00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրախորհրդարանը կողմ է ԵՄ-ի համապարփակ բարեփոխմանը

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցԵվրախորհրդարանի շենքը Ստրասբուրգում
Եվրախորհրդարանի շենքը Ստրասբուրգում - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2022
Բաժանորդագրվել
Հիմնարար փաստաթղթերի փոփոխման համար կարող է պահանջվել, որ եվրոպական երկրներում ազգային հանրաքվեներ անցկացվեն:
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Եվրախորհրդարանն այսօր բանաձև է ընդունել, որով համաձայնություն է տվել Եվրամիության երկրներում բարեփոխումներ իրականացնելուն, այդ թվում՝ հիմնարար փաստաթղթերում փոփոխություններ կատարելու միջոցով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Փաստաթուղթն ընդունվել է եվրոպական երկրների բնակիչների հետ «Եվրոպայի ապագան» խորհրդաժողովի շրջանակում մեկ տարվա ընթացքում անցկացված հասարակական խորհրդակցությունների արդյունքում:
«Խորհրդարանն ընդունում է, որ խորհրդաժողովի արդյունքում ձևակերպված հավակնոտ ու կառուցողական առաջարկները պահանջում են պայմանագրերի վերանայում, մասնավորապես` ԵՄ-ի ներսում ավելի մեծ պարզություն, թափանցիկություն, պատասխանատվություն ու ժողովրդավարություն ապահովելու համար»,-ասված է ԵԽ հաղորդագրության մեջ:
Եվրախորհրդարանը պետք է կոնկրետ առաջարկներ ձևակերպի ու ներկայացնի դրանք Եվրամիության խորհրդի քննարկմանը, խորհուրդը ներկայացնում է ԵՄ բոլոր երկրները: Հիմնարար փաստաթղթերի փոփոխման համար կարող է պահանջվել, որ ԵՄ-ն եվրոպական երկրներում ազգային հանրաքվեներ անցկացնի:
Հանրային խորհրդակցությունների ընթացքում հավանության արժանացած առաջարկների թվում կան այնպիսիք, ինչպես, օրինակ,կարևորագույն որոշումներ կայացնելիս կոնսենսուսի սկզբունքի չեղարկումն է: Դա, ըստ շատ եվրապատգամավորների, հաճախ խանգարում է ԵՄ արդյունավետ աշխատանքին։
Մտահոգված ենք ՀՀ–ում ցուցարարների ձերբակալություններով. ԵԺԿ–ն կոչով դիմել է իշխանությանը
Բացի այդ, առաջարկվում է Եվրախորհրդարանի պատգամավորներին օրենսդրական նախաձեռնությամբ օժտել։ Առաջարկությունները նաև նախատեսում են, որ ԵՄ-ին ավելի լայն լիազորություններ կտրամադրվեն առողջապահության, էներգետիկայի, միգրացիայի ու պաշտպանության հարցերում, որոնք ներկայում ավելի շատ ազգային կառավարությունների տնօրինության տակ են:
Ակնկալվում է, որ «Եվրոպայի ապագան» խորհրդաժողովի եզրակացությունները մայիսի 9-ին պաշտոնապես կփոխանցվեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը նախագահում է Եվրախորհրդում, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին:
Լրահոս
0