https://arm.sputniknews.ru/20220503/ynddimutjuny-erekvojan-krkin-hanrahavaq-kirakanacni-fransiaji-hraparakum-41628550.html
Ընդդիմությունը երեկոյան կրկին հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում
Ընդդիմությունը երեկոյան կրկին հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում
Sputnik Արմենիա
Երևանում իրականացվող բողոքի ակցիաները շարունակվելու են մինչև 16։00-ն։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T14:28+0400
2022-05-03T14:28+0400
2022-05-03T15:25+0400
բողոքի ակցիա
ընդդիմություն
իշխանություն
իշխան սաղաթելյան
դիմադրություն շարժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/16/41203176_0:156:1600:1056_1920x0_80_0_0_2705acf8aba0487f2b592290da842df4.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ընդդիմությունը պատրաստվում է այսօր ևս Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք անել։ Բացօթյա ասուլիսում այս մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։Նրա խոսքով` մոտակա ժամերին բողոքի ակցիաները շարունակվելու են և կավարտվեն 16։00-ից հետո։Նա շեշտեց, որ լուրեր են պտտվում, թե ոստիկանությունը մտադիր է Ֆրանսիայի հրապարակից դուրս հանել ցուցարարներին, սակայն հորդորեց իրավապահներին չանել այդպիսի քայլ։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/16/41203176_62:0:1485:1067_1920x0_80_0_0_2eb2d53ffcaee797e93073458030575b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, ընդդիմություն, իշխանություն, իշխան սաղաթելյան, դիմադրություն շարժում
բողոքի ակցիա, ընդդիմություն, իշխանություն, իշխան սաղաթելյան, դիմադրություն շարժում
Ընդդիմությունը երեկոյան կրկին հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում
14:28 03.05.2022 (Թարմացված է: 15:25 03.05.2022) Երևանում իրականացվող բողոքի ակցիաները շարունակվելու են մինչև 16։00-ն։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ընդդիմությունը պատրաստվում է այսօր ևս Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք անել։ Բացօթյա ասուլիսում այս մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով` մոտակա ժամերին բողոքի ակցիաները շարունակվելու են և կավարտվեն 16։00-ից հետո։
«Ժամը 19։00-ին այս հրապարակում հանրահավաք ենք անելու»,- նշեց Սաղաթելյանը։
Նա շեշտեց, որ լուրեր են պտտվում, թե ոստիկանությունը մտադիր է Ֆրանսիայի հրապարակից դուրս հանել ցուցարարներին, սակայն հորդորեց իրավապահներին չանել այդպիսի քայլ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։