https://arm.sputniknews.ru/20220504/mtahvogvats-enq-hhum-cucararneri-dzerbakalutjunnervov-ezhkn-kvochvov-dimel-e-ishkhanutjany-41695548.html
Մտահոգված ենք ՀՀ–ում ցուցարարների ձերբակալություններով. ԵԺԿ–ն կոչով դիմել է իշխանությանը
Մտահոգված ենք ՀՀ–ում ցուցարարների ձերբակալություններով. ԵԺԿ–ն կոչով դիմել է իշխանությանը
Sputnik Արմենիա
Եվրոպական կուսակցությունը ողջունել է ԵՄ միջնորդությամբ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը։ 04.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-04T22:41+0400
2022-05-04T22:41+0400
2022-05-05T13:18+0400
ձերբակալություն
դիմադրություն շարժում
ընդդիմություն
հայաստան
իշխանություն
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1a/41342414_0:102:1600:1002_1920x0_80_0_0_db72e812ba37aa735d340444b0f7fb26.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Եվրոպական խորհրդարանում իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ԵԺԿ–ն նաև կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունն ու զերծ մնալ իրավապահների լիազորությունների չարաշահումից։«Կայուն խաղաղությունն ու անվտանգությունը կարևորագույն նշանակություն ունեն Հայաստանի, Հարավային Կովկասի տարածաշրջանի, ներառյալ ` Լեռնային Ղարաբաղի համար»,– նշվում է հայտարարության մեջ։ԵԺԿ–ն ողջունում է ԵՄ միջնորդությամբ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը և կոչ անում բոլոր կողմերին իրենց ներդրումն ունենալ դրանում։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։Այս օրերին ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում (երբեմն բիրտ ուժ կիրառելով) անհնազանդության ակցիաների առավել ակտիվ մասնակիցներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1a/41342414_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d757026ddb90f5760be320c7a3f97ee4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձերբակալություն, դիմադրություն շարժում, ընդդիմություն, հայաստան, իշխանություն, հհ ոստիկանություն
ձերբակալություն, դիմադրություն շարժում, ընդդիմություն, հայաստան, իշխանություն, հհ ոստիկանություն
Մտահոգված ենք ՀՀ–ում ցուցարարների ձերբակալություններով. ԵԺԿ–ն կոչով դիմել է իշխանությանը
22:41 04.05.2022 (Թարմացված է: 13:18 05.05.2022) Եվրոպական կուսակցությունը ողջունել է ԵՄ միջնորդությամբ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Եվրոպական խորհրդարանում իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունն անդրադարձել է
Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։
«Մենք մտահոգված ենք Հայաստանում խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվող մեծ թվով ձերբակալություններով և ուժային գործողություններով և դատապարտում ենք լրագրողների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը»,– ասվում է Twitter–ի էջում կուսակցության գրառման մեջ։
ԵԺԿ–ն նաև կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունն ու զերծ մնալ իրավապահների լիազորությունների չարաշահումից։
«Կայուն խաղաղությունն ու անվտանգությունը կարևորագույն նշանակություն ունեն Հայաստանի, Հարավային Կովկասի տարածաշրջանի, ներառյալ ` Լեռնային Ղարաբաղի համար»,– նշվում է հայտարարության մեջ։
ԵԺԿ–ն ողջունում է ԵՄ միջնորդությամբ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը և կոչ անում բոլոր կողմերին իրենց ներդրումն ունենալ դրանում։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։
Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Այս օրերին ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում (երբեմն բիրտ ուժ կիրառելով) անհնազանդության ակցիաների առավել ակտիվ մասնակիցներին։