00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բողոքի ակցիաներին չմասնակցող անձանց են բերման ենթարկել․ՄԻՊ-ի արձանագրումները

© Sputnik / Andranik GhazaryanԱնհնազանդության ակցիաներ Երևանում
Անհնազանդության ակցիաներ Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2022
Անհնազանդության ակցիաներ Երևանում
Բաժանորդագրվել
Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցելել են ոստիկանության 8 բաժիններ։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում է, որ այսօր իր աշխատակազմը խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն է ցուցաբերել բերման ենթարկված ավելի քան 125 անձանց։
Արձանագրվել են ոստիկանների կողմից ձերբակալման ընթացակարգերի կոպիտ խախտումներ, ոստիկանության ծառայողների կողմից բողոքի ակցիա իրականացնող անձանց հետ վեճի բռնվելու և դրա շրջանակում քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։

«Երբեմն դրանք դրսևորվել են քաղաքացիներին քարշ տալով մեքենա նստեցնելով, մարմնական վնասվածքներ հասցնելով (երկու անձի դեպքում գրանցվել են կոտրվածքներ), բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված ձեռքեր ոլորելով, գլուխը ներքև հրելով»,- գրում է ՄԻՊ-ը։

Նշվում է, որ ըստ որոշ բերման ենթարկված անձանց պնդումների, իրենք թեև դիտարկման նպատակով գտնվել են հարակից տարածքում, սակայն բուն հավաքին չեն մասնակցել։
Արձանագրվել են նաև դեպքեր, երբ ոստիկանության ծառայողների ներկայացրած պահանջը կատարելուց հետո, այնուամենայնիվ, անձինք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Մասնավորապես՝ արձանագրվել են ճանապարհները բացելու պահանջը քաղաքացիների կողմից կատարելուց հետո վերջիններիս բերման ենթարկելու դեպքեր։
Պաշտպանի մշտադիտարկումը վեր է հանել մի քանի դեպքեր, երբ ակցիայի մասնակիցների կողմից ոստիկանի նկատմամբ դրսևորվել է վիրավորական վարքագիծ, մեկ դեպքում էլ՝ ոստիկանության ծառայողին վնասվածք հասցնելու դեպք։ Պաշտպանը պահանջում է բացառել նույնականացման հնարավորություն չընձեռող հանդերձանքով ոստիկանների մասնակցությունը իրականացվող միջոցառումներին։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Լրահոս
0