https://arm.sputniknews.ru/20220504/mvoskvan-argelel-e-tshapvoniaji-varchapeti-ev-ag-nakharari-mutqy-rusastan-41668972.html
Մոսկվան արգելել է Ճապոնիայի վարչապետի և ԱԳ նախարարի մուտքը Ռուսաստան
Մոսկվան արգելել է Ճապոնիայի վարչապետի և ԱԳ նախարարի մուտքը Ռուսաստան
Sputnik Արմենիա
Ճապոնիային վերաբերող «ստոպ-ցանկում», ընդհանուր առմամբ, 63 մարդու անուն է նշված։ 04.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-04T14:26+0400
2022-05-04T14:26+0400
2022-05-04T16:44+0400
ճապոնիա
վարչապետ
նախարար
ռուսաստան
պատժամիջոցներ
սև ցուցակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28812491_0:115:3229:1931_1920x0_80_0_0_9bda02a45aebe1a9472940d6de0e8af2.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Մոսկվան արգելում է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և երկրի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասիի մուտքը Ռուսաստան, «սև ցուցակում» են նաև Ճապոնիայի ֆինանսների, պաշտպանության և արդարադատության նախարարները, այսօր հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը:Այս ուղղությամբ ընթանալով` Տոկիոն ամեն ինչ անում է բարիդրացիական կապերը քանդելու, ռուսական տնտեսությանն ու ՌԴ-ի միջազգային հեղինակությանը վնաս հասցնելու համար։ ՌԴ ԱԳՆ-ից ընդգծել են, որ՝ հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև Ճապոնիայի կառավարության կողմից Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում՝ պետության բարձրագույն ղեկավարության դեմ սահմանված անհատական պատժամիջոցները, որոշում է ընդունվել Ճապոնիայի հետևյալ քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն անժամկետ արգելելու մասին:Մեկնաբանության մեջ ներկայացվում է Ճապոնիայի քաղաքացիների ցանկը, որոնց մուտքը ՌԴ այսուհետ արգելվում է։ Նրանց թվում է երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ԱԳՆ ղեկավար Յոսիմասա Հայասին, պաշտպանության նախարար Նոբուո Կիսին։ Ընդհանուր առմամբ, «ստոպ-ցուցակում» 63 մարդ կա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 70-րդ օրը։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
ճապոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28812491_250:0:2979:2047_1920x0_80_0_0_a3c4134babd8b5d098a6201ce0859ad3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճապոնիա, վարչապետ, նախարար, ռուսաստան, պատժամիջոցներ, սև ցուցակ
ճապոնիա, վարչապետ, նախարար, ռուսաստան, պատժամիջոցներ, սև ցուցակ
Մոսկվան արգելել է Ճապոնիայի վարչապետի և ԱԳ նախարարի մուտքը Ռուսաստան
14:26 04.05.2022 (Թարմացված է: 16:44 04.05.2022) Ճապոնիային վերաբերող «ստոպ-ցանկում», ընդհանուր առմամբ, 63 մարդու անուն է նշված։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Մոսկվան արգելում է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և երկրի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասիի մուտքը Ռուսաստան, «սև ցուցակում» են նաև Ճապոնիայի ֆինանսների, պաշտպանության և արդարադատության նախարարները, այսօր հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը:
«Ֆումիո Կիսիդայի վարչակազմն աննախադեպ հակառուսական արշավ է ծավալել, անթույլատրելի հռետորաբանություն է թույլ տալիս Ռուսաստանի Դաշնության հասցեին, այդ թվում՝ զրպարտություն և ուղղակի սպառնալիքներ։ Նրան հետևում են նաև Ճապոնիայի հասարակական գործիչները, փորձագետներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնք մեր երկրի նկատմամբ լիովին լցվել են Արևմուտքի սկզբունքներով»,- ասված է նախարարության կայքում:
Այս ուղղությամբ ընթանալով` Տոկիոն ամեն ինչ անում է բարիդրացիական կապերը քանդելու, ռուսական տնտեսությանն ու ՌԴ-ի միջազգային հեղինակությանը վնաս հասցնելու համար։ ՌԴ ԱԳՆ-ից ընդգծել են, որ՝ հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև Ճապոնիայի կառավարության կողմից Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում՝ պետության բարձրագույն ղեկավարության դեմ սահմանված անհատական պատժամիջոցները, որոշում է ընդունվել Ճապոնիայի հետևյալ քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն անժամկետ արգելելու մասին:
Մեկնաբանության մեջ ներկայացվում է Ճապոնիայի քաղաքացիների ցանկը, որոնց մուտքը ՌԴ այսուհետ արգելվում է։ Նրանց թվում է երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ԱԳՆ ղեկավար Յոսիմասա Հայասին, պաշտպանության նախարար Նոբուո Կիսին։ Ընդհանուր առմամբ, «ստոպ-ցուցակում» 63 մարդ կա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 70-րդ օրը։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։