00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայաստանում հեռախոսային կապին ուղղված քաղաքականություն չկա. հեռահաղորդակցության մասնագետ

109 տարի առաջ Երևանում բացվեց հեռախոսային կապը․ ի՞նչ իրավիճակ է ոլորտում հիմա
Բաժանորդագրվել
109 տարի առաջ՝ 1913թ․ մայիսի 4-ին, Երևանում բացվեց հեռախոսային կապը։ Այս կապակցությամբ Sputnik Արմենիան տեղեկատվության և հեռահաղորդակցության մասնագետ Դավիթ Սանդուխչյանի հետ զրուցել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի մասին։
Հայաստանում բջջային կամ ամրակցված կապի ոլորտի քաղաքականություն չկա, այն բարձիթողի է ու շատ վաղուց չի վերամշակվել, մինչդեռ այս ոլորտում պետությունը պետք է սեփական քաղաքականություն մշակի, իսկ տնտեսությունը զարգացնող խոշոր կապի օպերատորներն առաջնորդվեն այդ քաղաքականությամբ։ Sputnik Արմենիայի եթերում խոսելով Հայաստանում հեռահաղորդակցության և հեռախոսայի կապի մասին, կարծիք հայտնեց տեղեկատվության և հեռահաղորդակցության մասնագետ Դավիթ Սանդուխչյանը։
Ընդհանուր առմամբ, իրավիճակն այս ոլորտում, ըստ Սանդուխչյանի, սկսած 2010-12թթ․ բավական լավ էր, միայն թե մեկ թերություն կար՝ մրցակցության մեծ մասը ծավալվում էր խոշոր քաղաքներում կամ խոշոր գյուղերում, իսկ քիչ բնակեցված կամ լեռնային շրջաններում արագագործ կապի ապահովումը խնդիր էր։
Սանդուխչյանը նշեց, որ Հայաստանի նման փոքր երկրի համար բավական մեծ քանակով օպերատորներ կան, որոնց թվում բավական լուրջ պոտենցիալով և ներդրումով բրենդներ են մրցակցում, ու այս ոլորտում ժամանակին լուրջ ներդրումներ են եղել։ Կան նաև մանր օպերատորներ, սակայն, մասնագետի կարծիքով, դրանք պատշաճ որակ չեն ապահովում։
«Նույնն է, որ կրպակը համեմատեք մեծ սուպերմարկետի հետ։ Փոքր մարկետներն աշխատում են նրա հաշվին, որ, օրինակ, սպառողին մոտ են, գուցե ինչ-որ տեղ որակը իջեցնեն ու միաժամանակ նաև էժանացնեն ապրանքը։ Կոպիտ ասած` այնտեղ, որտեղ խոշոր օպերատորները դեռ չեն մտել կամ մտել են ոչ լիարժեք, իրենք կարող են դեռ ինչ-որ առևտուր վարել»,- ասաց Սանդուխչյանը։
Ցանկացած դեպքում, մասնագետի պնդմամբ, այդ մանր օպերատորները պարզապես որոշ մարդկանց համար եկամուտ են ապահովում, իսկ տնտեսությունը զարգացնում են խոշոր օպերատորները։
Այսօր նկատելի է, որ բնակչության մեծամասնությունը շատ քիչ է օգտագործում ֆիքսված հեռախոսային կապ։ Սանդուխչյանը նշում է, որ դա միշտ բեռ է եղել օպերատորների համար և երբեք մեծ եկամտաբերություն չի ունեցել, հետևաբար, դժվար թե ֆիքսված հեռախոսային կապի չօգտագործումն ազդի օպերատորների եկամտաբերության վրա։ Այլ հարց է՝ ֆիքսված ինտերնետային կապը, որովհետև աշխարհի փորձը ցույց է տալիս, որ թվային կապուղիները՝ ինտերնետ կապը, բավական լայն տարածում ունեն, ու ֆիքսված ինտերնետ կապն ավելի ցանկալի է, քան բջջայինը։
«Արտասահմանում, օրինակ, հեռախոսային կապն ավելի թանկարժեք է, ի տարբերություն Հայաստանի, որտեղ բջջային կապն ավելի էժան է, քան ամրակցվածը։ Այդպիսի երկրների թիվը քիչ է, գուցե հենց ԱՊՀ երկրների թվում լինեն, բայց սա նոնսենս է, չի կարող բջջային կապն ավելի էժան լինել, քան ամրակցվածը»,- նշեց Սանդուխչյանը։
Հիշեցնենք, որ Երևանում հեռախոսային կապը բացվել է 1913թ․ մայիսի 4-ին։ Հայկական շուկայում այժմ գործում է բջջային կապ ապահովող երեք օպերատոր` Beeline (Team Telecom Armenia), Վիվասել ՄՏՍ և Յուքոմ ընկերությունները:
Լրահոս
0