https://arm.sputniknews.ru/20220503/tmramijvocneri-shrjanarutjuny-hh-um-atshel-e-datakhazutjunn-anhangstacats-e-41641255.html
Թմրամիջոցների շրջանառությունը ՀՀ-ում աճել է․ դատախազությունն անհանգստացած է
Թմրամիջոցների շրջանառությունը ՀՀ-ում աճել է․ դատախազությունն անհանգստացած է
Sputnik Արմենիա
Արթուր Դավթյանի խոսքով` սոցկայքերում իրականացվում է թմրամիջոցների բացահայտ գովազդ, առաջարկվող թմրամիջոցների տեսակների, չափաբաժինների և դրանց արժեքի վերաբերյալ... 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T17:56+0400
2022-05-03T17:56+0400
2022-05-03T19:10+0400
հայաստան
արթուր դավթյան
թմրանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34217916_0:83:1600:983_1920x0_80_0_0_d2429c02283603a55549085ebaeb6174.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովում հայտնեց, որ 2021 թվականին ՀՀ-ում ավելացել է ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների ընդհանուր քանակը։Ընդ որում, գլխավոր դատախազի խոսքով, հատկապես մեծ ծավալների շրջանառությունն իրականացվում է սոցիալական ցանցերի, առավելապես՝ «Տելեգրամի» միջոցով։ Դավթյանը նշեց, որ սոցկայքերում այսօր իրականացվում է թմրամիջոցների բացահայտ գովազդ, տեղադրված են տեղեկություններ առաջարկվող թմրամիջոցների տեսակների, չափաբաժինների և դրանց արժեքի վերաբերյալ։«Վանաձոր» և «Նուբարաշեն» ՔԿՀ–ներ տեսակցության եկածների մոտ հեռախոս և թմրամիջոց են գտել«Միայն մեկ քրեական գործով հայտնաբերվել և վերցվել են առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ, բացահայտվել է էլեկտրոնային դրամապանակներով ու տարբեր հաշիվներով շրջանառվող շուրջ մեկ միլիոն դոլար»,- հայտնեց Դավթյանը։Գլխավոր դատախազը հատկապես ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին, ծնողներին կոչ արեց ամենայն զգոնությամբ հակազդել թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը՝ համագործակցելով իրավապահ մարմինների հետ։Ծանր իրավիճակ է ստեղծվել. ՔԿ պաշտոնյան` համացանցով թմրանյութ վաճառելու մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34217916_90:0:1511:1066_1920x0_80_0_0_722134d2d3e5fccb6cc2ca33dbde4a17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արթուր դավթյան, թմրանյութ
հայաստան, արթուր դավթյան, թմրանյութ
Թմրամիջոցների շրջանառությունը ՀՀ-ում աճել է․ դատախազությունն անհանգստացած է
17:56 03.05.2022 (Թարմացված է: 19:10 03.05.2022) Արթուր Դավթյանի խոսքով` սոցկայքերում իրականացվում է թմրամիջոցների բացահայտ գովազդ, առաջարկվող թմրամիջոցների տեսակների, չափաբաժինների և դրանց արժեքի վերաբերյալ տեղեկություններ են տեղադրված։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովում հայտնեց, որ 2021 թվականին ՀՀ-ում ավելացել է ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների ընդհանուր քանակը։
«Եթե 2019 թվականին հայտնաբերվել և առգրավվել է 91 գրամ կոկաին, ապա 2021 թվականին` մոտ 1 կգ կամ 10 անգամ շատ։ Եթե 2019 թվականին առգրավվել է 13 կգ հերոին, ապա հաշվետու տարում՝ 434 կգ կամ 33 անգամ շատ»,- ասաց Դավթյանը։
Ընդ որում, գլխավոր դատախազի խոսքով, հատկապես մեծ ծավալների շրջանառությունն իրականացվում է սոցիալական ցանցերի, առավելապես՝ «Տելեգրամի» միջոցով։ Դավթյանը նշեց, որ սոցկայքերում այսօր իրականացվում է թմրամիջոցների բացահայտ գովազդ, տեղադրված են տեղեկություններ առաջարկվող թմրամիջոցների տեսակների, չափաբաժինների և դրանց արժեքի վերաբերյալ։
«Միայն մեկ քրեական գործով հայտնաբերվել և վերցվել են առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ, բացահայտվել է էլեկտրոնային դրամապանակներով ու տարբեր հաշիվներով շրջանառվող շուրջ մեկ միլիոն դոլար»,- հայտնեց Դավթյանը։
Գլխավոր դատախազը հատկապես ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին, ծնողներին կոչ արեց ամենայն զգոնությամբ հակազդել թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը՝ համագործակցելով իրավապահ մարմինների հետ։