https://arm.sputniknews.ru/20220505/arcakhi-nakhagahy-petq-e-kvoghmnvorvoshvi-ev-tarber-dirqvorvoshumner-chhajtni-tigran-abrahamjany-41705839.html
Արցախի նախագահը պետք է կողմնորոշվի և տարբեր դիրքորոշումներ չհայտնի. Տիգրան Աբրահամյան
Արցախի նախագահը պետք է կողմնորոշվի և տարբեր դիրքորոշումներ չհայտնի. Տիգրան Աբրահամյան
Sputnik Արմենիա
Պատգամավորը ողջունեց Արցախի խորհրդարանի վերջին նիստում ընդունված միասնական հայտարարությունը, որն արձագանք է Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ կատարած... 05.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-05T11:47+0400
2022-05-05T11:47+0400
2022-05-05T12:06+0400
արցախ
արցախի նախագահ արայիկ հարությունյան
տիգրան աբրահամյան
բողոքի ակցիա
երևան
պատգամավոր
«պատիվ ունեմ» դաշինք
դիմադրություն շարժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41665832_0:0:1600:901_1920x0_80_0_0_4ba2b8eb9aed0e82a1c723ac86c62227.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է կողմնորոշվի և այս կամ այն հարցի շուրջ տարբեր դիրքորոշումներ չհայտնի։Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վարդանանց փողոցում երթ իրականացնող, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։Նա նաև ողջունեց Արցախի խորհրդարանի վերջին նիստում ընդունված միասնական հայտարարությունը, որն արձագանք է Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ կատարած հայտարարություններին, և ներկայացվեց այն կարմիր գծերը, որոնք Հայաստանի որևէ իշխանություն իրավունք չունի հատելու։Աբրահամյանի խոսքով` պետք է կարողանալ համախմբվել, քանի որ պայքարը հանուն է, ոչ թե առանձին գործընթացների համար։«Մեր գլխավոր խնդիրը ոչ թե իշխանության հասնելն է, այլ այս իշխանության հեռացումը։ Նրանց ամեն օրը, որ մնում են պետության ղեկին, նոր կորուստների իրական սպառնալիք է ստեղծում Հայաստանի և Արցախի համար»,- նշեց Աբրահամյանը։Երթի ընթացքում մասնակիցները վանկարկում էին` «առանց Նիկոլ, Հայաստան», «Նիկո՛լ, դավաճա՛ն»։Հանուն հայրենիքի 40 տարի նստել է, 3 ժամ էլ կդիմանա. Համբիկ Սասունյանն է բերման ենթարկվելՀիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում` կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։Արցախի ԱԺ պատգամավորները ապրիլի 14-ին հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41665832_81:0:1536:1091_1920x0_80_0_0_cb7383415a3ec7e7af1ab065aa00679a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արցախի նախագահ արայիկ հարությունյան, տիգրան աբրահամյան, բողոքի ակցիա, երևան, պատգամավոր, «պատիվ ունեմ» դաշինք, դիմադրություն շարժում
արցախ, արցախի նախագահ արայիկ հարությունյան, տիգրան աբրահամյան, բողոքի ակցիա, երևան, պատգամավոր, «պատիվ ունեմ» դաշինք, դիմադրություն շարժում
Արցախի նախագահը պետք է կողմնորոշվի և տարբեր դիրքորոշումներ չհայտնի. Տիգրան Աբրահամյան
11:47 05.05.2022 (Թարմացված է: 12:06 05.05.2022) Պատգամավորը ողջունեց Արցախի խորհրդարանի վերջին նիստում ընդունված միասնական հայտարարությունը, որն արձագանք է Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ կատարած հայտարարությունների։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է կողմնորոշվի և այս կամ այն հարցի շուրջ տարբեր դիրքորոշումներ չհայտնի։
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վարդանանց փողոցում երթ իրականացնող, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Բոլոր այն մարդիկ, ովքեր Արցախում են ապրում ու իրենց մաշկի վրա զգում են այս իշխանությունների գործողությունները, չեն կարող լոյալ լինել։ Արցախի իշխանությունները տարբեր փուլերում շատ հակասական հայտարարություններ են անում, և Արցախի նախագահը պետք է կողմնորոշվի, թե ինչ է ասում ու ինչ է անում։ Չպետք է լինի այնպես, որ հանրային ասվի մի բան, իսկ խորքում, կուլիսներում, լրիվ այլ բան կատարվի»,- ընդգծեց պատգամավորը։
Նա նաև ողջունեց Արցախի խորհրդարանի վերջին նիստում ընդունված միասնական հայտարարությունը, որն արձագանք է Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ կատարած հայտարարություններին, և ներկայացվեց այն կարմիր գծերը, որոնք Հայաստանի որևէ իշխանություն իրավունք չունի հատելու։
Աբրահամյանի խոսքով` պետք է կարողանալ համախմբվել, քանի որ պայքարը հանուն է, ոչ թե առանձին գործընթացների համար։
«Մեր գլխավոր խնդիրը ոչ թե իշխանության հասնելն է, այլ այս իշխանության հեռացումը։ Նրանց ամեն օրը, որ մնում են պետության ղեկին, նոր կորուստների իրական սպառնալիք է ստեղծում Հայաստանի և Արցախի համար»,- նշեց Աբրահամյանը։
Երթի ընթացքում մասնակիցները վանկարկում էին` «առանց Նիկոլ, Հայաստան», «Նիկո՛լ, դավաճա՛ն»։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում` կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ
հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Արցախի ԱԺ պատգամավորները ապրիլի 14-ին
հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։