https://arm.sputniknews.ru/20220505/harkadiry-erb-vercnum-e-da-anum-e-ardarutjuny-verakangnelu-hamar-pashinjan-41734617.html
Հարկադիրը երբ վերցնում է՝ դա անում է արդարությունը վերականգնելու համար. Փաշինյան
Հարկադիրը երբ վերցնում է՝ դա անում է արդարությունը վերականգնելու համար. Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ ներկա գտնվել Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։ 05.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-05T21:27+0400
2022-05-05T21:27+0400
2022-05-05T21:27+0400
նիկոլ փաշինյան
դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/05/41733018_0:0:1670:940_1920x0_80_0_0_acac12f0d28fc61b490b4830c077565b.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ ներկա գտնվել Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Հարկադիր կատարողի օրվա առիթով և ընդգծել, որ ծառայությունը մեր իրականության մեջ նախկինում կամ չի եղել, կամ շատ թույլ է գոյություն ունեցել: «Եթե հիշում եք, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շուրջ նաև այդ պատճառով շատ մեծ նեգատիվ կար, որովհետև ի սկզբանե ընկալում էր, թե ստեղծվել է մի ծառայություն, որը մարդկանցից վերցնում է, կամ խլում է, կամ հարկադրաբար ինչ-որ բան կտրում է նրանցից: ...Հիմնական առաքելությունը, որը պետականորեն և հանրայնորեն շատ կարևոր է, դա այն է, որ ի վերջո Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արդարադատության գործադիր մարմինն է: Եվ երբ վերցնում է՝ դա անում է արդարությունը վերականգնելու համար և, ըստ էության, տալիս է նրանց, ովքեր ապօրինի կերպով զրկվել են»,-մասնավորապես ասել է վարչապետըԿառավարության ղեկավարի խոսքով՝ շատ դեպքերում այն նեգատիվը, որ գալիս է և դեռ կգա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նկատմամբ, հենց ծառայությունից չի կախված, այլ նրանից, թե հանրության համար ինչքանով են վստահելի այն դատական ակտերը, որոնք կայացվում են դատարանների կողմից: «Իհարկե, մեր դատական համակարգում առկա պրոբլեմները, դրանցից բխող նեգատիվը, ցավոք, շատ հաճախ ընկնում է ձեզ վրա: Այստեղ էլ շատ կարևոր է, որ ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերը լինեն մաքսիմալ վստահելի, որպեսզի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շուրջ մթնոլորտը գնալով ավելի ու ավելի դրական դառնա»,- ասել է վարչապետը:Նա նաև նշել է, որ նախորդ տարի ծառայության գործունեության արդյունքում պետական բյուջե 600 միլիոն դրամի մուտք է տեղի ունեցել: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողի երդման հանդիսավոր արարողությունը, որից հետո կառավարության ղեկավարը, մասնագիտական տոնի կապակցությամբ, ծառայության մի խումբ աշխատակիցների հանձնել է հուշամեդալներ ու շնորհակալագրեր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/05/41733018_153:0:1637:1113_1920x0_80_0_0_433d5fe09e2ad690ce5c6dfc4af64ad3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
նիկոլ փաշինյան, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
Հարկադիրը երբ վերցնում է՝ դա անում է արդարությունը վերականգնելու համար. Փաշինյան
Վարչապետն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ ներկա գտնվել Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ ներկա գտնվել Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, տեղեկացնում են
վարչապետի աշխատակազմից։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Հարկադիր կատարողի օրվա առիթով և ընդգծել, որ ծառայությունը մեր իրականության մեջ նախկինում կամ չի եղել, կամ շատ թույլ է գոյություն ունեցել:
«Եթե հիշում եք, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շուրջ նաև այդ պատճառով շատ մեծ նեգատիվ կար, որովհետև ի սկզբանե ընկալում էր, թե ստեղծվել է մի ծառայություն, որը մարդկանցից վերցնում է, կամ խլում է, կամ հարկադրաբար ինչ-որ բան կտրում է նրանցից: ...Հիմնական առաքելությունը, որը պետականորեն և հանրայնորեն շատ կարևոր է, դա այն է, որ ի վերջո Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արդարադատության գործադիր մարմինն է: Եվ երբ վերցնում է՝ դա անում է արդարությունը վերականգնելու համար և, ըստ էության, տալիս է նրանց, ովքեր ապօրինի կերպով զրկվել են»,-մասնավորապես ասել է վարչապետը
Կառավարության ղեկավարի խոսքով՝ շատ դեպքերում այն նեգատիվը, որ գալիս է և դեռ կգա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նկատմամբ, հենց ծառայությունից չի կախված, այլ նրանից, թե հանրության համար ինչքանով են վստահելի այն դատական ակտերը, որոնք կայացվում են դատարանների կողմից:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Նիկոլ Փաշինյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Նիկոլ Փաշինյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Նիկոլ Փաշինյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
«Իհարկե, մեր դատական համակարգում առկա պրոբլեմները, դրանցից բխող նեգատիվը, ցավոք, շատ հաճախ ընկնում է ձեզ վրա: Այստեղ էլ շատ կարևոր է, որ ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերը լինեն մաքսիմալ վստահելի, որպեսզի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շուրջ մթնոլորտը գնալով ավելի ու ավելի դրական դառնա»,- ասել է վարչապետը:
Նա նաև նշել է, որ նախորդ տարի ծառայության գործունեության արդյունքում պետական բյուջե 600 միլիոն դրամի մուտք է տեղի ունեցել:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողի երդման հանդիսավոր արարողությունը, որից հետո կառավարության ղեկավարը, մասնագիտական տոնի կապակցությամբ, ծառայության մի խումբ աշխատակիցների հանձնել է հուշամեդալներ ու շնորհակալագրեր: