https://arm.sputniknews.ru/20220503/menq-irencic-svovvorelu-shat-ban-unenq-qervobjany-singapuri-het-hamagvortsakcutjan-masin-41631376.html
Մենք իրենցից սովորելու շատ բան ունենք. Քերոբյանը՝ Սինգապուրի հետ համագործակցության մասին
Մենք իրենցից սովորելու շատ բան ունենք. Քերոբյանը՝ Սինգապուրի հետ համագործակցության մասին
Sputnik Արմենիա
Խորհրդարանում քննարկվում է ԵԱՏՄ-Սինգապուր տնտեսական համագործակցության համաձայնագիրը։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T15:31+0400
2022-05-03T15:31+0400
2022-05-03T15:36+0400
սինգապուր
էկոնոմիկայի նախարարություն
վահան քերոբյան
հայաստան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0e/33245691_0:0:1601:901_1920x0_80_0_0_a47cc0af82eabdc8cbfdcd6651392e70.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը Սինգապուրի հետ համագործակցության մի քանի ուղղություններ է դիտարկում։ Դրանցից առաջինը Սինգապուրի ներդրումային ֆոնդերի հետ ՀՀ կառավարությսն հնարավոր համագործակցությունն է։ ԱԺ լիագումար նիստում տեղեկությունը հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով ԵԱՏՄ-Սինգապուր տնտեսական համագործակցության համաձայնագիրը վավերացնելու նախագիծը։Համագործակցության երրորդ ուղղությունն, էկոնոմիկայի նախարարի խոսքով, Սինգապուրի ծովային նավահանգստից օգտվելու հնարավորություն է։«Սինգապուրը խոշոր նավահանգստային հաբ է և Հարավարևելյան Ասիայի երկրների բերռնափոխադրման համար՝ կարևոր հանգույց։ Հիմա Հայաստանը նաև այս տարածաշրջանում ջանքեր է գործադրում, որպեսզի բեռնափոխադրումների համար դառնա տարանցիկ ճանապարհ՝ Հյուսիս-հարավ միջանցքի մեջ։ Մենք դեռևս չենք սկսել մեր խոսակցությունները Սինգապուրի հետ, բայց շատ հավանական է, որ լոգիստիկ համագործակցության լավ հնարավորություններ ստեղծվեն մոտ ապագայում»,- ասաց Քերոբյանը։Հայաստանը մտադիր է վերացնել կրկնակի հարկումը Մալթայի ու Սինգապուրի հետԵԱՏՄ–ի և Սինգապուրի Հանրապետության միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին։ ՀՀ-ի կողմից այն ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Համաձայնագիրն առայժմ ուժի մեջ չի մտել։ Այն ուժի մեջ է մտնում այն օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը, երբ կողմերը փոխանակում են գրավոր ծանուցումներ, որոնցով հավաստում են, որ կատարել են համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներքին իրավական ընթացակարգերը:
սինգապուր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0e/33245691_5:0:1428:1067_1920x0_80_0_0_c8b1c80caf294d82ba18feff028f70e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սինգապուր, էկոնոմիկայի նախարարություն, վահան քերոբյան, հայաստան, տնտեսություն
սինգապուր, էկոնոմիկայի նախարարություն, վահան քերոբյան, հայաստան, տնտեսություն
Մենք իրենցից սովորելու շատ բան ունենք. Քերոբյանը՝ Սինգապուրի հետ համագործակցության մասին
15:31 03.05.2022 (Թարմացված է: 15:36 03.05.2022) Խորհրդարանում քննարկվում է ԵԱՏՄ-Սինգապուր տնտեսական համագործակցության համաձայնագիրը։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը Սինգապուրի հետ համագործակցության մի քանի ուղղություններ է դիտարկում։ Դրանցից առաջինը Սինգապուրի ներդրումային ֆոնդերի հետ ՀՀ կառավարությսն հնարավոր համագործակցությունն է։ ԱԺ լիագումար նիստում տեղեկությունը հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով ԵԱՏՄ-Սինգապուր տնտեսական համագործակցության համաձայնագիրը վավերացնելու նախագիծը։
«Մյուս կարևոր համագործակցությունը, որ ձևավորվում է արդեն ՀՀ–ի և Սինգապուրի կառավարությունների միջև, քաղաքային կայուն զարգացման միջավայրերի ստեղծումն է։ Գիտեք՝ Սինգապուրը մեծ առաջընթաց ունի քաղաքային կայուն զարգացման միջավայրի ստեղծման գործում, և մենք իրենցից շատ բան ունենք սովորելու»,- ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ Հայաստանը քննարկում է հատկապես առևտրի ու ծառայությունների բնագավառում Սինգապուրի փորձի ներդրման հնարավորությունը։
Համագործակցության երրորդ ուղղությունն, էկոնոմիկայի նախարարի խոսքով, Սինգապուրի ծովային նավահանգստից օգտվելու հնարավորություն է։
«Սինգապուրը խոշոր նավահանգստային հաբ է և Հարավարևելյան Ասիայի երկրների բերռնափոխադրման համար՝ կարևոր հանգույց։ Հիմա Հայաստանը նաև այս տարածաշրջանում ջանքեր է գործադրում, որպեսզի բեռնափոխադրումների համար դառնա տարանցիկ ճանապարհ՝ Հյուսիս-հարավ միջանցքի մեջ։ Մենք դեռևս չենք սկսել մեր խոսակցությունները Սինգապուրի հետ, բայց շատ հավանական է, որ լոգիստիկ համագործակցության լավ հնարավորություններ ստեղծվեն մոտ ապագայում»,- ասաց Քերոբյանը։
ԵԱՏՄ–ի և Սինգապուրի Հանրապետության միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին։ ՀՀ-ի կողմից այն ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Համաձայնագիրն առայժմ ուժի մեջ չի մտել։ Այն ուժի մեջ է մտնում այն օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը, երբ կողմերը փոխանակում են գրավոր ծանուցումներ, որոնցով հավաստում են, որ կատարել են համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներքին իրավական ընթացակարգերը: