https://arm.sputniknews.ru/20220504/inch-katarvec-azh-dahlitshum-ughigh-etern-anjateluc-hetvo-41682191.html
Ի՞նչ կատարվեց ԱԺ դահլիճում ուղիղ եթերն անջատելուց հետո
Ի՞նչ կատարվեց ԱԺ դահլիճում ուղիղ եթերն անջատելուց հետո
Sputnik Արմենիա
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, մասնավորապես` Գեղամ Մանուկյանն ու Ագնեսա Խամոյանը, ոչ թե փախան դահլիճից, այլ մոտեցան ամբիոնի մոտ կանգնած վարչապետ... 04.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-04T17:38+0400
2022-05-04T17:38+0400
2022-05-04T17:50+0400
աժ (ազգային ժողով)
տեսանյութեր
տեսանյութ
նիկոլ փաշինյան
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41681905_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a7966f48b9ee028eb734cd5f0f2de1d2.jpg
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, մասնավորապես` Գեղամ Մանուկյանն ու Ագնեսա Խամոյանը, ոչ թե փախան դահլիճից, այլ մոտեցան ամբիոնի մոտ կանգնած վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու սկսեցին խոսել նրա հետ։ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հեռացող ընդդիմադիր պատգամավորներին ասաց. «Գնացե՛ք, գնացե՛ք 30-40 հազար մարդկանց մոտ»։Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորների խումբն ԱԺ նիստին մասնակցում էր Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու համար։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անգամ Արմեն Ռուստամյանը։ Նրան պատասխանեց վարչապետը` կետ առ կետ արձագանքելով հրաժարականի պահանջում ներկայացված մեղադրանքներին։Ավարտելով իր խոսքը` նա խոստացավ Ռուստամյանի արձագանքից հետո բացահայտում անել։ Պատգամավորը հայտարարեց, որ Փաշինյանն ի սկզբանե չի տիրապետել ու այսօր էլ չի տիրապետում Արցախի խնդրին։ Այնուհետև Ռուստամյանը հարց ուղղեց Փաշինյանին` Արցախը ցանկանո՞ւմ է թողնել Ադրբեջանի կազմում։ Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորներն ասացին, որ չեն ուզում լսել Փաշինյանի պատասխանն ու լքեցին դահլիճը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41681905_190:0:1630:1080_1920x0_80_0_0_7b5c3b28a1f254a3ac4dd50392b12246.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), տեսանյութեր, տեսանյութ, видео, նիկոլ փաշինյան, ընդդիմություն
աժ (ազգային ժողով), տեսանյութեր, տեսանյութ, видео, նիկոլ փաշինյան, ընդդիմություն
Ի՞նչ կատարվեց ԱԺ դահլիճում ուղիղ եթերն անջատելուց հետո
17:38 04.05.2022 (Թարմացված է: 17:50 04.05.2022) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, մասնավորապես` Գեղամ Մանուկյանն ու Ագնեսա Խամոյանը, ոչ թե փախան դահլիճից, այլ մոտեցան ամբիոնի մոտ կանգնած վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու սկսեցին խոսել նրա հետ։
Այդ ընթացքում ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորներ սկսեցին վանկարկել «Հայաստան», որին ի պատասխան ընդդիմադիրներից մեկն ասաց. «Ինչո՞ւ եք Հայաստան գոռում, Թուրքիա գոռացեք»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հեռացող ընդդիմադիր պատգամավորներին ասաց. «Գնացե՛ք, գնացե՛ք 30-40 հազար մարդկանց մոտ»։
Նշենք, որ ընդդիմադիր
պատգամավորների խումբն ԱԺ նիստին մասնակցում էր Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու համար։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անգամ Արմեն Ռուստամյանը։ Նրան պատասխանեց վարչապետը` կետ առ կետ արձագանքելով հրաժարականի պահանջում ներկայացված մեղադրանքներին։
Ավարտելով իր խոսքը` նա խոստացավ Ռուստամյանի արձագանքից հետո բացահայտում անել։ Պատգամավորը հայտարարեց, որ Փաշինյանն ի սկզբանե չի տիրապետել ու այսօր էլ չի տիրապետում Արցախի խնդրին։ Այնուհետև Ռուստամյանը հարց ուղղեց Փաշինյանին` Արցախը ցանկանո՞ւմ է թողնել Ադրբեջանի կազմում։ Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորներն ասացին, որ չեն ուզում լսել Փաշինյանի պատասխանն ու լքեցին դահլիճը։