00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ագարակ և Աղձք համայնքների 2000 հողամասերի նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչվի

© Sputnik / Aram NersesyanՇինաշխատանք
Շինաշխատանք - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2022
Բաժանորդագրվել
Պարզվել է, որ հողամասերի մեծ մասի սեփականատերերը Հայաստանում չեն։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ հանրային գերակա շահ կճանաչվի Արագածոտնի մարզի Ագարակ և Աղձք համայնքների 2 000 հողամասերի նկատմամբ։
Որոշումը պայմանավորված է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի` Աղձք, Ագարակ համայնքների միջով անցնող տարածքի կառուցմամբ, որն այժմ անհնար է իրականացնել՝ երկու գյուղերում հողամասերի օտարման գործընթացի ձգձգման պատճառով։
Բանն այն է, որ օտարման գործընթացի շրջանակում պարզվել է, որ տվյալ գյուղերի կադաստրային քարտեզներում սեփականատերերի փաստաթղթերում նշված հողամասերի հատակագծերի հետ կապված անհամապատասխանություններ կան։
Արդյունքում երկու գյուղերում միասին հաշվառվել է շուրջ 2000 խնդրահարույց հողամաս։
Կառավարության որոշման նախագծում նշված է, որ համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ հողամասերի մեծ մասի սեփականատերերը Հայաստանում չեն, առկա են ժառանգության հետ կապված խնդիրներ, չգրանցված հողամասեր, ինչը նշանակում է, որ նույնիսկ կադաստրային սխալների ուղղման դեպքում դա որևէ արդյունքի չի հանգեցնի։
Ծրագրի անհարկի ձգձգումներից խուսափելու համար գործադիրը որոշել է գնալ նշված հողամասերը հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով։
Օտարման գործընթացն իրականացնելու պարտավորությունը դրվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի վրա։ Հիմնադրամի տնօրենին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7 օրվա ընթացքում դրա մասին ծանուցել օտարվող հողամասերի սեփականատերերին։
Օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ է նշանակվել 2022 թվականի դեկտեմբերի 25-ը։
Նշենք, որ շինարարական ծրագրով մինչ այս նախատեսված էր շինարարական աշխատանքները սկսել 2022թ.-ի 3-րդ եռամսյակում։
Հիշեցնենք` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին ճանապարհի վերակառուցվող հատվածի ընդհանուր երկարությունը շուրջ 42 կմ է։
Լրահոս
0