https://arm.sputniknews.ru/20220503/mirzojany-nulandin-hajtnel-e-minski-khmbi-ashkhatanqneri-versksman-karevorutjuny-41622542.html
Միրզոյանը Նուլանդին հայտնել է Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման կարևորությունը
Միրզոյանը Նուլանդին հայտնել է Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման կարևորությունը
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված վերջին զարգացումները։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T12:38+0400
2022-05-03T12:38+0400
2022-05-03T12:40+0400
ամն
հայաստան
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34208953_0:0:2666:1500_1920x0_80_0_0_136403db0f42b5ff1031eba376876284.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերսկսման կարևորությունը, տեղեկանում ենք ԱԳՆ–ից։«Քննարկվել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, մասնավորապես` հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը»,–նշված է հաղորդագրության մեջ։Նշվում է նաև, որ Միրզոյանն ու Նուլանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ։ Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել ԼՂ–ում ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու գործընթացին։Հիշեցնենք, որ Միրզոյանն ԱՄՆ է մեկնել աշխատանքային այցով՝ մայիսի 2- 6-ը մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության երրորդ նիստին։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34208953_70:0:2514:1833_1920x0_80_0_0_50085475c2a0e278c4334131d30210bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, հայաստան, արարատ միրզոյան
ամն, հայաստան, արարատ միրզոյան
Միրզոյանը Նուլանդին հայտնել է Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման կարևորությունը
12:38 03.05.2022 (Թարմացված է: 12:40 03.05.2022) Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված վերջին զարգացումները։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերսկսման կարևորությունը,
տեղեկանում ենք ԱԳՆ–ից։
«Քննարկվել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, մասնավորապես` հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված վերջին զարգացումները։
Նշվում է նաև, որ Միրզոյանն ու Նուլանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ։ Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել ԼՂ–ում ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու գործընթացին։
Հիշեցնենք, որ Միրզոյանն ԱՄՆ է մեկնել աշխատանքային այցով՝ մայիսի 2- 6-ը մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության երրորդ նիստին։