https://arm.sputniknews.ru/20220505/erevanum-akcianery-sharunakvum-en-vostikanutjun-tarvats-qaghaqacineri-tivy-hasel-e-49i-41707382.html
Երևանում ակցիաները շարունակվում են. ոստիկանություն տարված քաղաքացիների թիվը հասել է 49-ի
Երևանում ակցիաները շարունակվում են. ոստիկանություն տարված քաղաքացիների թիվը հասել է 49-ի
Sputnik Արմենիա
Իրավապահները քաղաքացիներին բռնի ուժով տանում են ոստիկանության բաժիններ։ 05.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-05T12:14+0400
2022-05-05T12:14+0400
2022-05-05T12:53+0400
հայաստան
հհ ոստիկանություն
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/05/41702566_0:80:1600:980_1920x0_80_0_0_fce9aec666851e90addb56ac4b6ff65a.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը Երևանում բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիներից 49-ին բերման է ենթարկել տարբեր բաժիններ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։Բերման ենթարկելու հիմքը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։Նշենք, որ ոստիկանությունը ժամը 9։30-ին հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, թե այդ պահին մայրաքաղաքում փակ փողոցներ, խաչմերուկներ և տրանսպորտային հանգույցներ չկան։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։Մայիսի 4-ի և 5-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։Այս օրերին ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում (երբեմն բիրտ ուժ կիրառելով) անհնազանդության ակցիաների առավել ակտիվ մասնակիցներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/05/41702566_176:0:1600:1068_1920x0_80_0_0_8f0ecbff77ead462f1b05b7c78674a32.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ ոստիկանություն, բողոքի ակցիա
հայաստան, հհ ոստիկանություն, բողոքի ակցիա
Երևանում ակցիաները շարունակվում են. ոստիկանություն տարված քաղաքացիների թիվը հասել է 49-ի
12:14 05.05.2022 (Թարմացված է: 12:53 05.05.2022) Իրավապահները քաղաքացիներին բռնի ուժով տանում են ոստիկանության բաժիններ։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը Երևանում բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիներից 49-ին բերման է ենթարկել տարբեր բաժիններ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Ժամը 12։00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 49 քաղաքացի»,- նշեցին ոստիկանությունից։
Բերման ենթարկելու հիմքը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։
Նշենք, որ ոստիկանությունը ժամը 9։30-ին հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, թե այդ պահին մայրաքաղաքում փակ փողոցներ, խաչմերուկներ և տրանսպորտային հանգույցներ չկան։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։
Մայիսի 4-ի և 5-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Այս օրերին ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում (երբեմն բիրտ ուժ կիրառելով) անհնազանդության ակցիաների առավել ակտիվ մասնակիցներին։