին նստած հետևել է պատարագին՝ վերջում կարճ քարոզով դիմելով հավատացյալներին:
Անցյալ տարի հուլիսին աղիների վիրահատության ենթարկվելուց հետո նույնպես քահանայապետը սայլակի օգնությամբ էր տեղաշարժվում: