https://arm.sputniknews.ru/20220503/spaselu-enq-minchev-pataskhanen-paterazmum-zohvatsneri-tsnvoghnery-datakhazutjan-mvot-en-41620320.html
Սպասելու ենք, մինչև պատասխանեն. պատերազմում զոհվածների ծնողները դատախազության մոտ են
Սպասելու ենք, մինչև պատասխանեն. պատերազմում զոհվածների ծնողները դատախազության մոտ են
Sputnik Արմենիա
Ծնողները շարունակում են նաև պահանջել իրավապահ մարմիններից գտնել այն անձանց, որոնք մեղավոր են, որ իրենց երեխաները զոհվել են պատերազմում։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T12:08+0400
2022-05-03T12:08+0400
2022-05-03T12:30+0400
հհ դատախազություն
ծնող
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/03/41616991_0:18:1186:685_1920x0_80_0_0_79281793652f9f4b4ab30559bb721f65.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները կրկին ՀՀ գլխավոր դատախազության մոտ են։Նշենք` կառույցից հայտնել էին, որ 5-օրյա ժամկետում պետք է պատասխանեին զոհվածների ծնողների պահանջին, և այսօր, 5-րդ օրը լրանալուն պես ծնողները եկել են ու պահանջում են իրենց դիմումի պատասխանը։ Նրանք չեն պատրաստվում Հայաստանում որևէ կառույց հանգիստ թողնել, մինչև իրենց բարձրացրած հարցը լիարժեք լուծում չստանա։«Այսօր արդեն անցել է այդ 5 օրը, եկել ենք, թող իջնեն ու պատասխանեն մեզ, թե ինչ են ձեռնարկելու։ Թող ասեն, թե երբ են գործ հարուցելու, պատասխանատվության ենթարկեն նախ Նիկոլ Փաշինյանին, ապա բոլոր նրանց, ովքեր մեղավոր են 44-օրյա պատերազմում այսքան մեծ կորուստների համար։ Մենք նաև շարունակում ենք մեր միջնորդությունները ներկայացնել` մեզ որպես տուժող ճանաչելու համար։ Ծնողներն անհատական պետք է ներկայացնեն այդ միջնորդությունները»,– նշեց պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը։Նրա խոսքով` պետք է իրենց ասեն, թե ովքեր են մեղավոր իրենց որդիների զոհվելու մեջ, քանի որ ըստ նրա` Փաշինյանը խորհրդարանում խոստովանել է, որ ինքը մեղավոր է այդ հարցում։Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ 2020 թվականին կարող էր նույն իրավիճակը լինել, սակայն առանց զոհերի, ինչն էլ ծնողներին էլ ավելի է զայրացրել։Ծնողները պահանջեցին, որպեսզի գլխավոր դատախազն իջնի ու ասի, թե ինչ են արել 5 աշխատանքային օրում, ինչ ընթացքում է գործը։Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ են պատրաստվում անել օրվա ընթացքում, Տոնոյանը շեշտեց` կմնանք այնքան, մինչև ներսից մարդ կիջնի ու կպատասխանի իրենց հուզող հարցերին։ Նա ընդգծեց, որ վստահ չէ, թե դատախազության պատասխանն իրենց կգոհացնի։Որոշ ժամանակ անց ծնողներին մոտեցավ դատախազության աշխատակից Արտաշես Կարապետյանը և վերցրեց ծնողների գրավոր միջնորդությունները։Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում ու Հայաստանում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է։Մարտի 21-ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Ադրբեջանը Հայաստանին հանձնել է գերեվարված ընդհանուր թվով 150 զինածռայող և քաղաքացիական անձ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/03/41616991_226:0:1186:720_1920x0_80_0_0_67aea3848e4c90c5e19bf324da47415c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, ծնող, բողոքի ակցիա
հհ դատախազություն, ծնող, բողոքի ակցիա
Սպասելու ենք, մինչև պատասխանեն. պատերազմում զոհվածների ծնողները դատախազության մոտ են
12:08 03.05.2022 (Թարմացված է: 12:30 03.05.2022) Ծնողները շարունակում են նաև պահանջել իրավապահ մարմիններից գտնել այն անձանց, որոնք մեղավոր են, որ իրենց երեխաները զոհվել են պատերազմում։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները կրկին ՀՀ գլխավոր դատախազության մոտ են։
Նշենք` կառույցից հայտնել էին, որ 5-օրյա ժամկետում պետք է պատասխանեին զոհվածների ծնողների պահանջին, և այսօր, 5-րդ օրը լրանալուն պես ծնողները եկել են ու պահանջում են իրենց դիմումի պատասխանը։ Նրանք չեն պատրաստվում Հայաստանում որևէ կառույց հանգիստ թողնել, մինչև իրենց բարձրացրած հարցը լիարժեք լուծում չստանա։
«Այսօր արդեն անցել է այդ 5 օրը, եկել ենք, թող իջնեն ու պատասխանեն մեզ, թե ինչ են ձեռնարկելու։ Թող ասեն, թե երբ են գործ հարուցելու, պատասխանատվության ենթարկեն նախ Նիկոլ Փաշինյանին, ապա բոլոր նրանց, ովքեր մեղավոր են 44-օրյա պատերազմում այսքան մեծ կորուստների համար։ Մենք նաև շարունակում ենք մեր միջնորդությունները ներկայացնել` մեզ որպես տուժող ճանաչելու համար։ Ծնողներն անհատական պետք է ներկայացնեն այդ միջնորդությունները»,– նշեց պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը։
Նրա խոսքով` պետք է իրենց ասեն, թե ովքեր են մեղավոր իրենց որդիների զոհվելու մեջ, քանի որ ըստ նրա` Փաշինյանը խորհրդարանում խոստովանել է, որ ինքը մեղավոր է այդ հարցում։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ 2020 թվականին կարող էր նույն իրավիճակը լինել, սակայն առանց զոհերի, ինչն էլ ծնողներին էլ ավելի է զայրացրել։
«Նիկոլ Փաշինյանն ինչից է վախենում` թող գա, հարցաքննվի ու, եթե պարզվի, որ մեղավոր չէ, թող մեզ տան մեղավորներին։ Մեր խնդիրը մեկն է` զավակ ենք կորցրել ու պահանջում ենք, որպեսզի կանգնեցնեն մեղավորներին մեր ու հանրության դատի առաջ»,– ասաց Տոնոյանը։
Ծնողները պահանջեցին, որպեսզի գլխավոր դատախազն իջնի ու ասի, թե ինչ են արել 5 աշխատանքային օրում, ինչ ընթացքում է գործը։
Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ են պատրաստվում անել օրվա ընթացքում, Տոնոյանը շեշտեց` կմնանք այնքան, մինչև ներսից մարդ կիջնի ու կպատասխանի իրենց հուզող հարցերին։ Նա ընդգծեց, որ վստահ չէ, թե դատախազության պատասխանն իրենց կգոհացնի։
Որոշ ժամանակ անց ծնողներին մոտեցավ դատախազության աշխատակից Արտաշես Կարապետյանը և վերցրեց ծնողների գրավոր միջնորդությունները։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում ու Հայաստանում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է։
Մարտի 21-ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Ադրբեջանը Հայաստանին հանձնել է գերեվարված ընդհանուր թվով 150 զինածռայող և քաղաքացիական անձ։