https://arm.sputniknews.ru/20220503/hrvomi-papy-hajtararel-e-vor-arajzhm-kiev-chi-gna-nakhevaraj-petq-e-mvoskva-mekni--41622390.html
Հռոմի պապը հայտարարել է, որ առայժմ Կիև չի գնա. նախևառաջ պետք է Մոսկվա մեկնի
Հռոմի պապը հայտարարել է, որ առայժմ Կիև չի գնա. նախևառաջ պետք է Մոսկվա մեկնի
Sputnik Արմենիա
Հռոմի պապը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի նպաստի Ուկրաինայում հակամարտության շուտափույթ ավարտին։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T12:37+0400
2022-05-03T12:37+0400
2022-05-03T13:30+0400
հռոմի պապ
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
վատիկան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36582382_0:0:3087:1737_1920x0_80_0_0_65b979c1564c9745d7ecea9c23201c22.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ առայժմ չի պատրաստվում Կիև այցելել, մինչ այդ մտադիր է այցելել Մոսկվա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար:«Կիև առայժմ չեմ գնում»,–հայտարարել է նա Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:Քահանայապետի խոսքով՝ ինքն Ուկրաինա է ուղարկել կարդինալ Մայքլ Չերնիին և Հռոմի պապական ողորմությունների ծառայության ղեկավար կարդինալ Կոնրադ Կրաևսկուն, որի համար սա արդեն 4-րդ ուղևորությունը կլինի Ուկրաինա։Նույն հարցազրույցում նա ասել է, որ Վատիկանն առայժմ Մոսկվայից պատասխան չի ստացել այդպիսի այցի հնարավորության մասին։ Ֆրանցիսկոս պապը բազմիցս Ուկրաինայում խաղաղության կոչ է արել` պատերազմը սրբապղծություն անվանելով։Ապրիլի վերջին Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը հայտարարել էր, որ Ֆրանցիսկոս պապն առաջվա պես կցանկանար առաքելական այց կատարել Ուկրաինա, սակայն ստեղծված իրավիճակում այդ այցն իմաստ չէր ունենա: Նա նաև ընդգծել էր, որ քահանայապետը պատրաստ է իր ուժերի սահմաններում ամեն ինչ անել, որպեսզի նպաստի Ուկրաինայում հակամարտության շուտափույթ ավարտին:Հռոմի պապը Արևմուտքին մեղադրել է ռասիզմի մեջԱվելի վաղ արգենտինական La Nación թերթին տված հարցազրույցում Ֆրանցիսկոսը հարց էր բարձրացրել.Ապրիլի սկզբին Մալթայում առաքելական ուղևորությունից հետո Հռոմ վերադարձող ինքնաթիռում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ քահանայապետը հաստատել էր, որ պատրաստ է մեկնել Ուկրաինա, սակայն լուրջ կասկածներ էր հայտնել այդ կապակցությամբ:
ուկրաինա
վատիկան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36582382_172:0:2903:2048_1920x0_80_0_0_5ccf029c98a1cbd092b6fca5ff5b51ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի պապ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, վատիկան
հռոմի պապ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, վատիկան
Հռոմի պապը հայտարարել է, որ առայժմ Կիև չի գնա. նախևառաջ պետք է Մոսկվա մեկնի
12:37 03.05.2022 (Թարմացված է: 13:30 03.05.2022) Հռոմի պապը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի նպաստի Ուկրաինայում հակամարտության շուտափույթ ավարտին։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ առայժմ չի պատրաստվում Կիև այցելել, մինչ այդ մտադիր է այցելել Մոսկվա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար:
«Կիև առայժմ չեմ գնում»,–հայտարարել է նա Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:
Քահանայապետի խոսքով՝ ինքն Ուկրաինա է ուղարկել կարդինալ Մայքլ Չերնիին և Հռոմի պապական ողորմությունների ծառայության ղեկավար կարդինալ Կոնրադ Կրաևսկուն, որի համար սա արդեն 4-րդ ուղևորությունը կլինի Ուկրաինա։
«Բայց ես զգում եմ, որ չպետք է գնամ։ Նախևառաջ, ես պետք է Մոսկվա գնամ, առաջինը պետք է հանդիպեմ ՌԴ նախագահ Պուտինին։ Բայց ես հոգևորական եմ, ի՞նչ կարող եմ անել։ Ես անում եմ` ինչ կարող եմ։ Եթե Պուտինը բացեր դուռը...»,–հայտարարել է Ֆրանցիսկոս պապը։
Նույն հարցազրույցում նա ասել է, որ Վատիկանն առայժմ Մոսկվայից պատասխան չի ստացել այդպիսի այցի հնարավորության մասին։ Ֆրանցիսկոս պապը բազմիցս Ուկրաինայում խաղաղության կոչ է արել` պատերազմը սրբապղծություն անվանելով։
Ապրիլի վերջին Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը հայտարարել էր, որ Ֆրանցիսկոս պապն առաջվա պես կցանկանար առաքելական այց կատարել Ուկրաինա, սակայն ստեղծված իրավիճակում այդ այցն իմաստ չէր ունենա: Նա նաև ընդգծել էր, որ քահանայապետը պատրաստ է իր ուժերի սահմաններում ամեն ինչ անել, որպեսզի նպաստի Ուկրաինայում հակամարտության շուտափույթ ավարտին:
Ավելի վաղ արգենտինական La Nación թերթին տված հարցազրույցում Ֆրանցիսկոսը հարց էր բարձրացրել.
«Ի՞նչ օգուտ կա Հռոմի պապի այցից Կիև, եթե հաջորդ օրը պատերազմը շարունակվելու է»։
Ապրիլի սկզբին Մալթայում առաքելական ուղևորությունից հետո Հռոմ վերադարձող ինքնաթիռում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ քահանայապետը հաստատել էր, որ պատրաստ է մեկնել Ուկրաինա, սակայն լուրջ կասկածներ էր հայտնել այդ կապակցությամբ: