https://arm.sputniknews.ru/20220504/inch-iravunqner-unen-berman-entarkvatsnery-mi-pashtpany-hajtnel-e-inch-khndri-en-arnchvum-41657124.html
Ինչ իրավունքներ ունեն բերման ենթարկվածները. ՄԻ պաշտպանը հայտնել է` ինչ խնդրի են առնչվում
Ինչ իրավունքներ ունեն բերման ենթարկվածները. ՄԻ պաշտպանը հայտնել է` ինչ խնդրի են առնչվում
Sputnik Արմենիա
Գրիգորյանը նշում է` երբ անձը, օգտվելով լռելու իրավունքից, հրաժարվում է իր անձնական տվյալները ներկայացնել, ոստիկանության կողմից վերջինիս կամքին հակառակ... 04.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-04T10:17+0400
2022-05-04T10:17+0400
2022-05-04T10:35+0400
հհ միպ
ոստիկան
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41656819_0:160:3072:1888_1920x0_80_0_0_c77896dd1aa46ec011220eb32fdf8cf1.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտնել է, թե ոստիկանություն բերման ենթարկվածներն ինչ իրավունքներ ունեն։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ու հայտնել` վերջին օրերին ՄԻ պաշտպանի արագ արձագանքման խմբերի կողմից ոստիկանության տարբեր բաժիններ կատարած այցերի արդյունքում շարունակական դարձած խնդիրը վերաբերում է անձի նույնականացման` ինքնությունը պարզելու ձևավորված արատավոր պրակտիկային։Նա հիշեցրել է, որ երբ անձը, օգտվելով լռելու իրավունքից, հրաժարվում է իր անձնական տվյալները ներկայացնել, այդ թվում՝ նույնականացվել, ոստիկանության կողմից վերջինիս կամքին հակառակ էլեկտրոնային սարքերի միջոցով նույնականացնելն անթույլատրելի է։«Բերման ենթարկված անձինք փաստացի արգելանքի վերցվելու պահից օգտվում են լռելու հիմնարար իրավունքից։ Լռելու իրավունքն իրենից ենթադրում է ինչպես որևէ կերպ վարույթն իրականացնողին բանավոր տեղեկություններ չհայտնելու, այնպես էլ նյութեր չտրամադրելու հնարավորությունը»,–հիշեցրել է Գրիգորյանը։Բացի այդ, բոլոր այն դեպքերում, երբ անձը հրաժարվում է էլեկտրոնային սարքերով նույնակացվելուց` լուսանկարվելուց, ոստիկանությունը պետք է զերծ մնա վերջինիս լուսանկարելուց և հարգի անձի լռելու հիմնարար իրավունքը։Գրիգորյանը հորդորում է` եթե բերման ենթարկվածի կամքին հակառակ նրան լուսանկարում են, ապա կարող են զանգահարել թեժ գիծ՝ 116 հեռախոսահամարով ։Պաշտպանը նաև տեղեկացնում է, որ անկախ այն հանգամանքից՝ անձինք հրաժարվել են վերոնշյալ եղանակով նույնականացվելուց, թե ոչ, վերջիններիս վարչական ձերբակալման առավելագույն ժամկետը 3 ժամն է։ Այդ ժամկետը լրանալուց հետո անձը պետք է անհապաղ ազատ արձակվի՝ անկախ վերջինիս անձը պարզված լինել կամ չլինելու հանգամանքից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41656819_171:0:2902:2048_1920x0_80_0_0_b622bce1303458a024b4b13c527bedd8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, ոստիկան, բողոքի ակցիա
հհ միպ, ոստիկան, բողոքի ակցիա
Ինչ իրավունքներ ունեն բերման ենթարկվածները. ՄԻ պաշտպանը հայտնել է` ինչ խնդրի են առնչվում
10:17 04.05.2022 (Թարմացված է: 10:35 04.05.2022) Գրիգորյանը նշում է` երբ անձը, օգտվելով լռելու իրավունքից, հրաժարվում է իր անձնական տվյալները ներկայացնել, ոստիկանության կողմից վերջինիս կամքին հակառակ էլեկտրոնային սարքերի միջոցով նույնականացնելն անթույլատրելի է։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտնել է, թե ոստիկանություն բերման ենթարկվածներն ինչ իրավունքներ ունեն։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ու հայտնել` վերջին օրերին ՄԻ պաշտպանի արագ արձագանքման խմբերի կողմից ոստիկանության տարբեր բաժիններ կատարած այցերի արդյունքում շարունակական դարձած խնդիրը վերաբերում է անձի նույնականացման` ինքնությունը պարզելու ձևավորված արատավոր պրակտիկային։
Նա հիշեցրել է, որ երբ անձը, օգտվելով լռելու իրավունքից, հրաժարվում է իր անձնական տվյալները ներկայացնել, այդ թվում՝ նույնականացվել, ոստիկանության կողմից վերջինիս կամքին հակառակ էլեկտրոնային սարքերի միջոցով նույնականացնելն անթույլատրելի է։
«Բերման ենթարկված անձինք փաստացի արգելանքի վերցվելու պահից օգտվում են լռելու հիմնարար իրավունքից։ Լռելու իրավունքն իրենից ենթադրում է ինչպես որևէ կերպ վարույթն իրականացնողին բանավոր տեղեկություններ չհայտնելու, այնպես էլ նյութեր չտրամադրելու հնարավորությունը»,–հիշեցրել է Գրիգորյանը։
Նա նշում է` այն դեպքում, երբ անձինք հրաժարվում են տեղեկություններ հայտնել, այդ թվում՝ իրենց անձնական տվյալները, վերջիններս օգտվում են իրենց լռելու իրավունքից։ Անձն իրավունք ունի նաև իր կենսաչափական տվյալները չտրամադրել, այդ թվում՝ լուսանկարահանման կամ տեսանկարահանման եղանակով։
Բացի այդ, բոլոր այն դեպքերում, երբ անձը հրաժարվում է էլեկտրոնային սարքերով նույնակացվելուց` լուսանկարվելուց, ոստիկանությունը պետք է զերծ մնա վերջինիս լուսանկարելուց և հարգի անձի լռելու հիմնարար իրավունքը։
Գրիգորյանը հորդորում է` եթե բերման ենթարկվածի կամքին հակառակ նրան լուսանկարում են, ապա կարող են զանգահարել թեժ գիծ՝ 116 հեռախոսահամարով ։
Պաշտպանը նաև տեղեկացնում է, որ անկախ այն հանգամանքից՝ անձինք հրաժարվել են վերոնշյալ եղանակով նույնականացվելուց, թե ոչ, վերջիններիս վարչական ձերբակալման առավելագույն ժամկետը 3 ժամն է։ Այդ ժամկետը լրանալուց հետո անձը պետք է անհապաղ ազատ արձակվի՝ անկախ վերջինիս անձը պարզված լինել կամ չլինելու հանգամանքից։