https://arm.sputniknews.ru/20220504/debedic-prkvats-arevi-hamar-yntaniq-en-pntrum-41662043.html
Դեբեդից փրկված 2 տարեկան Արևի համար ընտանիք են «փնտրում»
Դեբեդից փրկված 2 տարեկան Արևի համար ընտանիք են «փնտրում»
Sputnik Արմենիա
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն փոքրիկին կպահի այնքան, որքան անհրաժեշտ է երեխայի հետագա խնամքի գործընթացները կազմակերպելու համար։ 04.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-04T11:57+0400
2022-05-04T11:57+0400
2022-05-04T12:15+0400
դեբեդ
երեխա
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41661586_0:0:2049:1153_1920x0_80_0_0_4d2a87c9f9c515ffc03bb01d2d6a6ce8.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն այս պահին ուսումնասիրում է Դեբեդից դուրս բերված երեխայի հարազատների շրջանակը, որի արդյունքում կորոշվի փոքրիկ Արևի հետագա ճակատագիրը: Տեղեկությունը հրապարակվել է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։Նշվում է, որ բաժնի մասնագետները տեսակցել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող 2 տարեկան Արևիկին:ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը հայտնել են` երեխայի վիճակը կայունացել է, կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Նրանց խոսքով` հիվանդանոցը փոքրիկին կպահի այնքան, որքան անհրաժեշտ է երեխայի հետագա խնամքի գործընթացները կազմակերպելու համար:Հիշեցնենք` ապրիլի 25-ին հայտնի դարձավ, որ մայրն իր երեխային նետել է Դեբեդ գետը։ Աղջնակին մի տղամարդ է դուրս բերել գետից և տեղափոխել ԲԿ (ավելի ուշ ԱԻ նախարարը պարգևատրեց նրան)։ Երեխայի մայրը ձերբակալվել է։Sputnik Արմենիային մի շարք մանրամասներ էին հայտնի դարձել. Արևիկի մայրն ինքնախոստովանական ցուցմունք է տվել և ասել` ուզում էր ազատվել երեխայից, քանի որ փոքրիկն առաջին ամուսնուց է եղել, և նա խանգարում էր իր կյանքին ու գործերին։ Կինն ասել է նաև, որ երկրորդ ամուսինը չի սիրել երեխային։
դեբեդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41661586_0:0:1813:1360_1920x0_80_0_0_4e6886a05a002b66aa959658f55d15b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դեբեդ, երեխա, հիվանդանոց
Դեբեդից փրկված 2 տարեկան Արևի համար ընտանիք են «փնտրում»
11:57 04.05.2022 (Թարմացված է: 12:15 04.05.2022) «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն փոքրիկին կպահի այնքան, որքան անհրաժեշտ է երեխայի հետագա խնամքի գործընթացները կազմակերպելու համար։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն այս պահին ուսումնասիրում է Դեբեդից դուրս բերված երեխայի հարազատների շրջանակը, որի արդյունքում կորոշվի փոքրիկ Արևի հետագա ճակատագիրը: Տեղեկությունը հրապարակվել է
Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ բաժնի մասնագետները տեսակցել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող 2 տարեկան Արևիկին:
ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը հայտնել են` երեխայի վիճակը կայունացել է, կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Նրանց խոսքով` հիվանդանոցը փոքրիկին կպահի այնքան, որքան անհրաժեշտ է երեխայի հետագա խնամքի գործընթացները կազմակերպելու համար:
Հիշեցնենք` ապրիլի 25-ին հայտնի դարձավ, որ
մայրն իր երեխային նետել է Դեբեդ գետը։ Աղջնակին մի տղամարդ է դուրս բերել գետից և տեղափոխել ԲԿ (ավելի ուշ
ԱԻ նախարարը պարգևատրեց նրան)։ Երեխայի մայրը ձերբակալվել է։
Sputnik Արմենիային մի շարք մանրամասներ էին հայտնի դարձել. Արևիկի մայրն ինքնախոստովանական ցուցմունք է տվել և ասել` ուզում էր ազատվել երեխայից, քանի որ փոքրիկն առաջին ամուսնուց է եղել, և նա խանգարում էր իր կյանքին ու գործերին։ Կինն ասել է նաև, որ երկրորդ ամուսինը չի սիրել երեխային։