https://arm.sputniknews.ru/20220503/meknarkel-e-azh-qarorjan-nistin-nerka-e-miajn-qaghaqaciakan-pajmanagiry-41612430.html
Մեկնարկել է ԱԺ քառօրյան, նիստին ներկա է միայն ՔՊ-ն. ընդդիմությունը փողոցում է
Մեկնարկել է ԱԺ քառօրյան, նիստին ներկա է միայն ՔՊ-ն. ընդդիմությունը փողոցում է
Sputnik Արմենիա
Ընդդիմության բացակայության, ինչպես նաև մայրաքաղաքում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաների մասին որևէ դիտարկում չարվեց։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T10:21+0400
2022-05-03T10:21+0400
2022-05-03T11:27+0400
աժ (ազգային ժողով)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
նիստ
իշխանություն
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1682/97/16829738_0:85:1600:985_1920x0_80_0_0_e7d012e0450c7c8e63e40fb0d077f9d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է հերթական քառօրյան։ Նիստին ներկա են միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 64 պատգամավորներ։ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց նիստերի օրակարգում ընդգրկված հարցերը։ Օրակարագը հաստատվեց առանց հարցերի ու ելույթների՝ միաձայն։Խորհրդարանն անցավ հարցերի քննարկմանը։Նշենք, որ ընդդիմության բացակայության, ինչպես նաև մայրաքաղաքում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաների մասին որևէ դիտարկում չարվեց։Հիշեցնենք` բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1682/97/16829738_88:0:1512:1068_1920x0_80_0_0_88b87c65a692e5210a0395d361029c07.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, նիստ, իշխանություն, ընդդիմություն
աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, նիստ, իշխանություն, ընդդիմություն
Մեկնարկել է ԱԺ քառօրյան, նիստին ներկա է միայն ՔՊ-ն. ընդդիմությունը փողոցում է
10:21 03.05.2022 (Թարմացված է: 11:27 03.05.2022) Ընդդիմության բացակայության, ինչպես նաև մայրաքաղաքում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաների մասին որևէ դիտարկում չարվեց։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է հերթական քառօրյան։ Նիստին ներկա են միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 64 պատգամավորներ։
Ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես և հայտարարել էին նախորդ քառօրյա նիստում, շարունակում են բոյկոտն ու չեն ներկայացել խորհրդարան. նրանք այս պահին անհնազանդության ակցիաներ են անցկացնում Երևանի տարբեր փողոցներում։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց նիստերի օրակարգում ընդգրկված հարցերը։ Օրակարագը հաստատվեց առանց հարցերի ու ելույթների՝ միաձայն։
Խորհրդարանն անցավ հարցերի քննարկմանը։
Նշենք, որ ընդդիմության բացակայության, ինչպես նաև մայրաքաղաքում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաների մասին որևէ դիտարկում չարվեց։
Հիշեցնենք` բողոքի ակցիաներն ու երթերը
մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։