Երևանի Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարված է։Հայտնել ենք, որ «Դիմադրության» շարժման անդամները վաղ առավոտից կաթվածահար են արել երթևեկությունը Երևանի մի շարք փողոցներում։ Ցուցարարները, որոնց մեջ է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին`Լևոն Քոչարյանը, սկզբում փակել էին Կոմիտասի պողոտան։ Կարմիր բերետավորները ցուցարարներին ընդամենը 5 րոպե ժամանակ տվեցին ճանապարհը բացելու համար, այնուհետև ուժով բացեցին պողոտան։Քիչ անց ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան։ Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակտիվիստներին։Բերման ենթարկվածների մեջ են նաև «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը։Կադրերում երևում է, թե ինչպես են ուժայիններից ոմանք հարվածում քաղաքացիներին։Հիշեցնենք` բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3–ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Բերման ենթարկվածների մեջ է նաև «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
Երևանի Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարված է։
Հայտնել ենք, որ «Դիմադրության» շարժման անդամները վաղ առավոտից կաթվածահար են արել երթևեկությունը Երևանի մի շարք փողոցներում։ Ցուցարարները, որոնց մեջ է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին`Լևոն Քոչարյանը, սկզբում փակել էին Կոմիտասի պողոտան։ Կարմիր բերետավորները ցուցարարներին ընդամենը 5 րոպե ժամանակ տվեցին ճանապարհը բացելու համար, այնուհետև ուժով բացեցին պողոտան։
Քիչ անց ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան։ Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակտիվիստներին։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3–ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։