https://arm.sputniknews.ru/20220503/qaghaqacinery-pakel-en-zvartnvoc-tanvogh-tshanaparhy-41629865.html
Քաղաքացիները փակել են «Զվարթնոց» տանող ճանապարհը. տեսանյութ
Քաղաքացիները փակել են «Զվարթնոց» տանող ճանապարհը. տեսանյութ
Sputnik Արմենիա
Տեղում մի քանի հարյուր մարդ է հավաքվել, մեքենաները կանգնած են, երթևեկությունը կաթվածահար է եղել։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T14:52+0400
2022-05-03T14:52+0400
2022-05-03T15:31+0400
հայաստան
«զվարթնոց» օդանավակայան
փողոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/03/41628064_0:43:939:571_1920x0_80_0_0_f26f7b85a3334946c6428c640164777c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ավտոճանապարհը, որը տանում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։Մի քանի տասնյակ մարդ է հավաքվել, մեքենաները կանգնած են, իսկ երթևեկությունն ամբողջությամբ կաթվածահար է եղել։Ակցիայի մասնակիցները վանկարկում են. «Միացո՛ւմ, պայքա՛ր, հաղթանա՛կ»։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/03/41628064_60:0:879:614_1920x0_80_0_0_845df4c9b51b435957d91144d810596e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «զվարթնոց» օդանավակայան, փողոց
հայաստան, «զվարթնոց» օդանավակայան, փողոց
Քաղաքացիները փակել են «Զվարթնոց» տանող ճանապարհը. տեսանյութ
14:52 03.05.2022 (Թարմացված է: 15:31 03.05.2022) Տեղում մի քանի հարյուր մարդ է հավաքվել, մեքենաները կանգնած են, երթևեկությունը կաթվածահար է եղել։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ավտոճանապարհը, որը տանում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։
Մի քանի տասնյակ մարդ է հավաքվել, մեքենաները կանգնած են, իսկ երթևեկությունն ամբողջությամբ կաթվածահար է եղել։
Ակցիայի մասնակիցները վանկարկում են. «Միացո՛ւմ, պայքա՛ր, հաղթանա՛կ»։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։