https://arm.sputniknews.ru/20220503/arandzin-mardik-vorvoshum-en-vor-irenq-kusakcutjun-en-ishkhanakan-patgamavvor-41615777.html
Առանձին մարդիկ որոշում են, որ իրենք կուսակցություն են. իշխանական պատգամավոր
Առանձին մարդիկ որոշում են, որ իրենք կուսակցություն են. իշխանական պատգամավոր
Sputnik Արմենիա
ԱԺ-ն քննարկում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենսդրական փաթեթը։ 03.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-03T11:11+0400
2022-05-03T11:11+0400
2022-05-03T11:26+0400
կուսակցություն
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
վիգեն խաչատրյան
օրենք
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/19/34640966_0:0:1600:901_1920x0_80_0_0_cd4bfcc4bf8a143b87857c1cb8e83a07.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանում կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք ֆինանսավորվում են արտաքին աղբյուրներից։ Այսօր ԱԺ-ում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։Նա նաև շեշտեց, որ կան մեկ կամ մի քանի անհատների կողմից կառավարվող կուսակցություններ, և դրանց օրինակները, ըստ Խաչատրյանի, Հայաստանում այսօր էլ շատ են։Օրինագիծը խորհրդարան է ներկայացրել կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության։Ինչքան տանում են, էնքան մեր թիվը կրկնապատկվում է. ՍաղաթելյանՆախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ դրանով նախատեսվում է պարզեցնել կուսակցություններում աուդիտի կազմակերպման կարգը, ինչպես նաև կուսակցության տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը։Օրենսդրական փոփոխությունները, հեղինակների համոզմամբ, հնարավորություն կտան ավելի թափանցիկ ու վերահսկելի դարձնել կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրները։Հիշեցնենք՝ խորհրդարանում այսօր մեկնարկել է հերթական նիստերի քառօրյան։ Նիստին ներկա են միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 64 պատգամավորներ։Ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես և հայտարարել էին նախորդ քառօրյա նիստերի ընթացքում, շարունակում են բոյկոտն ու չեն ներկայացել խորհրդարան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/19/34640966_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e1592edb71ee771a121aefada59bc00c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կուսակցություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, վիգեն խաչատրյան, օրենք, աժ (ազգային ժողով)
կուսակցություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, վիգեն խաչատրյան, օրենք, աժ (ազգային ժողով)
Առանձին մարդիկ որոշում են, որ իրենք կուսակցություն են. իշխանական պատգամավոր
11:11 03.05.2022 (Թարմացված է: 11:26 03.05.2022) ԱԺ-ն քննարկում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենսդրական փաթեթը։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանում կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք ֆինանսավորվում են արտաքին աղբյուրներից։ Այսօր ԱԺ-ում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Նա նաև շեշտեց, որ կան մեկ կամ մի քանի անհատների կողմից կառավարվող կուսակցություններ, և դրանց օրինակները, ըստ Խաչատրյանի, Հայաստանում այսօր էլ շատ են։
«Երբ որ առանձին մարդիկ որոշում են, որ իրենք կուսակցություն են։ Այս այլասերվածությունները պետք է աստիճանաբար վերացվեն»,- ասաց նա։
Օրինագիծը խորհրդարան է ներկայացրել կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության։
Նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ դրանով նախատեսվում է պարզեցնել կուսակցություններում աուդիտի կազմակերպման կարգը, ինչպես նաև կուսակցության տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը։
«Կուսակցությունները հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին են ներկայացնում տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ, որոնց ցանկը, ներկայացման ձևաթուղթը և ժամկետները սահմանում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»,- ասաց փոխնախարարը։
Օրենսդրական փոփոխությունները, հեղինակների համոզմամբ, հնարավորություն կտան ավելի թափանցիկ ու վերահսկելի դարձնել կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրները։
Հիշեցնենք՝ խորհրդարանում այսօր մեկնարկել է հերթական նիստերի քառօրյան։ Նիստին ներկա են միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 64 պատգամավորներ։
Ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես և հայտարարել էին նախորդ քառօրյա նիստերի ընթացքում, շարունակում են բոյկոտն ու չեն ներկայացել խորհրդարան։