00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևան-Իջևան միջպետական ճանապարհը փակ է. Սաղաթելյանն ասաց` որ մարզերում են միացել շարժմանը

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2022
Բաժանորդագրվել
Արագածոտնի մարզում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում կազմակերպվել են ավտոերթեր։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանի մարզերում այսօր եղել են բազմաթիվ միջպետական փակ ճանապարհներ։ Այս մասին «Դիմադրություն» շարժման այսօրվա երթը սկսելուց առաջ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Մեր մարզերի բնակիչները՝ արձագանքելով մեր կոչին, փակ են պահել Երևան-Արտաշատ, Գեղարքունիքի մարզի Սևան-Երևան, Մարտունի-Գավառ մայրուղիները, Կոտայքի մարզի Երևան-Աշտարակ խճուղին։ Այս պահին փակ է Երևան-Իջևան միջպետական ճանապարհը»,- ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` Արագածոտնի մարզում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում կազմակերպվել են ավտոերթեր։
Երևանում ևս, Սաղաթելյանի խոսքով, մի քանի ուղղությաններով այս պահին տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ։ Կան մի շարք փակ փողոցներ։

«Ոստիկանության այն հայտարարությունը, թե բաց են բոլոր փողոցները, ամեն ինչ հարթ ու հանգիստ է, իրականությանը չի համապատասխանում»,- հայտարարեց նա։

Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ, մայիսի 4-ին անհնազանդության ակցիաները շարունակվեցին և եզրափակվեցին երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքով։
Մայիսի 5-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Լրահոս
0