https://arm.sputniknews.ru/20220504/petq-e-ughigh-irenc-achqeri-mej-najem-nikvol-pashinjany-hrazharvec-anel-khvostacats-bacahajtumy-41681632.html
Պետք է ուղիղ իրենց աչքերի մեջ նայեմ. Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց անել խոստացած բացահայտումը
Պետք է ուղիղ իրենց աչքերի մեջ նայեմ. Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց անել խոստացած բացահայտումը
Sputnik Արմենիա
Փաշինյանը հորդորեց ժողովրդավարությունը չմեկնաբանել որպես իշխանության թուլություն։ 04.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-04T17:31+0400
2022-05-04T17:31+0400
2022-05-04T17:44+0400
նիկոլ փաշինյան
աժ (ազգային ժողով)
ընդդիմություն
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0d/40869307_0:145:1600:1045_1920x0_80_0_0_61087d79ac5beb742182280b4cade9f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ԱԺ-ի նիստի ընդմիջումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց անել ընդմիջումից առաջ խոստացած բացահայտումը, որի մասին ակնարկել էր ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին պատասխանելիս։Պատասխանը, սակայն, մնաց անավարտ, քանի որ ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը, ինչից հետո հայտարարվեց ընդմիջում, և ուղիղ եթերն ընդհատվեց։Ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց շարունակել անավարտ մնացած պատասխանը, բայց Փաշինյանը հրաժարվեց` ասելով, որ չի ցանկանում հետևից խոսել։Փոխարենը Փաշինյանը պատասխանեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի` ընդդիմության փողոցային պայքարի մասին հարցին։Փաշինյանը հորդորեց ժողովրդավարությունը չմեկնաբանել որպես իշխանության թուլություն։«Նրանց թվում է, թե ամեն ինչ, որ կրկնեն, նույն ձևով անեն, կրկնօրինակեն, կստացի»,- ասաց նա` հիշեցնելով Վահրամ Փափազյանի ու Մհեր Մկրտչյանի զրույցը, երբ երիտասարդ դերասանը վարպետին ասել է, թե ուզում է Օթելլո մարմնավորել, իսկ Փափազյանը պատասխանել է. «Տղաս, ամեն սև բան Օթելլո չէ»։«Թերևս սրանով կարելի է ամբողջացնել ձեր հարցի պատասխանը»,- ասաց Փաշինյանը։Այնքան ստեր է ասել, ի՞նչ լսեինք. Մանուկյանը` Փաշինյանի հնարավոր բացահայտումների մասինՆշենք, որ ընդդիմադիր պատգամավորների խումբն ԱԺ նիստին մասնակցում էր Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու համար։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անգամ Արմեն Ռուստամյանը։ Նրան պատասխանեց վարչապետը` կետ առ կետ արձագանքելով հրաժարականի պահանջում ներկայացված մեղադրանքներին։Ավարտելով իր խոսքը` նա խոստացավ Ռուստամյանի արձագանքից հետո բացահայտում անել։ Պատգամավորը հայտարարեց, որ Փաշինյանն ի սկզբանե չի տիրապետել ու այսօր էլ չի տիրապետում Արցախի խնդրին։ Այնուհետև Ռուստամյանը հարց ուղղեց Փաշինյանին` Արցախը ցանկանո՞ւմ է թողնել Ադրբեջանի կազմում։ Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորներն ասացին, որ չեն ուզում լսել Փաշինյանի պատասխանն ու լքեցին դահլիճը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0d/40869307_179:0:1600:1066_1920x0_80_0_0_72cdbef826b2cc29ff635e0621818d78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն, բողոքի ակցիա
նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն, բողոքի ակցիա
Պետք է ուղիղ իրենց աչքերի մեջ նայեմ. Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց անել խոստացած բացահայտումը
17:31 04.05.2022 (Թարմացված է: 17:44 04.05.2022) Փաշինյանը հորդորեց ժողովրդավարությունը չմեկնաբանել որպես իշխանության թուլություն։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ԱԺ-ի նիստի ընդմիջումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց անել ընդմիջումից առաջ խոստացած բացահայտումը, որի մասին ակնարկել էր ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին պատասխանելիս։
Պատասխանը, սակայն, մնաց անավարտ, քանի որ ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը, ինչից հետո հայտարարվեց ընդմիջում, և ուղիղ եթերն ընդհատվեց։
Ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց շարունակել անավարտ մնացած պատասխանը, բայց Փաշինյանը հրաժարվեց` ասելով, որ չի ցանկանում հետևից խոսել։
«Ես այդ հարցին պատասխանելիս պետք է ուղիղ իրենց աչքերի մեջ նայեմ, բոլորի աչքերի մեջ»,- ասաց նա։
Փոխարենը Փաշինյանը պատասխանեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի` ընդդիմության փողոցային պայքարի մասին հարցին։
Փաշինյանը հորդորեց ժողովրդավարությունը չմեկնաբանել որպես իշխանության թուլություն։
«Նրանց թվում է, թե ամեն ինչ, որ կրկնեն, նույն ձևով անեն, կրկնօրինակեն, կստացի»,- ասաց նա` հիշեցնելով Վահրամ Փափազյանի ու Մհեր Մկրտչյանի զրույցը, երբ երիտասարդ դերասանը վարպետին ասել է, թե ուզում է Օթելլո մարմնավորել, իսկ Փափազյանը պատասխանել է. «Տղաս, ամեն սև բան Օթելլո չէ»։
«Թերևս սրանով կարելի է ամբողջացնել ձեր հարցի պատասխանը»,- ասաց Փաշինյանը։
Նշենք, որ ընդդիմադիր
պատգամավորների խումբն ԱԺ նիստին մասնակցում էր Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու համար։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անգամ Արմեն Ռուստամյանը։ Նրան պատասխանեց վարչապետը` կետ առ կետ արձագանքելով հրաժարականի պահանջում ներկայացված մեղադրանքներին։
Ավարտելով իր խոսքը` նա խոստացավ Ռուստամյանի արձագանքից հետո բացահայտում անել։ Պատգամավորը հայտարարեց, որ Փաշինյանն ի սկզբանե չի տիրապետել ու այսօր էլ չի տիրապետում Արցախի խնդրին։ Այնուհետև Ռուստամյանը հարց ուղղեց Փաշինյանին` Արցախը ցանկանո՞ւմ է թողնել Ադրբեջանի կազմում։ Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորներն ասացին, որ չեն ուզում լսել Փաշինյանի պատասխանն ու լքեցին դահլիճը։