https://arm.sputniknews.ru/20220504/eritasardi-dzajni-andamnery-nor-norqum-tshanaparh-en-pakel-41663162.html
Մայրաքաղաքում փողոցներ են փակվել. ընդդիմադիրները երթեր են անցկացնում
Մայրաքաղաքում փողոցներ են փակվել. ընդդիմադիրները երթեր են անցկացնում
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի հրապարակից ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր ուղղություններով մեկնարկել են երթեր։ 04.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-04T12:35+0400
2022-05-04T12:35+0400
2022-05-04T13:08+0400
փողոց
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41697057_0:4:1600:904_1920x0_80_0_0_62abf17e345fddcfe184a75a121ba148.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի հրապարակից երթով Երևանի Նոր Նորք վարչական շրջան հասած «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնության անդամները ճանապարհ են փակել։Նրանք նստել են փողոցում և չեն թողնում մեքենաներին երթևեկել։Նախաձեռնության անդամները վանկարկում են` «Պայքար», «Նիկոլ դավաճան», «Միացում»։«Իշխանությունն ու իրենց հետ կապված անձինք հիմա հոգեվարքի մեջ են ու ամեն կերպ փորձում են սուտ լուրեր տարածել, սակայն տեսանելի է, թե ինչքան մարդ է հավաքում ու ինչի համար են հավաքվում։ Մեր պայքարն արդար է»,– նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։Ներկա պահին փակ են նաև Կոմիտասի ու Մաշտոցի պողոտաները։ Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակից ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր ուղղություններով մեկնարկել են երթեր։ Ցուցարարները 15։30-ին վերադառնալու են Ֆրանսիայի հրապարակ։Հիշեցնենք, որ վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ բեռնատարներով և բետոնխառնիչ մեքենաներով փակել էին Կիևյան կամուրջը։ Այնտեղ ժամանած մեծ թվով ոստիկանները սկզբում փորձում էին գործի գցել մեքենաները, սակայն վարորդները բանալիները տարել էին, այնուհետև ծառայողները սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։ Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։Այս օրերին ընդդիմությունը հանրահավաքներ ու երթեր է անցկացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«Երիտասարդի ձայնի» անդամները Աջափնյակում ճանապարհ են փակել
Sputnik Արմենիա
«Երիտասարդի ձայնի» անդամները Աջափնյակում ճանապարհ են փակել
2022-05-04T12:35+0400
true
PT0M40S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41697057_94:0:1518:1068_1920x0_80_0_0_a1982a8bc5cb0fb7c8daa0a60cab397c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փողոց, բողոքի ակցիա, видео
փողոց, բողոքի ակցիա, видео
Մայրաքաղաքում փողոցներ են փակվել. ընդդիմադիրները երթեր են անցկացնում
12:35 04.05.2022 (Թարմացված է: 13:08 04.05.2022) Ֆրանսիայի հրապարակից ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր ուղղություններով մեկնարկել են երթեր։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի հրապարակից երթով Երևանի Նոր Նորք վարչական շրջան հասած «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնության անդամները ճանապարհ են փակել։
Նրանք նստել են փողոցում և չեն թողնում մեքենաներին երթևեկել։
Նախաձեռնության անդամները վանկարկում են` «Պայքար», «Նիկոլ դավաճան», «Միացում»։
«Իշխանությունն ու իրենց հետ կապված անձինք հիմա հոգեվարքի մեջ են ու ամեն կերպ փորձում են սուտ լուրեր տարածել, սակայն տեսանելի է, թե ինչքան մարդ է հավաքում ու ինչի համար են հավաքվում։ Մեր պայքարն արդար է»,– նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ներկա պահին փակ են նաև Կոմիտասի ու Մաշտոցի պողոտաները։
Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակից ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր ուղղություններով մեկնարկել են երթեր։ Ցուցարարները 15։30-ին վերադառնալու են Ֆրանսիայի հրապարակ։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ բեռնատարներով և բետոնխառնիչ մեքենաներով փակել էին Կիևյան կամուրջը։ Այնտեղ ժամանած մեծ թվով ոստիկանները սկզբում փորձում էին գործի գցել մեքենաները, սակայն վարորդները բանալիները տարել էին, այնուհետև ծառայողները
սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։ Մայիսի 4-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Այս օրերին ընդդիմությունը հանրահավաքներ ու երթեր է անցկացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։