00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Կարապետ Հովհաննիսյան
Անշարժ գույքի ոլորտում կարգավորման, լիցենզավորման կարիք կա. Կարապետ Հովհաննիսյան
09:17
9 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեղափոխությամբ իշխանությունը նվաճածները նույն բանի մեջ մեղադրում են ակցիայի մասնակիցներին

© Sputnik / Asatur Yesayants«Թավշյա հեղափոխություն»
«Թավշյա հեղափոխություն» - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2022
«Թավշյա հեղափոխություն». Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այն, ինչ կատարվում է Հայաստանում, իրավամբ կարելի է անվանել ևս մեկ «թավշյա հեղափոխություն» իրականացնելու փորձ։ Իհարկե, բացի ակնհայտ նմանությունից, կա նաև նույնքան ակնհայտ տարբերություն։ Օրինակ` հեղափոխությունների տեսությանը խիստ համապատասխան 2018 թվականին կար հակահերոս՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, և կար այդ հակահերոսի դեմ անզիջում պայքարն առաջնորդող հերոս՝ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր նույնպես կա ընդգծված հակահերոս՝ վարչապետ Փաշինյանը, բայց կարո՞ղ եք ասել՝ իսկ հերոսն ո՞վ է։
Համաձայնե՛ք, բավական դժվար է որևէ կոնկրետ անուն նշել։
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ առաջին «թավշյա հեղափոխության» շնորհիվ իշխանության եկած մարդիկ խստորեն քննադատում են հեղափոխության այս երկրորդ փորձի կազմակերպիչներին՝ մեղադրելով նրանց իշխանության գալու ձգտման մեջ։ Ավելին, «իշխանափոխությունը միայն ու միայն ընտրությունների միջոցով է լինում» անընդհատ կրկնում են իշխանավորները՝ երևի պարզապես մոռանալով, թե ինչպես են իրենք իշխանության եկել։
Հեղափոխությամբ իշխանություն նվաճածները բողոքողներին մեղադրում են իշխանությունը նվաճելու փորձի մեջ
Ախր, փաստացի իշխանափոխությունը պառլամենտական հանրապետություններում ողջ աշխարհում տեղի է ունենում այն ժամանակ, երբ կառավարող ուժի վարչապետին փոխարինում է ընդդիմության վարչապետը։ Իսկ մեզ մոտ դա կատարվեց 2018 թվականի գարնան վերջին, այնինչ խորհրդարանական ընտրությունները, որոնք ուղղակի իրավական տեսակետից վավերացրին ստեղծված իրավիճակը, ձմռանն էին։
Նույնքան դժվար է հասկանալ նաև չորեքշաբթի օրը խորհրդարանի ամբիոնից հնչած միտքը։ Մեջբերեմ. «Էսօր հանրահավաքում բացահայտ ասում են՝մենք ենք ձևավորելու կառավարությունը։ Չեն ասում՝ ընտրություն լինի, ժողովուրդը որոշի, չէ՛, իրենք պիտի որոշեն»։ Ինչպե՞ս չհարցնես՝ բա չե՞ք հիշում, որ ուղիղ 4 տարի առաջ ընդամենը մի գործիչ կանխորոշեց, թե ով է ղեկավարելու նոր կառավարությունը՝ հրապարակավ հայտարարելով. կա՛մ ես կընտրվեմ վարչապետ, կա՛մ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի լինի։ Ուշադրություն դարձրեք՝ սա շատ խորհրդանշական է. ես կարող եմ կանխորոշել, թե ով պետք է գլխավորի կառավարությունը, բայց ուրիշներին դա թույլ չեմ տա, մենք կարող ենք իշխանության գալ հեղափոխության շնորհիվ, բայց ուրիշներին դա թույլ չենք տա։ Բա հո իզո՞ւր չեն ասում՝ ժողովրդավարությունն է Հայաստանի բրենդը։
