https://arm.sputniknews.ru/20220503/nerqaghaqakan-tshgnazham-es-chem-tesnum-alen-simvonjan-41624977.html
Ներքաղաքական ճգնաժամ ես չեմ տեսնում․ Ալեն Սիմոնյան
Ներքաղաքական ճգնաժամ ես չեմ տեսնում․ Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահի համոզմամբ` այն քաղաքական ուժերը, որոնք 2021-ին պարտվեցին ընտրություններում, հիմա փորձում են նույն անձանցով ինչ–որ ալիք բարձրացնել։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T13:28+0400
2022-05-03T13:28+0400
2022-05-03T13:39+0400
հայաստան
ալեն սիմոնյան
ընդդիմություն
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28779596_0:0:1600:901_1920x0_80_0_0_74f85d67af858e7ea84dff913b3c0f70.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում։ Նա այդ մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՝ մեկնաբանելով արդեն մի քանի օր Երևանում ընթացող ակցիաները։ԱԺ նախագահը վերահաստատեց ընդդիմությանն ուղղված համագործակցության առաջարկը՝ հիշեցնելով, որ ընդդիմադիրները պարբերաբար մերժում են այն, քանի որ, իր գնահատմամբ , դա ընդդիմության համար փակուղային կլինի։«Իրենց ասելիքը, որպես այդպիսին, ձևավորված չէ, իրենց առաջարկը ՀՀ քաղաքացիներին, որպես այդպիսին , չկա։ Եթե քաղաքական ասելիք կա, քաղաքական ասելիքի տեղը այս դահլիճն է»,- ասաց Սիմոնյանը՝ ցույց տալով ԱԺ նիստերի դահլիճի մուտքը։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28779596_91:0:1514:1067_1920x0_80_0_0_39335db0d0507f66350132ccd2a7cb35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, ընդդիմություն, բողոքի ակցիա
հայաստան, ալեն սիմոնյան, ընդդիմություն, բողոքի ակցիա
Ներքաղաքական ճգնաժամ ես չեմ տեսնում․ Ալեն Սիմոնյան
13:28 03.05.2022 (Թարմացված է: 13:39 03.05.2022) ԱԺ նախագահի համոզմամբ` այն քաղաքական ուժերը, որոնք 2021-ին պարտվեցին ընտրություններում, հիմա փորձում են նույն անձանցով ինչ–որ ալիք բարձրացնել։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում։ Նա այդ մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՝ մեկնաբանելով արդեն մի քանի օր Երևանում ընթացող ակցիաները։
«Այն քաղաքական ուժերը, որոնք 2021թ-ին պարտվեցին ընտրություններում, հիմա փորձում են նույն անձանցով, նույն դերակատարներով, նույն ասելիքով, նույն ագրեսիայով, չունենալով որևէ կոնկրետ առաջարկ ՀՀ քաղաքացիներին, ինչ-որ ալիք բարձրացնել, իրենց ոգևորում են, ասում են՝ մեր մոտ ամեն ինչ լավ է ստացվում»,- ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը վերահաստատեց ընդդիմությանն ուղղված համագործակցության առաջարկը՝ հիշեցնելով, որ ընդդիմադիրները պարբերաբար մերժում են այն, քանի որ, իր գնահատմամբ , դա ընդդիմության համար փակուղային կլինի։
«Իրենց ասելիքը, որպես այդպիսին, ձևավորված չէ, իրենց առաջարկը ՀՀ քաղաքացիներին, որպես այդպիսին , չկա։ Եթե քաղաքական ասելիք կա, քաղաքական ասելիքի տեղը այս դահլիճն է»,- ասաց Սիմոնյանը՝ ցույց տալով ԱԺ նիստերի դահլիճի մուտքը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։