00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
7 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. 80-летие освобождения Выборга советскими войсками
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Лето 1944 года: как Германия реагировала на успехи СССР
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական ընկերությունն ուզում է Հայաստանում գազատուրբինային կայանքների արտադրություն սկսել

© PhotoՍտեփան Օքրոյան
Ստեփան Օքրոյան - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2022
Բաժանորդագրվել
Ռուսական «Սոյուզ» ձեռնարկությունում ստեղծված գազատուրբինների մոդելները ցանկանում են Հայաստանում լայնածավալ արտադրության մեջ ներդնել։ Դա հանրապետությանը կօգնի նոր արտադրություն ստեղծել, իսկ գլխավորը՝ վերստեղծել ԽՍՀՄ փլուզումից հետո կորցրած ինժեներական դպրոցը։ Բայց նման լայնածավալ նախագիծը դժվար կլինի կյանքի կոչել առանց պետության մասնակցության։
Ռուսաստանցի գործարար, «Սոյուզ» ավիամոտորային գիտատեխնիկական համալիրիի գլխավոր կոնստրուկտոր Մկրտիչ Օքրոյանը ցանկանում է Հայաստանում փոքրաչափ գազատուրբինային կայանքների արտադրություն կազմակերպել: Նոր տուրբինների մոդելները ստեղծվել են ռուսական «Սոյուզ» ձեռնարկությունում, որը խորհրդային ժամանակներից ի վեր ավիացիոն շարժիչներ է մշակում և արտադրում: Այժմ «Սոյուզ»–ում պատրաստված տուրբինների նմուշները փորձարկվում են Բալաշիխայի ձուլարան–մեխանիկական գործարանում։ Էլեկտրաէներգիայի արտադրության համար նոր գեներատորները ստեղծված են գազի այրման ժամանակ առաջացող ջերմության վերականգնման սկզբունքով (տաք օդը կարելի է օգտագործել ջեռուցման համար)։
Գազագեներատորները նախատեսում են ոչ թե հավաքել ներկրվող մասերից, այլ տեղում պատրաստել` սկսած հրակայուն համաձուլվածքներից կորպուսների հալումից մինչև այնպիսի երկրաչափական բարդ դետալների մշակումից, ինչպիսիք են տուրբինների թիերը, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Մկրտիչ Օքրոյանի զարմիկ, «Սոյուզ» ձեռնարկության ռազմավարական զարգացման դեպարտամենտի տնօրեն Ստեփան Օքրոյանը:
«Մեծ գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Ռուսաստանում քիչ չեն փորձառու հայ ինժեներները, որոնք կցանկանային ապրել և աշխատել Հայաստանում։ Կարծում եմ, որ նման նախագծին մասնակցությունը նրանց կօգնի վերադառնալ և ամրապնդել երկիրը», - ընդգծեց նա։

