https://arm.sputniknews.ru/20220503/erevanum-meknarkel-en-anhnazandutjan-akcianery--41607980.html
Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. Կոմիտասի պողոտայում լարված իրավիճակ է
Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. Կոմիտասի պողոտայում լարված իրավիճակ է
Sputnik Արմենիա
Կոմիտասի պողոտայում բազմաթիվ կարմիր բերետավորներ կան։ Նրանք ցուցարարներին ընդամենը 5 րոպե ժամանակ տվեցին ճանապարհը բացելու համար։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T08:42+0400
2022-05-03T08:42+0400
2022-05-03T09:35+0400
ընդդիմություն
բողոքի ակցիա
երևան
դիմադրություն շարժում
ճանապարհ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/03/41609631_0:84:1600:984_1920x0_80_0_0_4f6d824abfd83bea50a06e8c86b3cc84.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները փակում են մայրաքաղաքի փողոցները՝ ի նշան գործող իշխանությունների վարած քաղաքականության հետ անհամաձայնության։Այս պահին լարված իրավիճակ է Երևանի Կոմիտասի պողոտայում։ «Դիմադրություն» շարժման անդամները վաղ առավոտից` 8։15-ից սկսած, կաթվածահար են արել երթևեկությունը Երևանի մի շարք փողոցներում։ Այս պահին մի խումբ ցուցարարներ փակել են Կոմիտասի պողոտան։ Նրանց մեջ է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։ Ցուցարարներն ի նշան բողոքի գունավոր ծխագլաններ են վառել։ Կադրերում Կոմիտասի պողոտան է։ Նշենք, որ այնտեղ արդեն բազմաթիվ կարմիր բերետավորներ կան։ Նրանք ցուցարարներին ընդամենը 5 րոպե ժամանակ տվեցին ճանապարհը բացելու համար։Ժամանակը լրանալուց հետո նրանք անցան գործողությունների` բռնի ուժ կիրառելով` ցուցարարներին հանեցին փողոցից։ Ցուցարարները, սակայն, ոստիկանների հետ բախման չգնացին, այլ շարունակեցին քայլել արդեն մայթով։«Առանց Նիկոլ Հայաստան»,-բղավում են ցուցարարները։Միաժամանակ հայտարարվում է նաև մարզային ճանապարհների փակման մասին։Հիշեցնենք` բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3–ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/03/41609631_89:0:1512:1067_1920x0_80_0_0_668c4fe54abca4502025cfd948cad028.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընդդիմություն, բողոքի ակցիա, երևան, դիմադրություն շարժում, ճանապարհ, հայաստան
ընդդիմություն, բողոքի ակցիա, երևան, դիմադրություն շարժում, ճանապարհ, հայաստան
Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. Կոմիտասի պողոտայում լարված իրավիճակ է
08:42 03.05.2022 (Թարմացված է: 09:35 03.05.2022) Կոմիտասի պողոտայում բազմաթիվ կարմիր բերետավորներ կան։ Նրանք ցուցարարներին ընդամենը 5 րոպե ժամանակ տվեցին ճանապարհը բացելու համար։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները փակում են մայրաքաղաքի փողոցները՝ ի նշան գործող իշխանությունների վարած քաղաքականության հետ անհամաձայնության։
Այս պահին լարված իրավիճակ է Երևանի Կոմիտասի պողոտայում։ «Դիմադրություն» շարժման անդամները վաղ առավոտից` 8։15-ից սկսած, կաթվածահար են արել երթևեկությունը Երևանի մի շարք փողոցներում։ Այս պահին մի խումբ ցուցարարներ փակել են Կոմիտասի պողոտան։ Նրանց մեջ է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։ Ցուցարարներն ի նշան բողոքի գունավոր ծխագլաններ են վառել։
Կադրերում Կոմիտասի պողոտան է։ Նշենք, որ այնտեղ արդեն բազմաթիվ կարմիր բերետավորներ կան։ Նրանք ցուցարարներին ընդամենը 5 րոպե ժամանակ տվեցին ճանապարհը բացելու համար։
Ժամանակը լրանալուց հետո նրանք անցան գործողությունների` բռնի ուժ կիրառելով` ցուցարարներին հանեցին փողոցից։ Ցուցարարները, սակայն, ոստիկանների հետ բախման չգնացին, այլ շարունակեցին քայլել արդեն մայթով։
«Առանց Նիկոլ Հայաստան»,-բղավում են ցուցարարները։
Միաժամանակ հայտարարվում է նաև մարզային ճանապարհների փակման մասին։
Հիշեցնենք` բողոքի ակցիաներն ու երթերը
մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3–ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։