https://arm.sputniknews.ru/20220504/rd-hrtirajin-zvorqery-bm-21-grad-hkrhradivoteghvorvoshich-kajan-en-vochnchacrel-rd-pn-41694094.html
ՌԴ հրթիռային զորքերը ԲՄ-21 «Գրադ» ՀԿՌՀ ռադիոտեղորոշիչ կայան են ոչնչացրել․ ՌԴ ՊՆ
ՌԴ հրթիռային զորքերը ԲՄ-21 «Գրադ» ՀԿՌՀ ռադիոտեղորոշիչ կայան են ոչնչացրել․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչն Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել: 04.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-04T21:59+0400
2022-05-04T21:59+0400
2022-05-04T22:08+0400
իգոր կոնաշենկով
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534220_0:0:1625:915_1920x0_80_0_0_c8c4af7a51529fbf1f7ad11ed164f83b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Ռուսաստանի հրթիռային զորքերն ուկրաինական ԲՄ-21 «Գրադ» ՀԿՌՀ ռադիոտեղորոշիչ կայան են ոչնչացրել։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:Կոնաշենկովը նշել է, որ ռուս զինվորականները մեկ օրում խոցել են ուկրաինական 6 անօդաչու թռչող սարք ու «Սմերչ» համազարկային կրակի համակարգերի 2 արկ:«Ռուսական հակաօդային պաշտպանությունն օրվա ընթացքում ոչնչացրել է վեց ուկրաինական ԱԹՍ ԼԺՀ-ում Ավդեևկա, Սևերոդոնեցկ, Վեսյոլայա գորա բնակավայրերոի շրջանում, ինչպես նաև Զմեինի կղզու վրա: Բացի այդ, Խարկովի մարզի Շպակովկա շրջանում օդում խոցվել են «Սմերչ» համազարկային կրակի համակարգերի երկու ռեակտիվ արկ», - նշել է գեներալը:Եվրահանձնաժողովը ցանկանում է արգելել ռուսաստանյան նավթի ներմուծումը ԵՄՊՆ տվյալներով՝ ՌԴ ավիացիան օրվա ընթացքում խոցել է Ուկրաինայի զորքերի կենդանի ուժի կենտրոնացման 97 շրջան։Կոնաշենկովը նշել է, որ բացի այդ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ու բանակային ավիացիան «խոցել է կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 77 շրջան: Արդյունքում ոչնչացվել է մինչև 310 ազգայնական և 36 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա»։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 70-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534220_88:0:1489:1051_1920x0_80_0_0_b337c1dcbb5843093149a665885e3030.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իգոր կոնաշենկով, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, ռուսաստան
իգոր կոնաշենկով, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, ռուսաստան
ՌԴ հրթիռային զորքերը ԲՄ-21 «Գրադ» ՀԿՌՀ ռադիոտեղորոշիչ կայան են ոչնչացրել․ ՌԴ ՊՆ
21:59 04.05.2022 (Թարմացված է: 22:08 04.05.2022) Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչն Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել:
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Ռուսաստանի հրթիռային զորքերն ուկրաինական ԲՄ-21 «Գրադ» ՀԿՌՀ ռադիոտեղորոշիչ կայան են ոչնչացրել։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Հրթիռային զորքերն ու հրետանին խոցել է ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ուկրաինական մարտկոցը, ինչպես նաև կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 83 շրջան»,-ասել է նա:
Կոնաշենկովը նշել է, որ ռուս զինվորականները մեկ օրում խոցել են ուկրաինական 6 անօդաչու թռչող սարք ու «Սմերչ» համազարկային կրակի համակարգերի 2 արկ:
«Ռուսական հակաօդային պաշտպանությունն օրվա ընթացքում ոչնչացրել է վեց ուկրաինական ԱԹՍ ԼԺՀ-ում Ավդեևկա, Սևերոդոնեցկ, Վեսյոլայա գորա բնակավայրերոի շրջանում, ինչպես նաև Զմեինի կղզու վրա: Բացի այդ, Խարկովի մարզի Շպակովկա շրջանում օդում խոցվել են «Սմերչ» համազարկային կրակի համակարգերի երկու ռեակտիվ արկ», - նշել է գեներալը:
ՊՆ տվյալներով՝ ՌԴ ավիացիան օրվա ընթացքում խոցել է Ուկրաինայի զորքերի կենդանի ուժի կենտրոնացման 97 շրջան։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտությամբ հրթիռներն օրվա ընթացքում ոչնչացրել են չորս հրետանային մարտկոց կրակային դիրքերում, զինամթերքի երեք պահեստ Միրնայա Դոլինա, Բախմուտի ու Տաշկովկա շրջաններում, կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 20 շրջան, ինչպես նաև ԱՄՆ արտադրության հակամարտկոցային պայքարի ռադիոտեղորոշիչ կայան Պոպասնայա բնակավայրի շրջանում»,-ասել է գեներալը:
Կոնաշենկովը նշել է, որ բացի այդ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ու բանակային ավիացիան «խոցել է կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 77 շրջան: Արդյունքում ոչնչացվել է մինչև 310 ազգայնական և 36 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 70-րդ օրը։