Ընդհանրապես, այս օրերին խորհրդարանի ամբիոնից հնչող որոշ մտքեր Օրուելյան իրականությունն են հիշեցնում։ Միայն մի մեջբերում. «Այսօր Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ մեր իրավիճակից ելնելով, Հայաստանի իշխանությունն ապահովում է շատ ավելի լավ, քան այն դերակատարները, որոնք այսօր դրա մասին խոսում են»։ Այսինքն` ստացվում է, որ այսօրվա Հայաստանը, որի տարածքում մեր բնակավայրերի անմիջական հարևանությամբ , այսպես ասած, «տնավորվել են» հարյուրավոր ադրբեջանցի ավտոմատավորներ, շատ ավելի անվտանգ է, քան նախկին Հայաստանը, ուր 30 տարվա ընթացքում չէր համարձակվել ոտք դնել որևէ ադրբեջանցի զինվոր։ Ճի՞շտ եմ հասկանում։
Եթե սխալվում եմ, թող սահմանամերձ գյուղերի բնակիչներն ասեն՝ իրենց ընտանիքների կյանքն ավելի անվտա՞նգ է դարձել։
Եվս մի «պողպատե» փաստարկ՝ մենք իրավունք ունեինք խոսելու ժողովրդի անունից, որովհետև մեր հանրահավաքներին 100 հազար մարդ էր գալիս, դուք իրավունք չունեք, որովհետև 4 հազար մասնակից էլ չեք կարողանում ապահովել։ Այնինչ, ընդդիմադիր պատգամավորներից մեկը օրերս պնդեց՝ մեր միջոցառումներին մասնակցում է առնվազն 40-50 հազար մարդ։ Համաձայնե՛ք, մոգական թվերի շուրջ այս անիմաստ վեճը իշխանությունների և ընդդիմության միջև, Հայաստանում շարունակվում է անկախություն հռչակելուց ի վեր։
Բայց, ինչպես ժամանակին շատ ճիշտ նկատել էր Իոսիֆ Ստալինը, կարևորն այն չի, թե ում օգտին են մարդիկ քվեարկում, կարևորն այն է, թե ով է հաշվում քվեները։ Եկեք ուրեմն նախ «հրաժարականի շեմ» սահմանենք՝ ասենք, 45 հազար, և պայմանավորվենք, որ եթե հանրահավաքի մասնակիցների թիվն, օրինակ, 43 հազար է, վարչապետը իրավունք ունի լիովին արհամարհելու հրաժարականի մասին վանկարկումները, իսկ 48 հազարը արդեն շատ լուրջ ահազանգ է՝ ժողովուրդը միանշանակ իշխանափոխություն է պահանջում։ Բայց այդ դեպքում, անպայման պետք է ստեղծենք նաև հաշվիչ հանձնաժողով, որի եզրակացությանը կհավատան բոլորը։ Ա՛յ, սա արդեն ֆանտաստիկայի ոլորտից է՝ ի՞նչ հանձնաժողով, կա՞ արդյոք Հայաստանում գեթ մի մարդ, որին հավատան բոլորը։
Եվ վերջինը։ Պատգամավորներն ու կառավարության անդամները, նույնիսկ տեսնելով իրենց առանձնասենյակների պատուհաններից, թե ինչպես են ցուցարարները ողողում Հանրապետության հրապարակը և Բաղրամյան պողոտան, այնուամենայնիվ կարող են շարունակել արհամարհանքով պնդել՝ մարդ չկա։ Բայց եթե իրոք շատերն այս օրերին գերադասում են տանը մնալ, դա նաև առաջին «թավշյա հեղափոխության» հետևանքն է, քանզի երբ նրանց հարցնում են՝ ինչո՞ւ դուրս չեք գալիս փողոց, մարդիկ պատասխանում են. «Կներե՛ք, չորս տարի առաջ դուրս եկանք, և ի՞նչ՝ սա՞ էինք ուզում»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2022
Ռուսաստանը շահագրգիռ է Հայաստանում իրավիճակի շուտափույթ կայունացմամբ. Պեսկով
Լրահոս
0