00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ռուբինյան-Քըլըչ հանդիպումներում բանակցություն չկա, միայն ուղերձներ են․ թուրքագետ

Ռուբինյան-Քըլըչ հանիպումներում բանակցություն չկա, միայն ուղերձների փոխանակում է․ թուրքագետ
Բաժանորդագրվել
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է հայ և թուրք հատուկ բանագնացների հանդիպումների ու հայ-թուրքական բանակցությունների մասին։
Հայաստան-Թուրքիա հատուկ բանագնացների հանդիպումները, ըստ էության, պարզապես ուղերձների փոխանակումների համար են, իսկ բուն բանակցությունները տեղի են ունենում կուլիսներում՝ մեզ անհայտ ձևաչափերով։ Ռուբեն Ռուբինյանը պարզապես ՀՀ դե ֆակտո վարչապետին լոյալ անձ է, որը թուրքական կողմին փոխանցում է նրա ուղերձները և հակառակը։ Sputnik Արմենիայի եթերում թուրքագետ Վարուժան Գեղամյանն այսպես մեկնաբանեց այսօր Վիեննայում սպասվելիք Ռուբինյան-Քըլըչ երրորդ հանդիպումը։
Գեղամյանը նշեց, որ այս ընթացքում Հայաստանի իշխանությունները չեն հայտնում հանդիպումների օրակարգն ու քննարկվող հարցերը, հայ հասարակությունը դրանց ծանոթանում է միայն թուրքական կողմի հայտարարություններից, այն էլ պոստ ֆակտում՝ քննարկվելուց հետո։ Այս անգամ ևս թուրք պաշտոնյայի՝ Չավուշօղլուի, հայտարարությունից պարզ դարձավ, որ բանակցություններում քննարկվում է հայ-թուրքական սահմանի վերասահմանազատման հարցը, ինչը ՀՀ ԱԳՆ-ն չհերքեց էլ։
«ԱԳՆ-ն ուղղակի ասում է՝ այս պահին նման բան օրակարգում չկա, բայց չի ասում, որ ընդհանրապես բանակցային փաթեթի մեջ սա ներառված չէ»,- ասաց թուրքագետը։
Գեղամյանի գնահատմամբ սա, բնականաբար, մտահոգություններ է առաջացնում, քանի որ հայ-թուրքական սահմանազատման հարց չի եղել, դա միայն 70-80-ականներին եղել է Թուրքիայի Հանրապետության և Սովետական Միության միջև քննարկվող բարդագույն խնդիրներից մեկը, որի՝ իրականություն չդառնալու համար Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը բազմաթիվ ջանքեր է գործադրել։
«Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ փաստացի հիմա դրվում են նոր պայմաններ, որոնք հղի են նաև ՀՀ արևմտյան սահմանի վերափոխման խնդիրներով, որովհետև այնտեղ բազմաթիվ հարցեր կան, որոնք այս պահին Թուրքիան կարող է սեփական ձևով մեկնաբանել։ Օրինակ՝ առաջ սահմանը գնում էր գետի հունով, հիմա գետի հունը փոխվել է ի վնաս Հայաստանի Հանրապետության, հետևաբար դրանից այն կողմ մնացած տարածքի նկատմամբ Թուրքիան կարող է հավակնություն ունենալ և դրա հիման վրա կատարել սահմանազատում»,- բացատրեց Գեղամյանը։
Ընդհանուր առմամբ, հատուկ բանագնացների հանդիպումները, ըստ թուրքագետի, չեն լինում քննարկումների, դիվանագիտական ընդունված կարգին համապատասխան ճշգրտումներ անելու կամ մանրամասն աշխատանքի ձևաչափով, դրանք միայն կողմերի ուղերձներն իրար փոխանցելու համար են։
Գեղամյանը նշեց սա ապացուցող մի քանի հանգամանք․ նախ՝ այս հանդիպումները շատ կարճատև են ու տեղի են ունենում ընդամենը երկու մարդու միջև, այսինքն, դրանց չեն մասնակցում հատուկ մասնագետներից կազմված պատվիրակություններ, իսկ խոսքն այստեղ մեծ աշխատանքի մասին է՝ սահմանների վերաբացման։ Եթե դրանք չկան, ուրեմն խոսքը ընդամենը ուղերձներ փոխանակելու մասին է։ Երկրորդ ապացույց է այն, որ եթե Հայաստանն իսկապես գնում է ինչ-որ բան հավասարը հավասարի հետ ռեալ քննարկելու, ապա պետք է ուղարկեր ոչ թե անփորձ ինչ-որ մեկին՝ Ռուբեն Ռուբինյանին, այլ մի դիվանագետի, որը հմուտ է բանակցելու գործում, այսինքն, գիտի ու տիրապետում է դրան։

