https://arm.sputniknews.ru/20220505/erevanum-anckacvvogh-bvoghvoqi-akcianeri-masnakicneric-13-in-vostikanutjun-en-tarel-41703584.html
Երևանում անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցներից 13-ին ոստիկանություն են տարել
Երևանում անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցներից 13-ին ոստիկանություն են տարել
Sputnik Արմենիա
Վաղ առավոտից Երևանում մեկնարկել են բողոքի ակցիաներն ու քայլերթերը։ 05.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-05T10:59+0400
2022-05-05T10:59+0400
2022-05-05T11:08+0400
հայաստան
երևան
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41665364_0:82:1600:982_1920x0_80_0_0_103eb12c9fd5156f141d3b20798ad08a.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ժամը 10։00-ի դրությամբ Երևան քաղաքի ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել բողոքի ակցիաների մասնակից 13 քաղաքացիներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։Բերման ենթարկելու հիմքը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։Միաժամանակ, ոստիկանությունը ժամը 09։30-ին հաղորդագրություն է տարածել` հայտնելով, թե այդ պահին մայրաքաղաքում փակ փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան:Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։Մայիսի 4-ի և 5-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։Այս օրերին ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում (երբեմն բիրտ ուժ կիրառելով) անհնազանդության ակցիաների առավել ակտիվ մասնակիցներին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41665364_91:0:1510:1064_1920x0_80_0_0_c4fb522b9fa4ec32c77ed9fca3dc98a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, հհ ոստիկանություն
հայաստան, երևան, հհ ոստիկանություն
Երևանում անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցներից 13-ին ոստիկանություն են տարել
10:59 05.05.2022 (Թարմացված է: 11:08 05.05.2022) Վաղ առավոտից Երևանում մեկնարկել են բողոքի ակցիաներն ու քայլերթերը։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ժամը 10։00-ի դրությամբ Երևան քաղաքի ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել բողոքի ակցիաների մասնակից 13 քաղաքացիներ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Բերման ենթարկելու հիմքը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։
Միաժամանակ,
ոստիկանությունը ժամը 09։30-ին հաղորդագրություն է տարածել` հայտնելով, թե այդ պահին մայրաքաղաքում փակ փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։
Մայիսի 4-ի և 5-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Այս օրերին ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում (երբեմն բիրտ ուժ կիրառելով) անհնազանդության ակցիաների առավել ակտիվ մասնակիցներին։