Ներկրման փոխարինում

Այդպիսի արտադրությունը, նշում է նա, Եվրասիական միության համար ներկմանը փոխարինող կդառնա։ Այսպես, 2019-20 թթ.–ին ԵԱՏՄ երկրներ տարեկան ներկրվել է նշված հզորության (300 – 1 500 կՎտ) արտասահմանյան արտադրության շուրջ 1500 ինքնավար էներգետիկ կայանք։ Դրանցից 1200-ը գնել է Ռուսաստանը, 120-ը՝ Բելառուսը (ինչը բացատրելի է, քանի որ Ռուսաստանի հեռավոր գյուղերում և փոքր քաղաքներում ավելի հեշտ է ինքնավար էլեկտրակայաններ տեղադրել, քան տասնյակ կիլոմետրերով էլեկտրահաղորդման գծեր անցկացնել)։ Հայաստանի շուկայի տարողունակությունը, իհարկե, շատ ավելի քիչ է (տարեկան մոտ 10 հատ), բայց պարզ է, որ այստեղից հնարավոր կլինի գեներատորներ ուղարկել ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև, հնարավոր է, Իրան և Մերձավոր Արևելք, հավելեց Օքրոյանը:
Փոքր հզորության գազատուրբինային կայանքների արտադրության ակնհայտ լավ կողմը կլինի ներկրվող ապրանքի համեմատ գնային առավելությունը` տրանսպորտային շղթայի կրճատման, մաքսային վճարումների բացակայության և դյուրացված լոգիստիկայի շնորհիվ։
© PhotoՄկրտիչ Օքրոյան
Генеральный конструктор АМНТК Союз Мкртич Окроян - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2022
Մկրտիչ Օքրոյան
Ռուսաստանում և Հայաստանում նման արտադրության կազմակերպումը թույլ կտա մրցակցային միջավայր ստեղծել ԵԱՏՄ շուկայի և տնտեսության զարգացման համար։ Բացի այդ, «Սոյուզի» գազատուրբինային կայանքները կարող են աշխատել ինչպես հեղուկ, այնպես էլ գազային վառելիքով, ինչը թույլ կտա մասնակցել մի շարք պետական ծրագրերի արտադրության և կոմունալ ոլորտներում: Այնպիսի կայանքներով, ինչպիսիք են GTD-0,3 E-300, GTD-0,7 e -300, GTD-1,0 E-300 և GTD-2,3 E-300 ենթադրվում է փոխարինել Capstone և Opra ընկերության շարժիչների հիման վրա աշխատող էլեկտրակայանները, այսինքն` դրանք ներմուծման փոխարինման էֆեկտ ունեն։
Բացի այդ, Հայաստանում ավելի հեշտ կլինի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերել, ինչպես նաև եվրոպական չափանիշներին համապատասխան փաստաթղթեր ստանալ, պարզաբանեց Օքրոյանը:
Դեռևս համավարակից առաջ Ռուսաստանի պաշտպանական ցուցահանդեսներից մեկի ժամանակ Օքրոյանը ծանոթացել է Ավետիք Քերոբյանի հետ, որն այն ժամանակ ղեկավարում էր ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական կոմիտեն։ Նրա հետ միասին Օքրոյանները հիմնավորում են կազմել համատեղ, մասնավոր-պետական նախագծի համար։ Կորոնավիրուսային սահմանափակումների (այդ թվում` բեռների մատակարարման բարդությունների) պատճառով քննարկումներն ընդհատվել էին, սակայն 2021 թվականի սկզբից վերսկսվել են: Ներկայումս մարզերում մի քանի արտադրական հարթակ են որոնում։
«Հիմա մեզ հետ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն է բանակցություններ վարում, նույնպես պրոֆեսիոնալ մարդ է, որը լավ է պատկերացնում բիզնեսի գործընթացները»,–ավելացրել է Օքրոյանը։

Միայն մի «բայց» կա

Նախագիծը աջակցություն է ստացել նաև Եվրասիական միությունում, բայց` վերապահումով, որ Հայաստանում համապատասխան արտադրական հզորություններ չկան, իսկ ամենակարևորը` նման արտադրություն կազմակերպելու համար իրավասու մասնագետներ չկան։ Պետք է խոստովանել, որ նրանց խոսքերն այնքան էլ անհիմն չեն, նշում է Օքրոյանը։
«Ծրագրավորումը Հայաստանում լավ է զարգանում, իսկ ինժեներիայի և մեխանիկայի ճյուղերը գրեթե ամբողջությամբ կորցրել ենք։ Մի քանի անգամ իմ մասնագետների հետ եղել եմ Հայաստանի հաստոցաշինության և մետաղամշակման ձեռնարկություններում, որոնք փրկվել են Միության փլուզումից հետո։ Գերազանց մասնագետներ կան, հատուկենտ են մնացել, դպրոցը, որպես այդպիսին, կորած է։ Դա է՛լ ավելի ցավալի է, երբ գիտես, որ խորհրդային տարիներին Հայաստանը ԽՍՀՄ Սիլիկոնային հովիտներից մեկն էր։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը նմանվի այն արդյունաբերական հանրապետությանը, որպիսին եղել է», - հավելեց Օքրոյանը։
© PhotoԳազատուրբինային կայանքների փորձնական նմուշներ
Производство опытных образцов газотурбинных установок на АМНТК Союз - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2022
Գազատուրբինային կայանքների փորձնական նմուշներ
«Սոյուզն» արդեն բանակցություններ է վարում ռուսական ֆինանսական կառույցների և Եվրասիական զարգացման բանկի հետ։ Նախագիծը մեծ ներդրումներ կպահանջի, ուստի շատ կարևոր է, որ հայկական կողմից բոլոր ընթացակարգային հարցերը հնարավորինս արագ լուծվեն, ընդգծեց Օքրոյանը: Ավելի լավ կլինի, եթե պետությունը մասնակցի նախագծին. ֆինանսական ինստիտուտների համար դա լրացուցիչ երաշխիք կհանդիսանա նախագծի համար։ Կառավարությունն էլ իր կողմից բաժնետոմսեր կստանա նախագծում, հավելեց նա։
«Գլխավորը` մենք հանդես չենք գալիս պարզապես թղթի վրա գրված գաղափարով։ Մենք լիարժեք փաստաթղթերի փաթեթ ունենք, շարժիչի պատրաստի օրինակներ, և մենք ցուցադրել ենք դրա փորձարկումները։ Այդ ամենին կարելի է ծանոթանալ մեր արտադրություններում»,–ավելացրեց Օքրոյանը։

Մասնագետներ կային…

Նկատենք, որ 50-ականների վերջին և 60-ականների սկզբին, երբ Խորհրդային Հայաստանում ընդլայնվում էին արդյունաբերական հզորությունները, նմանատիպ փաստարկներ էին հնչում։ Օրինակ, երբ 7-ամյա պլանով որոշվում էր, թե որտեղ պետք է ստեղծել կիսահաղորդչային և էլեկտրոնային արդյունաբերության միութենական կենտրոններից մեկը, ՀԽՍՀ այն ժամանակվա ղեկավար Յակով Զարոբյանը կարողացավ միութենական ղեկավարությանը համոզել, որ նման նախագիծ կարելի է և պետք է բացել այստեղ։ Այդ «Սիրիուս» համալիրի շուրջ աճեց նոր քաղաք` Աբովյանը։ 1990-ականների սկզբին գործարանի սարքավորումները վաճառեցին` «լիբերալ տնտեսության» կարգախոսներ հնչեցնելով։
Ոչ այդչափ աղետալի, բայց նմանատիպ պատմություն է վերապրել նաև «Սոյուզ» համալիրը։ Պատերազմական տարիներին (1943թ.–ին) հիմնադրման պահից այստեղ սկսել են ավիացիոն շարժիչներ նախագծել և թողարկել, իսկ 1948թ.–ից` դրանց տուրբոռեակտիվ մոդելները։ Անցած տասնամյակների ընթացքում ձեռնարկությունում շարժիչներ են ստեղծվել Տու–104-ի համար (առաջին խորհրդային ռեակտիվ ուղևորատար ինքնաթիռը), ՄիԳ–25-ի, Սու-25-ի, Միգ–21-ի, 23-ի և 25ի-ի, Յակ-38-ի (ԽՍՀՄ առաջին տախտակամածային ինքնաթիռը` արագացված թռիչքով), և Յակ-141–ի համար` ուղղահայց թռիչք/վայրէջքով։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո այդ տեխնոլոգիայի խորհրդային տարբերակը վաճառվեց արտասահմանում։ Բայց նույնիսկ դրանից հետո ԱՄՆ–ում միայն 15 տարի անց կարողացան այն վերարտադրել F35 ինքնաթիռի վրա։

Եվ հիմա էլ կլինեն...

«Բարձրտեխնոլոգիական արտադրությունը պահանջարկ կստեղծի ոչ միայն ծրագրավորողների և 3D դիզայներների, այլև ինժեներների, կոնստրուկտորների, տեխնոլոգների, ինչպես նաև ձուլողների և խառատների համար, ընդ որում` նրանք պետք է ոչ միայն աշխատեն ԹԾԿ հաստոցներով (թվային ծրագրային կառավարմամբ), այլև ինքնուրույն ծրագրային կոդ գրեն դրանց համար։ Այդպիսի արտադրությունը թույլ կտա նոր ուղղություններ, ֆակուլտետներ և մասնագետներ ստեղծել, իսկ դա ցանկացած նախագծի հիմքն է»,- ընդգծում է Օքրոյանը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Վահան Քերոբյանը, Հայաստանից արտահանման մեջ բարձրտեխնոլոգիական ապրանքները ընդամենը 1-2% են զբաղեցնում: Ընդ որում, դրանց մի մասը վերջնական արտադրանք չէ (օրինակ ՝ ծրագրային կոդ, որն օգտագործվում է այլ տեխնոլոգիաներում)։
«Մենք ցանկանում ենք ստեղծել մի ապրանք, որը լիիրավ կերպով կարող ենք մակագրել Made in Armenia։ Բայց գլխավորն այն է, որ մենք ցանկանում ենք մասնագետներ պատրաստել։ Եթե հիմա լավ ինժեներներ չունենանք, 20 տարի հետո ընդհանրապես ոչինչ չենք կարողանա անել։ Միայն ռեստորաններով ու հյուրանոցներով երկիրը չի կարող ապրել», - ընդգծում է նա։
Հավելենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում արդեն հիմնավորում է կազմվում կոոպերացիոն նախագծի համար, այն ցանկանում են ավարտել մինչև հունիս:
Լրահոս
0