https://arm.sputniknews.ru/20220504/hajastann-u-vrastany-2022-tvakani-razmakan-hamagvortsakcutjan-tsragiry-en-stvoragrel-41682292.html
Հայաստանն ու Վրաստանը 2022 թվականի ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել
Հայաստանն ու Վրաստանը 2022 թվականի ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել
Sputnik Արմենիա
Խոսքը ռազմական կրթության, խաղաղապահության և լեռնային պայմաններում զինվորականների պատրաստման ոլորտում համագործակցության մասին է։ 04.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-04T17:39+0400
2022-05-04T17:39+0400
2022-05-04T17:57+0400
սուրեն պապիկյան
հայաստան
վրաստանի հանրապետություն
հհ պաշտպանության նախարարություն (պն)
ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41682690_0:0:1025:577_1920x0_80_0_0_525c400ceeb7ca35b90f82dfd224ed14.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի -Sputnik. Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն պաշտպանության ոլորտում 2022 թվականի համագործակցության ծրագիր են ստորագրել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարները պաշտպանական ոլորտում և տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել։Պապիկյանն ու Բուրչուլաձեն կարևորել են տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև բարիդրացիական հարաբերությունները: Կողմերն անդրադարձել են Ուկրաինայի իրավիճակին՝ նշելով, որ դա էապես փոխում է գլոբալ անվտանգության ճարտարապետությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում:Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջին պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:Վերջին անգամ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Վրաստան է այցելել 2019 թվականին, այն ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Տոնոյանը:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41682690_82:0:941:644_1920x0_80_0_0_6ed25d9bd146ebfd8eb66cf015730e87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, հայաստան, վրաստանի հանրապետություն, հհ պաշտպանության նախարարություն (պն), ծրագիր
սուրեն պապիկյան, հայաստան, վրաստանի հանրապետություն, հհ պաշտպանության նախարարություն (պն), ծրագիր
Հայաստանն ու Վրաստանը 2022 թվականի ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել
17:39 04.05.2022 (Թարմացված է: 17:57 04.05.2022) Խոսքը ռազմական կրթության, խաղաղապահության և լեռնային պայմաններում զինվորականների պատրաստման ոլորտում համագործակցության մասին է։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի -Sputnik. Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն պաշտպանության ոլորտում 2022 թվականի համագործակցության ծրագիր են ստորագրել: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարները պաշտպանական ոլորտում և տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել։
Պապիկյանն ու Բուրչուլաձեն կարևորել են տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև բարիդրացիական հարաբերությունները: Կողմերն անդրադարձել են Ուկրաինայի իրավիճակին՝ նշելով, որ դա էապես փոխում է գլոբալ անվտանգության ճարտարապետությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջին պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:
Վերջին անգամ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Վրաստան է այցելել 2019 թվականին, այն ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Տոնոյանը: