https://arm.sputniknews.ru/20220504/ajnqan-ster-e-asel-inch-lseinq-manukjany-pashinjani-hnaravvor-bacahajtumneri-masin-41680483.html
Այնքան ստեր է ասել, ի՞նչ լսեինք. Մանուկյանը` Փաշինյանի հնարավոր բացահայտումների մասին
Այնքան ստեր է ասել, ի՞նչ լսեինք. Մանուկյանը` Փաշինյանի հնարավոր բացահայտումների մասին
Sputnik Արմենիա
Պատգամավորն ընդգծեց` իրենց առջև ԱԺ-ի մուտքը փակ չէ, ինչպես նաև ունեն մանդատ վաղը նոր կառավարության, նոր վարչապետի ընտրության համար, որը կիրառելու են։ 04.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-04T17:15+0400
2022-05-04T17:15+0400
2022-05-04T17:37+0400
գեղամ մանուկյան
աժ (ազգային ժողով)
նիկոլ փաշինյան
ընդդիմություն
նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41676005_0:0:1600:901_1920x0_80_0_0_972cadcf103860ff0c3de6a92fb3a555.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պարզաբանեց, թե ինչու լքեցին ԱԺ նիստերի դահլիճը և չլսեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած բացահայտումը։Պատգամավորն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նիստերի դահլիճը լքելուց հետո ճեպազրույցում լրագրողներին հայտնեց, որ չէին ցանկանում լսել նրա հերթական ստերի շարանը։Հարցին` արդյոք պատրաստվո՞ւմ են հետագա նիստերին մասնակցել, նա պատասխանեց` իրենց առջև ԱԺ-ի մուտքը փակ չէ, ինչպես նաև ունեն մանդատ վաղը նոր կառավարության, նոր վարչապետի ընտրության համար, որը կիրառելու են։Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորների խումբն ԱԺ նիստին մասնակցում է Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու համար։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը։ Նրան պատասխանեց վարչապետը` կետ առ կետ արձագանքելով հրաժարականի պահանջում ներկայացված մեղադրանքներին։ Ավարտելով իր խոսքը` նա խոստացավ Ռուստամյանի արձագանքից հետո բացահայտում անել։ Պատգամավորը հայտարարեց, որ Փաշինյանն ի սկզբանե չի տիրապետել ու այսօր էլ չի տիրապետում Արցախի խնդրին։ Այնուհետև Ռուստամյանը հարց ուղղեց Փաշինյանին` Արցախը ցանկանո՞ւմ է թողնել Ադրբեջանի կազմում։ Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ չեն ուզում լսել Փաշինյանի պատասխանն ու լքեցին դահլիճը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41676005_164:0:1575:1058_1920x0_80_0_0_0e910b60a834b5edc6aec4f1b1d9b6e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղամ մանուկյան, աժ (ազգային ժողով), նիկոլ փաշինյան, ընդդիմություն, նիստ
գեղամ մանուկյան, աժ (ազգային ժողով), նիկոլ փաշինյան, ընդդիմություն, նիստ
Այնքան ստեր է ասել, ի՞նչ լսեինք. Մանուկյանը` Փաշինյանի հնարավոր բացահայտումների մասին
17:15 04.05.2022 (Թարմացված է: 17:37 04.05.2022) Պատգամավորն ընդգծեց` իրենց առջև ԱԺ-ի մուտքը փակ չէ, ինչպես նաև ունեն մանդատ վաղը նոր կառավարության, նոր վարչապետի ընտրության համար, որը կիրառելու են։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պարզաբանեց, թե ինչու լքեցին ԱԺ նիստերի դահլիճը և չլսեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած բացահայտումը։
Պատգամավորն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նիստերի դահլիճը լքելուց հետո ճեպազրույցում լրագրողներին հայտնեց, որ չէին ցանկանում լսել նրա հերթական ստերի շարանը։
«Մենք այնքան ենք նրա բացահայտումները, ստերը լսել, ի՞նչ լսեինք հիմա։ Խուսափելու հարց չկար, չենք ակնկալում որևէ հարցի շուրջ պատասխան, այլ մենք հրապարակեցինք այն հիմնական թեզերը, որոնք հանրության հսկայական զանգվածի համար կարևոր են և հետաքրքրում են նրանց»,- նշեց Մանուկյանը։
Հարցին` արդյոք պատրաստվո՞ւմ են հետագա նիստերին մասնակցել, նա պատասխանեց` իրենց առջև ԱԺ-ի մուտքը փակ չէ, ինչպես նաև ունեն մանդատ վաղը նոր կառավարության, նոր վարչապետի ընտրության համար, որը կիրառելու են։
Նշենք, որ ընդդիմադիր
պատգամավորների խումբն ԱԺ նիստին մասնակցում է Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու համար։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը։ Նրան պատասխանեց վարչապետը` կետ առ կետ արձագանքելով հրաժարականի պահանջում ներկայացված մեղադրանքներին։
Ավարտելով իր խոսքը` նա խոստացավ Ռուստամյանի արձագանքից հետո բացահայտում անել։ Պատգամավորը հայտարարեց, որ Փաշինյանն ի սկզբանե չի տիրապետել ու այսօր էլ չի տիրապետում Արցախի խնդրին։ Այնուհետև Ռուստամյանը հարց ուղղեց Փաշինյանին` Արցախը ցանկանո՞ւմ է թողնել Ադրբեջանի կազմում։ Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ չեն ուզում լսել Փաշինյանի պատասխանն ու լքեցին դահլիճը։