https://arm.sputniknews.ru/20220504/hajastann-u-amn-y-hamategh-hajtararutjun-en-yndunel-41657290.html
Հայաստանն ու ԱՄՆ-ն համատեղ հայտարարություն են ընդունել
Հայաստանն ու ԱՄՆ-ն համատեղ հայտարարություն են ընդունել
Sputnik Արմենիա
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ավարտին կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ 04.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-04T10:20+0400
2022-05-04T10:20+0400
2022-05-04T10:54+0400
ամն
հայաստան
հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41657115_0:110:2100:1291_1920x0_80_0_0_b696e42469dae07d0877f82a3742c794.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ ազդարարելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության մեկնարկը, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը։Երկու պատվիրակությունները քննարկել են հարցեր սահմանային անվտանգության մասին և շեշտել Միացյալ Նահանգների դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, որն օժտված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատով:Նշվում է, որ երկխոսության ընթացքում Հայաստանը և ԱՄՆ-ն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով։Պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի իր ամուր աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ պատասխանատու ժողովրդավարական և տնտեսական ինստիտուտների կառուցման գործում:Նախարար Միրզոյանը և հայկական պատվիրակությունը կառուցողական հանդիպումներ են ունեցել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերի, պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի և այլոց հետ։ Պատվիրակության անդամները Վաշինգտոնում ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրել են նաև հակակոռուպցիոն և իրավապահ ոլորտում բարեփոխումների համատեղ գործողությունների երկու ծրագիր։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41657115_117:0:1984:1400_1920x0_80_0_0_a588d2a4e4273fc5e8ab47878c383bc5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, հայաստան, հայտարարություն
ամն, հայաստան, հայտարարություն
Հայաստանն ու ԱՄՆ-ն համատեղ հայտարարություն են ընդունել
10:20 04.05.2022 (Թարմացված է: 10:54 04.05.2022) Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ավարտին կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ ազդարարելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության մեկնարկը, տեղեկացնում է
ՀՀ արտգործնախարարությունը։
Երկու պատվիրակությունները քննարկել են հարցեր սահմանային անվտանգության մասին և շեշտել Միացյալ Նահանգների դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, որն օժտված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատով:
Նշվում է, որ երկխոսության ընթացքում Հայաստանը և ԱՄՆ-ն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով։
Պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի իր ամուր աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ պատասխանատու ժողովրդավարական և տնտեսական ինստիտուտների կառուցման գործում:
Քննարկման առանցքային թեմաներից են եղել տնտեսական ոլորտում փոխադարձ բարեկեցությանը նպաստող մեխանիզմները, ներառյալ՝ էներգետիկ համագործակցությունն ու աշխատուժի զարգացումը՝ առևտրի ու ներդրումների ոլորտում երկկողմ կապերը խթանելու և խորացնելու նպատակով:
Նախարար Միրզոյանը և հայկական պատվիրակությունը կառուցողական հանդիպումներ են ունեցել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերի, պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի և այլոց հետ։ Պատվիրակության անդամները Վաշինգտոնում ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրել են նաև հակակոռուպցիոն և իրավապահ ոլորտում բարեփոխումների համատեղ գործողությունների երկու ծրագիր։