«Հետևաբար նախորդ երկու հանդիպումները ոչինչ չեն տվել, բայց կուլիսային բանակցություններն, անշուշտ, կան, որոնք կապ չունեն այդ երկու մարդկանց հանդիպման հետ»,- նշեց Գեղամյանը։

Ինչ վերաբերվում է հարցին, որ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն բացահայտում հանդիպումների ու բանակցությունների բովանդակությունը, Գեղամյանի կարծիքով, հարցը բացարձակ չի կոմունիկացվում հասարակության հետ, չի պահպանվում պետություն-հասարակություն քաղաքացիական պայմանագիրը, իսկ պետական կառավարման տեսակյունից այսպիսի հույժ կարևոր հարցը պարտադիր պիտի լիներ համազգային կոնսենսուսով, որովհետև սա ոչ միայն ՀՀ-ին ու Արցախին վերաբերող հարց է, այլև՝ ամբողջ հայությանը։
Ըստ նրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունները շաղկապված են բազմաթիվ խնդիրների հետ, դրանք ենթադրում են ՀՀ ամբողջ անվտանգության համակարգի տրամաբանության փոփոխություն, ու այս պարագայում դրանից բազմաթիվ հարցեր են առաջանում․ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ է հարցը դրվել որպես առաջնահերթություն, չէ՞ որ կան այլ առաջնահերթություններ, ի՞նչ են բերելու այդ փոփոխությունները։ Չի հաղորդակցվում հանրության տարբեր շերտերի հետ՝ մասնագետներից մինչև հասարակ քաղաքացիներ, թե ի՞նչ է լինելու, ինչո՞վ է հիմնավորված այս փուլում այսպիսի քաղաքականությունը։ Եթե դա չկա՝ ի՞նչ հիմքով է արվում և այլն։
«Հետևաբար, ինքնին սա արդեն ոչ լեգիտիմ գործընթաց է, այն չի բխում հայության շահերից, առավել ևս, որ դրա մասին են վկայում հանրային հարցումները, որոնք ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է Արցախի, մեր անվտանգության կամ Ցեղասպանության միջազգային պայքարից հրաժարվելու գնով Թուրքիայի հետ հաստատել մշուշոտ հարաբերություններ»,- մեկնաբանեց Գեղամյանը։
Բանակցություններում էլ թուրքական կողմն անընդհատ պնդում է, որ միջնորդներ պետք չեն, հանդիպումներ կարելի է անել Երևանում կամ Անկարայում։ Գեղամյանը նշում է՝ բնականաբար, Թուրքիային պետք չեն միջնորդներ՝ տարածաշրջանային այլ դերակատարներ, որոնք Հայաստանում ու Հարավային Կովկասում տարբեր շահեր ունեն, ինչից չի բխում Թուրքիայի հետ երկրորդ կապիտուլյացիայի ստորագրումը։ Հետևաբար, նրանք կարող են խանգարել գործընթացի շատ արագ զարգացմանը, ինչին ձգտում է Թուրքիան։
«Անկարան ամեն գնով փորձում է գործընթացը տեղափոխել Հայաստան-Թուրքիա տիրույթ, որտեղ Ադրբեջանի հետ միասին համագործակցելով՝ Հայաստանին դնելու է յուրահատուկ թուրքական աքցանի մեջ»,- հավելեց Գեղամյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 3-ին, Վիեննայում սպասվում է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի երրորդ հանդիպումը։ Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հանդիպմանը քննարկվելու են առաջիկայում արվելիք քայլերը և նշել, որ համաձայնություն է եղել սահմանների վերորոշման վերաբերյալ, որը գուցե կարվի նոր հանձնաժողովի ստեղծմամբ։
ՀՀ ԱԳՆ-ից էլ հայտնել էին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նման հարց օրակարգում չկա։
Լրահոս
0