00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք իրեն պետք է հեռացնենք առանց արյունի». Սաղաթելյանը խոսեց մայիսի 5-ի պլանների մասին

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2022
Բաժանորդագրվել
«Դիմադրություն» շարժման անդամը հայտարարեց, որ պայքարը շարունակելու են նաև առաջիկա օրերին։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը երթի ավարտին Ֆրանսիայի հրապարակում հավաքվածների համար պարզաբանեց, թե ինչու այսօր Ազգային ժողովի շենք ներխուժելու փորձ չարվեց։

«Էդ շենքի ներսում իշխանություն չկար, իշխանությունը փողոցում է։ Էդ շենքի ներսում կար 2000 ոստիկան։ Նիկոլը դարձյալ արյուն է ուզում։ Այդ արյունը չի լինելու։ Մենք իրեն ռադ ենք անելու։ Մենք իրեն պետք է հեռացնենք առանց արյունի»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Ամփոփելով պայքարի հերթական օրը` Սաղաթելյանն արձանագրեց, որ երթի մասնակիցներին հաջողվել է բացել ոստիկանության կողմից փակված Դեմիրճյան փողոցը, ապա նաև Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող ԱԳՆ շենքի մուտքը, որտեղ տեղադրել են Արցախի դրոշը։
«Այսօր մենք ունեինք մեկ նպատակ` իր ճակատին ասել, որ դու լեգիտիմ չես, մանդատ չունես, ռադդ քաշի՛ր։ Խորհրդարանական խմբակցությունները դա արեցին ներսում, մենք արեցինք Բաղրամյան, այնուհետև բացված Դեմիրճյան փողոցներում,- ասաց Սաղաթելյանը,- մեր առջև փակ դռներ չկան»։
«Դիմադրություն» շարժման անդամը հայտարարեց, որ պայքարը շարունակելու են նաև առաջիկա օրերին։ Մասնավորապես` վաղն առավոտից շարունակելու են անհնազանդության ակցիաները։ Սաղաթելյանը կոչ արեց դրանք իրականացնել նաև մարզերում։

«Վաղն առավոտյան նորից հանդես կգանք հայտարարություններով, իսկ երեկոյան կունենանք հանրահավաք»,- ասաց Սաղաթելյանը։

Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։
Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Լրահոս
0