00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք որևէ շենք չենք գրավելու. ընդդիմադիրներն ԱԺ-ի մոտ են գնում

Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանը ակցիայի մասնակիցներին հորդորեց սադրանքների չտրվել։
Ընդդիմադիրներն այս պահին առաջանում են դեպի Բաղրամյան պողոտա` Ազգային ժողովի շենքի մոտ։
Քիչ անց ԱԺ-ում կմեկնարկի կառավարության անդամների հետ հարցուպատասխանը, որին ներկա կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք որևէ շենք չենք գրավելու, քանի որ շենքերում իշխանություն չկա` իշխանությունը ժողովրդինն է»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա հորդորեց սադրանքների չտրվել։
Սաղաթելյանը հայտնեց նաև, որ ընդդիմադիր երկու խմբակցություններն այս պահին ԱԺ-ում են, որտեղ հանդես են գալու Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջով։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր հերթին նշեց, որ չնայած ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել` ասելով, թե ընդդիմադիրներն այսօր ԱԺ-ի շենքն են գրավելու, սակայն իրենք նման նպատակ չունեն։

«Նման հայտարարություն են տարածել, որպեսզի կարողանան կանխել այն հոսքը, որը միանալու է մեզ, և փորձելու են սադրել։ Շատ կարևոր է, որ որևէ մեկն ինքնագլուխ քայլեր չանի։ Եթե որևէ մեկը մեր շաքերում կասի, թե գնում են ինչ-որ շենք գրավելու, ապա կարող են այդ մարդուն ոստիկանությանը հանձնել»,- ասաց Վանեցյանը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։
Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Լրահոս
0