https://arm.sputniknews.ru/20220503/harcumnerin-pataskhanum-en-ushacats-bvovandakazurk-mipy-lragrvoghneri-iravunqneri-masin-41620842.html
Հարցումներին պատասխանում են ուշացած, բովանդակազուրկ. ՄԻՊ-ը` լրագրողների իրավունքների մասին
Հարցումներին պատասխանում են ուշացած, բովանդակազուրկ. ՄԻՊ-ը` լրագրողների իրավունքների մասին
Sputnik Արմենիա
Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը խոսեց լրագրողների իրավունքների խախտումների մասին։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T12:20+0400
2022-05-03T12:20+0400
2022-05-03T12:38+0400
քրիստինե գրիգորյան
լրագրող
մարդու իրավունքներ
հհ միպ
https://cdn.am.sputniknews.ru/img/1384/77/13847789_0:83:1600:983_1920x0_80_0_0_bd82ab5453bb004de7e388e55dd3cca4.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նախորդ տարի տեղեկատվության իրավունքի ազատության խախտման վերաբերյալ 87 դիմում-բողոք է ստացել։ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ձևաչափով հանդիպմանը հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։Նա նաև մտահոգիչ համարեց մասնագիտական գործունեության ընթացքում լրագրողների հանդեպ բռնությունը, որի պակասը վերջին օրերին չի զգացվում։ Գրիգորյանը խոստացավ, որ հետևողական են լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն։Միջադեպ բողոքի ակցիայի ժամանակ. լրագրողներից մեկի ինքնազգացողությունը վատացավՆշենք, որ երեկ Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում mediahub.am-ի և այլ լրագրողների նկատմամբ բիրտ ուժ էր կիրառել Պետական պահպանության ծառայության՝ ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանը՝ հարվածելով իրեն հարց ուղղող լրագրողին և նկարահանող օպերատորին, այդ թվում՝ վնաս պատճառելով վերջինիս տեսախցիկին։Ինչպես ավելի վաղ հայտնել ենք` քաղաքացիների հետ մեկ այլ բախման ընթացքում գիտակցությունը կորցրել էր Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը:Լրագրողների, օպերատորների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել. Ժուռնալիստների միությունԲացի այդ, Հերացի փողոցում սև դիմակավորները հարվածել են AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանի ուսին, խոչընդոտել նկարահանմանը։ Խանջյան և Սայաթ-Նովա փողոցներում քաշքշել են AntiFake.am-ի լրագրող Իշխան Խոսրովյանին, խոչընդոտել նկարահանումներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1384/77/13847789_90:0:1510:1065_1920x0_80_0_0_4c7b3ba443cb2a45d07780a6aa501a9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քրիստինե գրիգորյան, լրագրող, մարդու իրավունքներ, հհ միպ
քրիստինե գրիգորյան, լրագրող, մարդու իրավունքներ, հհ միպ
Հարցումներին պատասխանում են ուշացած, բովանդակազուրկ. ՄԻՊ-ը` լրագրողների իրավունքների մասին
12:20 03.05.2022 (Թարմացված է: 12:38 03.05.2022) Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը խոսեց լրագրողների իրավունքների խախտումների մասին։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նախորդ տարի տեղեկատվության իրավունքի ազատության խախտման վերաբերյալ 87 դիմում-բողոք է ստացել։ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ձևաչափով հանդիպմանը հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
«Այդ բողոքների ուսումնասիրությունը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ շատ հաճախ պետական հաստատությունների կողմից տեղեկատվության հարցման պատասխանները տրվում են ժամկետների ուշացումներով, երբեմն պատասխան կա, բայց բովանդազուրկ է»,- ասաց Գրիգորյանը։
Նա նաև մտահոգիչ համարեց մասնագիտական գործունեության ընթացքում լրագրողների հանդեպ բռնությունը, որի պակասը վերջին օրերին չի զգացվում։ Գրիգորյանը խոստացավ, որ հետևողական են լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն։
Նշենք, որ երեկ Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում mediahub.am-ի և այլ լրագրողների նկատմամբ բիրտ ուժ էր կիրառել Պետական պահպանության ծառայության՝ ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանը՝ հարվածելով իրեն հարց ուղղող լրագրողին և նկարահանող օպերատորին, այդ թվում՝ վնաս պատճառելով վերջինիս տեսախցիկին։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք` քաղաքացիների հետ մեկ այլ բախման ընթացքում գիտակցությունը կորցրել էր Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը:
Բացի այդ, Հերացի փողոցում սև դիմակավորները հարվածել են AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանի ուսին, խոչընդոտել նկարահանմանը։ Խանջյան և Սայաթ-Նովա փողոցներում քաշքշել են AntiFake.am-ի լրագրող Իշխան Խոսրովյանին, խոչընդոտել նկարահանումներին։