https://arm.sputniknews.ru/20220504/ynddimadirnery-pakel-en-erevansevan-majrughin-iravitshaky-larvats-e-41666860.html
Կոտայքի մարզի քաղաքացիները փակել են Երևան–Սևան մայրուղին. իրավիճակը լարված է
Կոտայքի մարզի քաղաքացիները փակել են Երևան–Սևան մայրուղին. իրավիճակը լարված է
Sputnik Արմենիա
Բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց։ 04.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-04T13:50+0400
2022-05-04T13:50+0400
2022-05-04T14:04+0400
հայաստան
երևան
հհ ոստիկանություն
սևան
ճանապարհ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41667047_38:0:596:314_1920x0_80_0_0_a3cfaeff52e04f466da304546c98b4bb.jpg
Այս պահին փակ է Երևան–Սևան մայրուղին։ Կոտայքի մարզի քաղաքացիները Չայնիի ոլորանների հատվածում ակցիա են անում Արցախի և Հայաստանի դրոշներով։ Նրանք վանկարկում են. «Առանց թուրքի Հայաստան»։Ոստիկանության ներկայացուցիչը զգուշացրեց` ակցիայի մասնակիցների գործողությունն իրավաչափ չէ, քանի որ նրանք խոչընդոտում են մյուսների իրավունքները, իսկ իրենք հարկադրանք կիրառելու իրավունք ունեն, այն է` քաղաքացուն Ա կետից տեղափոխել Բ կետ։Մի քանի րոպե անց քաշքշուկ սկսվեց ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։Իրավապահները փորձեցին բերման ենթարկել քաղաքացիներին։Ավելի ուշ ցուցարարները համաձայնեցին բացել ճանապարհը։ Այժմ նրանք երթով շարժվում են Երևան։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
երևան
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Активисты и сегодня на какое-то время заблокировали автомагистраль Ереван-Севан
Sputnik Արմենիա
Активисты и сегодня на какое-то время заблокировали автомагистраль Ереван-Севан
2022-05-04T13:50+0400
true
PT2M03S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41667047_107:0:526:314_1920x0_80_0_0_c2a03895850c23bcfe805970f3725c89.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, հհ ոստիկանություն, սևան, ճանապարհ, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, երևան, հհ ոստիկանություն, սևան, ճանապարհ, видео, տեսանյութ, տեսանյութեր
Կոտայքի մարզի քաղաքացիները փակել են Երևան–Սևան մայրուղին. իրավիճակը լարված է
13:50 04.05.2022 (Թարմացված է: 14:04 04.05.2022) Բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց։
Այս պահին փակ է Երևան–Սևան մայրուղին։ Կոտայքի մարզի քաղաքացիները Չայնիի ոլորանների հատվածում ակցիա են անում
Արցախի և
Հայաստանի դրոշներով։ Նրանք վանկարկում են. «Առանց թուրքի Հայաստան»։
Ոստիկանության ներկայացուցիչը զգուշացրեց` ակցիայի մասնակիցների գործողությունն իրավաչափ չէ, քանի որ նրանք խոչընդոտում են մյուսների իրավունքները, իսկ իրենք հարկադրանք կիրառելու իրավունք ունեն, այն է` քաղաքացուն Ա կետից տեղափոխել Բ կետ։
Մի քանի րոպե անց քաշքշուկ սկսվեց ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։
Իրավապահները փորձեցին բերման ենթարկել քաղաքացիներին։
Ավելի ուշ ցուցարարները համաձայնեցին բացել ճանապարհը։ Այժմ նրանք երթով շարժվում են Երևան։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։
Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։